ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՈՍՏԻԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐԶԻ

Արխիվ 12-16

ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ
ՈՍՏԻԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐԶԻ


Հյուսիսային պողոտայում գտնվող ՙThat place՚ ակումբում, հուլիսի 23-ին տեղի էր ունեցել հերթական գիշերային ծեծկռտուքը, որն ավարտվել էր համեմատաբար բարեհաջող. պատերազմողներից մեկը թեեւ հայտնվել էր հիվանդանոցում, սակայն նրա կյանքին սպառնացող վտանգ չկա: Ըստ շրջանառվող, նաեւ` տարածված լուրերի տղաների միջեւ կռիվը ծագել էր ՙաղջկա պատճառով՚: Հուսով ենք, որ այս դեպքում տեղի է ունեցել լեզվի սայթաքում, եւ կռվող տղաներից գոնե մեկի համար կռվի պատճառը աղջիկը չէր, այլ, օրինակ, աղջկա պատիվը պահելը: Ոստիկանությունը, անշուշտ, կպարզի միջադեպի հանգամանքները, սակայն որքանո±վ հանրությունն ու լրագրողները պետք է ապավինեն մարդկային պարզ հարաբերությունների իրավական գնահատականին:


ԱՊԱԿԱՆԵԼ ԷՐ ՓՈՂՈՑԸ

ՀՀ ոստիկանությունը լուր է տարածել, որ հուլիսի 22-ին, ժամը 00:30-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ` 1972թ. ծնված Սուրեն Ա.-ին` ՙBYD՚ մակնիշի տաքսի ավտոմեքենայով: Վերջինս ոստիկանության ծառայողներին նկատելով` ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից: Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ… 0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին:


ՀԻՆԳԵՐՈՐԴ`
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՍԵՂԱՆԻԿԸ


Հուլիսի 21-ին, ժամը 16:30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Արամի փողոցին հարակից ՙՎերնիսաժ՚ տոնավաճառից բերման էին ենթարկել 1962թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է արծաթյա 6 մատանի, 2 զույգ ականջօղ եւ փայտյա զարդատուփ: ՙԿասկածանքով՚ որակումը, կարծես թե, տեղին չէ, քանի որ տոնավաճառի 4 վաճառասեղանների մոտ ՙհյուրընկալվելուց՚ հետո, Արտաշեսը 5-րդ սեղանից գողություն կատարելու ժամանակ բռնվել էր:


ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ

Ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները կասկածամտությամբ չեն տառապում: Նրանց համար արդեն իսկ պարզից պարզ է, որ իրենց կողմից հետախուզվող 1975թ. ծնված Արմինեն վերջին մեկ ամսում հյուրընկալվել էր երեք ծանոթների տներում եւ այդ տեղերից գողացել... կանացի կոշիկներ, թեյի սպասք, ափսեներ եւ բաժակներ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում