ՄԻԹԵ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԾՊՏՅԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԱ...

Արխիվ 12-16

ՄԻԹԵ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԾՊՏՅԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԱ...

ՙԻրավունքի՚ երեկվա համարում ներկայացրել էինք այն, որ ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպությունը, հուլիսի 25-ին ցանկանալով հանրահավաք կազմակերպել Հայաստանում աղանդավորական շարժման դեմ, որի համար դիմել էին քաղաքապետարան հուլիսի 19-ին, ստացել է մերժողական պատասխան: Նախ` սկզբում քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի հանրահավաքն անցկացնեն Ազատության հրապարակի փոխարեն Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ, իսկ այնուհետ երկու օր առաջ զանգահարել են վերը նշված կազմակերպության անդամներին եւ հայտնել, որ ընդհանրապես թույլ չեն տալիս, որ այդ հանրահավաքն անցկացվի որեւէ տեղ` պատճառաբանելով, որ դիմումը ուշ են ներկայացրել, այն էլ այն դեպքում, որ դիմումը ընդունել են եւ ասել, որ դիմումին ընթացք կտրվի: Երեկ, երբ դիմեցինք քաղաքապետարան կոնկրետ պատճառը իմանալու համար, հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մեր հարցից ՙզարմացած՚ պատասխանեց. ՙԴե ուրեմն ինչ-որ խնդիր կա, որ թույլ չեն տվել: Ես դրանից ոչ մի տեղեկություն չունեմ, հետեւաբար ոչ մի պատասխան չեմ կարող տալ, բայց կարծում եմ, ներկայացված հիմքերը բավարար չեն եղել: Դուք գրավոր դիմեք եւ ձեզ գրավոր կպատասխանի այն բաժինը, ով տալիս է հանրահավաքի թույլտվությունը: Ես չեմ այդ որոշումներ կայացնողը, որ հիմա պատասխան տամ, դրա համար գրավոր դիմեք օրենքով սահմանված կարգով` կստանաք պատասխանը: Այդ կազմակերպությունը դիմել է քաղաքապետարանի աշխատակազմին՚:
Դե հա իհարկե, հիմա էլ քաղաքապետարանը մի 5 օրում, լավագույն դեպքում կփորձի մի բան մտածել ու հետին թվով գրավոր պատասխանել մեզ, մինչեւ կանցնի հուլիսի 25-ը, իսկ հետո էլ անմեղ դեմքով կփորձի արդարանալ, թե իրենք գործում են օրենքի սահմաններում: Լավ, տեսնես քաղաքապետարանի աշխատակազմի անդամներից ո±ւմ դուր չի եկել, կամ ո±ւմ կրոնական համոզմունքներն է ոտնահարվում այս հակաաղանդավորական հանրահավաքի գաղափարը, որ միամիտ պատկերացրել է, թե ինչ կարող է տեղի ունենալ հանրահավաքից հետո: Այս ամենը պարզ կդառնա առաջիկայում, եւ մենք հետեւողական կլինենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում