Կուսակիցը կուսակցի աշխատանքը ջուրը լցրեց:

Արխիվ 12-16

Կուսակիցը կուսակցի աշխատանքը ջուրը լցրեց: Դատախազությանն ու կառավարությանը ուղղված հարցաշարը ստորագրել են դաշնակ Արմեն Ռուստամյանը, ՙժառանգական՚ Ռուբիկ Հակոբյանը, ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը: Հարցաշարի մշակմանը մասնակցել էր նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը երբ ՙՀՀՇ-ի պոլի փետերի՚ հեղինակ Արշակ Սադոյանի ՀՀՇ-ական տեղակալն էր, կրում էր Ղարագեբակյան ազգանունը: Բայց, արի ու տես, որ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարում է, որ իրենք չեն ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ ՙԺառանգության՚ գոնե թաք ներկայացուցչի ստորագրություն կա: Լավ, հասկացանք, որ Րաֆֆու կուսակցությունից զզվում եք, բայց էլ ինչո±ւ եք ձեր ներկայացուցչին ուղարկում աշխատանք կատարելու, որ հետո նրա աշխատանքը ջուրը գցեք:
Չէ, ՙՍԻՎԻԼԻԹԱՍ՚ հիմնադրամը ոչ միայն մորմոնական փողեր է լվանում եւ խուսափում հարկերից, այլ ավելի զարմանալի ու ՙզիբիլիթաս՚ բաներ է անում: Զարմանալիորեն պարզվում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված է տարիներ առաջ մահացած դիվանագետ Ջիվան Թաբիբյանը: Հետաքրքիր է, երբ հոգաբարձուների խորհուրդը հավաքվում է, ինչպե±ս են ապահովում հանգուցյալի ներկայությունը քննարկմանը եւ քվեարկությանը: Ի±նչ է` մեդիումի միջոցով նրա հոգի±ն են կանչում, թե± դիմում են նեկրոմանտական (քիչ էր մնում ասեի` նեկրոֆիլական) ինչ-ինչ ծեսերի օգնությանը:
ՎԱՐԴԱՆԻԿ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Իզուր չէր, որ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը նրա մասին կարծիք էր հայտնել. ՙԳործող քաղաքապետը որ օրվանից գնա թոշակի, այդ օրվանից գյումրեցին թոշակից հետ կվերադառնա՚: Եվ, իրոք, թերթելով մամուլի թղթային եւ էլեկտրոնային էջերը, հայտնաբերեցինք ապշեցուցիչ տեղեկատվություն` Վարդանիկը` որպես կազակական զորքերի գեներալ, աղիողորմ դիմել է Վլադիմիր Պուտինին, որ օգնի իրեն մնալ քաղաքապետ: Չգիտենք, դա առասպել է, թե` իրականություն, բայց Գյումրվա դեռեւս քաղաքապետից այդպիսի բան միանգամայն սպասելի է: Դե ինչ, թեեւ լրագրողներս կզրկվենք Գյումրվա ներկայիս քաղաքապետի կոլորիտային խոսք ու զրույցից եւ արկածների նկարագրությունից, բայց, այնուամենայնիվ, գյումրեցին, իրոք, վերջապես հրաժեշտ կտա իր ՙհավերժական՚ քաղաքապետին:
Ադրբեջանը վաղուց ենք կոչում ՙմազութային սուլթանատ՚: Եվ ահա զարմանալիորեն այդ կարգավիճակը որոշեց ամրապնդել ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ, որը որոշել է թերեւս ցմահ նախագահ դառնալ: Կառավարող կուսակցության հայտարարությունում ասված է, որ Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության կամքին ի կատար 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվում է քյոռփա Ալիեւի թեկնածությունը: Դե ինչ, քանի դեռ մեր հարեւան-թշնամի երկիրը իլԽլամ նախագահ կունենա, մերոնք էլ կունենան զվարճության անսպառ աղբյուր: Համ էլ բացառապես նավթադոլարներ սիրող այդ շահամոլը Արցախի համար կռվող չէ, զի այդ դեպքում իր եկամուտները ռիսկի տակ կդնի:
Եվ վերջապես մեզ զարմացրեց թուրքական սահմանի բացման մասին երազող Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ` հայտարարելով. ՙԱրտահանման ժամանակ եկեք փոքր բիզնեսից չխոսենք՚: Անշուշտ, շնորհակալ ենք նրա անկեղծության համար, որ խոստովանեց, որ ոչ միայն թուրքասեր է, այլեւ օլիգարխասեր:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում