ՙՏԱՐԵ°Ք ԻՆՁ ԵՐԿԻՐՆ ԻՄ ՀԵՌՈՒ

Արխիվ 12-16

ՙՏԱՐԵ°Ք ԻՆՁ ԵՐԿԻՐՆ ԻՄ ՀԵՌՈՒ

Իր փաստացի աքսորի ճանապարհին հեռավոր ու ցրտաշունչ Օրենբուրգում, մահվան նախօրեին Վահան Տերյանը գրեց վերջին բանաստեղծությունը.
Պոետ մի անտեր ու անտուն,
Գիտեմ ես` կորա~ծ եմ, կորա~ծ.
…Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս` ՙհանգեաւ ի տէր՚…
յս մարգարեական հրաժեշտի, թերեւս, միայն վերջին խոսքերն են անարդարացի, քանի որ նրա անժամանակ կորուստը սգում, ափսոսում են մեր բոլոր սերունդների ընթերցողները, ինչպես որ նրա առաջին գրքով են անրջում բոլոր սերունդների ջահել սիրահարները…
Արդեն քսանյոթ տարի է, ինչ հաստատվել է սիրելի բանաստեղծի, բյուրեղյա մարդու` Վահան Տերյանի պոեզիայի օրը: Ջավախքի հրաշք ոստան, Աբուլի ու Փարվանայի միջեւ բազմած Գանձա են հավաքվում Հայաստանի ու Վրաստանի հազարավոր տերյանապաշտներ` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելու նրա անթառամ հիշատակին:
Գրականագետները ժամանակին զարմանալիորեն սեւեռվել են Տերյանի սիրային բանաստեղծությունների վրա` երբեմն աչքաթող անելով նրա հայրենասիրական մոտիվները: Ինչ-որ տեղ դա կարելի է բացատրել-արդարացնել, քանի որ հետհեղափոխական տարիներին, երբ որեւէ հեղինակ (բացառյալ` ռուս) իր հայրենիքի ու ժողովրդի մասին խոսելու փորձ էր անում, դիտվում էր որպես նացիոնալիզմ: Այս ծանր կարծրատիպը մնաց-խորացավ մինչեւ միակ հայրենիքի` Խորհրդային Միության  փլուզումը: Մինչդեռ Տերյանի գրական ժառանգության վերլուծության ժամանակ արծարծվում, բարձրացվում էին վերադարձի, սոցիալական բողոքի թեմաները, իսկ ՙԵրկիր Նաիրիին՚ եւ հայրենասիրական մյուս գործերին մինչեւ վերջին տարիները մոտենում էին հպանցիկ: Այնինչ մեր ժողովրդի ու երկրի ճակատագիրը նրան հուզում, տանջում էր մինչեւ կյանքի վերջին օրերը, եւ նոր աշխարհի մեծերի հետ տված անհավասար մարտից հետո հենց սրանք էլ բանաստեղծին ՙգործուղեցին՚ մահվան:
Հայրենի հողն ու երկիրը բաղձաց նա, բայց չգտավ…
Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրը իմ հեռու,
…Այնտեղ հանգիստ կըննջեմ մեռած իմ մոր հետ...
Այդ հեռու երկրում` Գանձայում, բանաստեղծի հուշի ու հիշատակի օրն է, Տերյանական պոեզիայի տոնը` առհավատչյան նրա անմահ քնարերգության գնահատման...
...ՙՋավախք՚ հայրենակցական միությունն արժանավայել էր կազմակերպել երեւանցիների ուխտագնացությունը Գանձա:
Միջազգային երթեւեկության երկու մեծ ավտոբուսներով գրողներին, արվեստագետներին առոք-փառոք ճանապարհեց հայրենակցական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորսյանը, իսկ ինքն էլի չեկավ. դեռեւս ուժի մեջ է նրա` Ջավախք մտնելու վրացական արգելքը:
...Լեռնափեշին արդեն հավաքվել են տասնյակ հազարավոր տերյանասերներ, իսկ գագաթին մեծ բանաստեղծի թավշաքանդակն է, որ տեսանելի է կիլոմետրեր հեռվից:
Դաշտահանդեսի հյուրերին, պոեզիայի տոնի մասնակիցներին ողջունեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը, Վրաստանի գրողների միության քարտուղար Մաղվալա Գոնեաշվիլին:
Ներկաները ջերմորեն ընդունեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, որը պաշտոնական խոսքից հետո արտասանեց Տերյանին նվիրված իր բանաստեղծությունը:
Հանդիսությանը ներկա էր Սամցխե-Ջավախեթիայի նոր  նահանգապետ Վանո Ծիկլաուլին:
Ջավախեցի-գանձացիների առջեւ հառնում են իրենց պապ ու մամերի պարերը. ելույթ է ունենում Գագիկ Գինոսյանի ՙԿարին՚ ազգագրական համույթը: Դաշտային բեմահարթակում է Արցախի աղջկանց խումբը` անպայման ՙնախշուն աքիրով՚: Հրաշալի էր Գանձայի մշակույթի տան համույթը: Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը բեմահարթակ հրավիրեց նաեւ այլ խմբերի ու անհատ կատարողների, ասմունքողների:
...Մենք այցելեցինք Վահան Տերյանի տուն-թանգարանը (որը տարեկան գոնե մեկ օր չի ապահովվում էլեկտրականությամբ), եղանք իր անվերադարձ ասպետին զուր սպասող կույսի արցունքով ծովացած Փարվանայում:
Թեեւ դաշտահանդեսը ավարտված էր, բայց ամբողջ գյուղում հնչում էին երգը, երաժշտությունը, բանաստեղծությունը մինչեւ մթնշաղ…

ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երեւան-Գանձա-Երեւան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում