Բլոգներում տարածված որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամառային եվրոպական ճանապարհորդությունների ընթացքում Եվրոպայի հայ մեծահարուստների միջոցով ցանկանում է կազմակերպել եվրոպահայության բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:
- Դա կատարյալ անհեթեթություն է, - տարածված լուրերին այսպիսի գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Թե որտեղից են ծագում այդպիսի լուրերը, մանավանդ որ մշտապես հերքվում են պարոն Սողոմոնյանի կողմից, վերջինս հավելեց. - Այդ հարցրեք վերլուծաբաններին, լրագրողներին, նրանք վստահ ավելի լավ կիմանան: Իհարկե, պարոն Սողոմոնյան, լրագրողները վստահ ավելի լավ գիտեն, բայց ախր երբեմն քոչարյանական ճամբարին բոլորովին ձեռնտու չէ բացահայտ հնչող ճշմարտությունը:
ԵԹԵ ՐԱՖՖԻՆ ԿԱՐՈՂ Է, ԼՏՊ-Ն ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ 2013 թվականին սպասվող նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր ուժերին: Ի պատասխան, այս հայտարարության, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հավելեց. - Ճիշտն ասած, լուրջ չեմ վերաբերում այդ հայտարարությանը: Եթե Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է համախմբող ուժ լինել, ապա այս դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ընդհանրապես հակառակ կարծիքն արտահայտելը, կարծում եմ, այդքան էլ նրբանկատ չէ: Հատկապես, որ մենք շատ լավ գիտենք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ հավաքական ուժ է իրենից ներկայացնում: Հետեւաբար կարծում եմ սա քննարկման թեմա չէ:
ՈՎ Է ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՄՍԵՐ ՙՆԱՂԴՈՒՄ՚
Հիմա էլ շրջանառվում են խոսակցություններ, թե ՙԱրմավիան՚, բացի գները թանկացնելուց, Երեւան-Հալեպ չվերթի ժամանակ անպայման ստիպում է նաեւ հետադարձ տոմս գնել: Սակայն, ՙԱրմավիա՚ լրատվական ծառայության ղեկավար ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆԸ հերքեց այս լուրը` ասելով. - Նման բան չկա, բոլոր ուղղություններով էլ վաճառում ենք ե°ւ միակողմանի, ե°ւ երկկողմանի տոմսեր: Եթե մարդը հետադարձ տոմսեր էլ է ուզում, մենք հետադարձ տոմսեր էլ ենք վաճառում, եթե ոչ` ապա միայն միակողմանի: Մեզ մոտ նման խնդիր դրված չէ, դա մարդու իրավունքն է: Եթե ՙԱրմավիան՚ հերքում է այս փաստը, ուրեմն` միգուցե սեւ գործն իրականացնում են որոշ ավիագործակալություննե±ր, որոնք լինելով ստվերում` պարտադրում են հետադարձ տոմսի գին էլ պոկել առանց այն էլ տուժված սիրիահայությունից: Բայց ինչպե±ս կարող են ամենազոր Բաղդասարովի գլխից այդպես թռնել... Ինչեւէ, ով էլ լինի դրա շահամոլ հեղինակը` պետք է հայտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում: