Ինչպես տեղեկացրել էինք ՙԻրավունքի՚ թիվ 82-ում դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարները տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը հուլիսի 17-ին ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում կարել է բերանը եւ հայտարարել անժամկետ հացադուլ:
Նույն օրը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանից պարզեցինք, որ Կարեն Արայանը շարունակում է գտնվել հացադուլի մեջ, միայն բերանի կարերն է քանդել: Երեկ էլ տեղեկացանք, որ վերջինս դեռեւս շարունակում է հացադուլը եւ տվյալ պահի դրությամբ առողջական խնդիրներ չունի: Բնական է, որ Կ. Արայանի համար առավել մտահոգը նրա մայրն է` Մարինա Արայանը եւ պատահական չէր, որ դիմեցինք հենց նրան` իմանալու, թե ինչ է պատրաստվում անել տղային այդ վիճակից հանելու համար: Տիկին Արայանը, չնայած հուզված լինելուն, պատասխանեց մեր հարցին. - Շատ անհանգիստ եմ, շատ... Հիմա չգիտեմ` ինչպես կլինի, կփորձեմ ամեն կերպ, առայժմ չեմ կարող ասել` ինչպես, ինչ... Ամեն կերպ պետք է աշխատեմ էրեխուն հանել էդ վիճակից: - Իսկ Ձեզ տեսակցություն թույլ են տալիս: - Ո°չ...