ՄԵԶ ՄԻԱՅՆ ՙՕԼԻԳԱՐԽ՚ ՍԵՐԻԱԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Արխիվ 12-16ՄԵԶ ՄԻԱՅՆ ՙՕԼԻԳԱՐԽ՚ ՍԵՐԻԱԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մերօրյա տխրահռչակ հերոսները օլիգարխներն են, եւ ահա պարզվում է, որ շուտով վերջիններս կունենան նաեւ համանուն ֆիլմ: Օրերս համացանցում շրջանառվում էր, թե դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Գոռ Վարդանյանը պատրաստում է իր նոր ՙՕլիգարխ՚ ֆիլմը, որն իր կրիմինալ տեսարաններով ու առանձնահատուկ դաժանությամբ ավելի աչքի կընկնի, քան այսօրվա սերիալներն են: Մի±թե այսօր, երբ մի խումբ մտավորականներ եւ ՀԿ-ներ հեռուստատեսության որակի, ագրեսիվ, քրեական, հակասոցիալական սերիալների դեմ են պայքարում, դրանց կողքին կծնվի ավելի վատը: Սակայն, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հերքեց համացանցում տարածված մտավախությունները.-Այն, որ պատրաստվում ենք նոր ֆիլմ նկարահանել, ճիշտ է: Գեղարվեստական խաղարկային ֆիլմ է լինելու: Իսկ թե ֆիլմում լինելու են կրիմինալ տեսարաններ, արյունալի դրվագներ, այդպիսի բան չկա: Սա գեղարվեստական ֆիլմ է, եւ իր սյուժեն ու ոճը մի քիչ այլ է, ավելի շատ սա դրամատիկ թրիլլեր է իր բնույթով: Այդպես չէ, որ մենք քարոզելու ենք արյունալի տեսարաններ կամ կրիմինալ պատմություններ: Ֆիլմը մարդկային մի պատմության մասին է, որը ներկայացնում է, թե ինչպես է ժամանակը ստիպում մարդկանց անցնել մարդկային որոշակի ճանապարհների միջով, որտեղ իր ե°ւ բացասական, ե°ւ դրական կողմերն է ցույց տալիս: Ինչ-որ տեղ ֆիլմը հիմնականում լինելու է ավելի դաստիարակչական, որ մարդիկ տեսնեն դրա վատ կողմերը ու փորձեն չնմանվել այդ կերպարին: Իսկ համացանցում չգիտեմ ինչեր են գրում, երեւի ամեն մեկն իրենից դուրս մի բան մտածում եւ գրում է: Այն նորմալ, լավ ֆիլմ է լինելու:
- Իսկ իսկապե±ս ֆիլմը վերնագրել եք ՙՕլիգարխ՚:
- Այո, ՙՕլիգարխ՚ է ֆիլմի վերնագիրը, ֆիլմի հերոսն էլ մարդ է, որը դառնում է օլիգարխ :
- Որքանո±վ եք համոզված, որ մեր երեխաները վաղն էլ չեն սկսի բակում այդ հերոսին ընդօրինակել:
- Երբ ֆիլմը պատրաստ լինի եւ դիտեք, այդ ժամանակ ձեր կարծիքը կասեք, թե մարդիկ, հեռուստադիտողները կամ երեխաները, որ դիտեն այդ ֆիլմը որ հերոսին կփորձեն նմանվել: Բնական է, մենք ուզում ենք այնպիսի ֆիլմեր նկարահանել, որ մեր երիտասարդները կամ ընդհանրապես հեռուստադիտողները դիտելով` ընդօրինակեն դրական, եւ ոչ թե բացասական հերոսներին:
-Մերօրյա օլիգարխները իրենց կտեսնե±ն այդ կերպարի մեջ:
- Ոչ, իրական ոչ մի օլիգարխի կամ ինչ-որ մի կրիմինալ տարրի չենք ուզում նմանեցնել: Ֆիլմը կլինի, ամեն մեկը կտեսի ու հետո ով որ կերպարին կուզի` թող իրեն նմանեցնի: Բայց մեր հիմնական նպատակը հեռուստադիտողին ավելի դրական էներգիա հաղորդելն է:
- Ե±րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան:
- Դեռ նախապատրաստական աշխատանքներն ենք անում: Վաղը մեկնում եմ ԱՄՆ-ը, այնտեղ տեղանքներն ենք ընտրելու նկարահանումների համար: Իսկ կոնկրետ, թե երբ պատրաստ կլինի ֆիլմը, չեմ ուզում օր նշել, որովհետեւ այն, ինչ կապված է ապագայի հետ, չես կարող միանշանակ ասել, երբ պատրաստ կլինի: Աստծո հաջողությամբ, հավանաբար, մի քանի ամսից:
Դե ինչ, փորձենք հավատալ, որ այսօր կրիմինալ-մրիմինալ խաղացող փոքրիկները, վաղն էլ օլիգարխ-մօլիգարխ չենք խաղա: Ի դեպ, ֆիլմի հովանավորներն են ամերիկյան ՙGolden Point Production՚-ը, ՙՀայ ֆիլմ՚ ստուդիան եւ Հանրային հեռուստատեսությունը...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

