ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՏԻԳՐԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԸ
Արխիվ 12-16ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՏԻԳՐԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԸ
Արդեն հինգերորդ օրն է, ինչ Իսպանիայում Model Scout Դավիթ Ղարիբյանի նախաձեռնությամբ հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է ՙԿոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ- աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել՚ միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնին: Ի դեպ, ՙԱշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել՚ տիտղոսների համար պայքարում են Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը, իսկ ՙCOSTA BLANCA FASHION WEEK՚ մրցույթին կմասնակցեն դիզայներներ Թումաս Երանոսյանն ու Ալիսա Հարությունյանը:Այս տարի բավական հետաքրքրաշարժ էր մրցույթին մասնակցելու հայաստանյան նախապատրաստությունները: Ինչպես ասում ենª հարսի տանը հարսանիք էր, փեսու տանն էլ խաբարություն չկար: Մինչ ՙINTERNATIONAL BEST MALE AND FEMALE MODEL WORLD՚ եւ ՙCOSTA BLANCA FASHION WEEK՚ մրցույթների պաշտոնական եւ բացառիկ ներկայացուցիչ, ինչպես նաեւ ՙSukier Model International՚ միջազգային մոդելային գործակալության միջազգային կոորդինատոր Դավիթ Ղարիբյանը զբաղված էր մրցույթի հայաստանյան մասնակցության կազմակերպման աշխատանքներով, հաղորդավար Տիգրան Հարությունյանը, լինելով ընդամենը միջոցառումը լուսաբանող, իրեն երեւակայել էր մրցույթի ՙկնքահայրը՚ եւ մրցույթի մասին իր տպավորություններով կիսվում էր տարբեր լրատվամիջոցների հետ: Իհարկե, այս ամենը գուցե կընդունվեր հանրության կողմից, եւ մենք էլ չէինք անդրադառնա, եթե չտեսնեինք, որ մի հարցազրույցում էլ վերջինս իրեն ՙհռչակել՚ է իսպանական մրցույթի ժյուրի: Այս մասին Տ.Հարությունյանը նշել է. ՙՄոդելային մրցույթի ժյուրի երբեւիցե չեմ եղել, այստեղ պետք է հաշվի առնել քայլվածքն ու արտաքին տեսքը՚ եւ հավատացրել, որ կազմակերպիչներից է ստացել առաջարկը: Մրցույթի հայաստանյան պատվիրակության թարգմանչուհի եւ Դ. Ղարիբյանի օգնական ԹԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ ժյուրիի կազմում հայտնվում է գոնե Իսպանիայի համար ոչ ճանաչված մի հաղորդավար. ՙԵս անձամբ լավատեղյակ եմ մրցույթից, անհնար է, որ Տիգրան Հարությունյանը լինի ե°ւ օպերատոր-նկարող, ե°ւ հանդես գա ժյուրիի կազմում, դա բացառվում է: Ուղղակի անպատասխանատու հայտարարություններ ավելի լավ է` չանեն՚: Իսկ Model Scout ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ մինչ Իսպանիա մեկնելը հաղորդեց հետեւյալը. ՙՏիգրանի դեմ ոչինչ չունեմ: Նա խոսել է այն բանի շուրջ, որ ինքը նույնպես նկարահանումներ է անցկացնելու, ինչպես անցած տարի: Ինչ-որ արտասովոր բան չկա, բայց ես եմ մրցույթ-փառատոնի միակ ներկայացուցիչը Հայաստանում եւ ամբողջ ԱՊՀ երկրներում: Իսկ թե Տիգրանն ինչ կասի, ինչ չի ասի, իրոք, չի հետաքրքրում ինձ: Կարեւորը` մեր հանրությունը ճիշտ տեղեկացված լինի, ոչ թե ինչ-որ մարդիկ երազ տեսնեն ու իրենց երազը հարցազրույցի տեսքով ներկայացնեն: Ինչ վերաբերում է ժյուրիին, ապա ասեմ, որ կազմի մեջ լինելու է Իսպանիայում հայկական համայնքի նախագահ Հասմիկ Քոչարյանը, մի հայտնի իսպանացի պլաստիկ վիրաբույժ եւ Ռումինիայի ազգային դիրեկտոր Ռոբերտ Բրաուվմենը, որը երկար տարիներ մոդել է եղել: Մի խոսքով` ժյուրիի կազմը զուտ մասնագետներ են, որոնք միանշանակ կընտրեն լավագույնին՚: Սակայն տիգրանական աբսուրդն այսքանով չի ավարտվում, եւ այս ամենի մեջ ներքաշված է նաեւ երգչուհի Անահիտ Շահբազյանը: Տ. Հարությունյանը հպարտորեն լրատվամիջոցներից մեկին հայտնել էր. ՙՔանի որ Անահիտը մտերիմ ընկերներիցս է, գլխավոր կազմակերպչին առաջարկեցի, որ հայ երգչուհի էլ մասնակցի: Համացանցում դիտելով նրա հոլովակները` շատ հավանեց ու հրավիրեց երգելու գալա համերգին՚: Եվս մեկ պարզաբանման համար դիմեցինք Դ. Ղարիբյանին. ՙԱնահիտ Շահբազյանը Տիգրանի մոտ ընկերն է, եւ այդ իսկ պատճառով Տիգրանը, իմ կարծիքով, տանում է հեռուստաընկերության անունից՚:
Լավ, ենթադրենք, թե Տիգրան Հարությունյանին, իրոք, հաջողվել էր ձեռք բերել նման պայմանավորվածություններ, բայց մի±թե պետք էր Իսպանիային էլ ծանոթացնել հայկական ՙտակ փորելու՚ արվեստին, որը վերջինս հոգացել է անելª արհամարհելով հայաստանյան պատվիրակությանը: Եվ չէ որ մրցույթի ավարտը սարերի հետեւում չէ, եւ շատ շուտով առավել պարզ կդառնա, թե ով ինչով է զբաղված եղել մրցույթի ողջ ընթացքում:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

