ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԹԱԵՔՎԱՆԴՈԻՍՏԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԹԱԵՔՎԱՆԴՈԻՍՏԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Այս տարվա հունվարի 29-ին` իր ծննդյան օրը, Կազանում կայացած թաեքվանդոյի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 80կգ քաշային կարգում հանդես եկած ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ նվաճել էր օլիմպիական ուղեգիր: Ընդ որում, նա առաջին հայ թաեքվանդոիստն է, ով օլիմպիական ուղեգիր է նվաճել: Երեկ գիշեր նրանք արդեն մեկնելու էին, եւ մենք հասցրեցինք զրուցել հայ օլիմպիականի հետ: Ինչպես նշեց Արմանը, 2008 թվականին ամուսնացել է, երեք տարեկան տղա ունի:
եր մարզաձեւը շատ առումներով վտանգավոր է, եւ, երբ մրցումների եք գնում, Ձեր կինը չի± անհանգստանում:
- Մինչեւ ամուսնանալը տեղյակ է եղել, թե ինչով եմ զբաղվում: Իհարկե, անհանգստանում է` ինչպես միշտ, բայց գիտի, որ դա իմ սիրած գործն է:
- Իսկ տղային բերում է մրցումների:
- Պարապմունքներին է գալիս, մրցումներն էլ տեսագրությամբ դիտում է, ուրախանում, հիմա ասում է. ՙՈր ցույց տան պապային, պիտի նայեմ օգոստոսի 10-ին՚:
- Մի քիչ պատմեք Ձեր մարզական կենսագրության մասին:
- 1994 թվականից եմ զբաղվում թաեքվանդոյով: 2001-ին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2-րդ, 2003-ին` 3-րդ տեղն եմ զբաղեցրել: 2005, 2007 եւ 2009 թվականների համաշխարհային ունիվերսիադաներում զբաղեցրել եմ 3-րդ տեղը: 2008-ին դարձել եմ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, հաղթել եմ մի շարք մրցաշարերում:
- Ո±վ է եղել Ձեր առաջին մարզիչը:
- Իմ առաջին մարզիչը եղել է Արսեն Ավետիսյանը, իսկ հիմա երկու մարզիչ ունեմ` Գեւորգ Դանիելյանը եւ Արամ Սահակյանը:
- Ինչպե±ս անցկացրիք նախապատրաստական շրջանը:
- Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրինք նորմալ, երեկ ավարտեցինք: Երեւանում էինք 27 օր, օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, դրսից ռուս մարզիկներ էինք հրավիրել որպես մարզումային մրցակից, մոտ մեկ ամիս ինձ հետ եղան: Մինչ այդ էլ Դաղստանում եմ եղել:
- Ավելի բարձր քաշային կարգի± մրցակիցներ էին:
- Մեկը իմ քաշային կարգից մի կարգ ցածր էր, մյուսը` բարձր:
Նրանք բարձրակարգ մարզիկներ են, բայց Օլիմպիական խաղերին չեն մասնակցում. վարկանիշ չեն ձեռք բերել: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ առանց վնասվածքի անցավ: Ի դեպ, այս տարի ապրիլ-մայիսին Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեի, բայց թեթեւ վնասվածքի պատճառով չուզեցի ռիսկի դիմել Օլիմպիական խաղերից առաջ. կարող էր վնասվածքը բարդանալ ու խանգարել նախապատրաստական փուլին:
- Ինչո±ւ հենց այդ մարզաձեւն ընտրեցիք: Գուցե սկսել եք բռնցքամարտի±ց:
- Չնայած հայրս տասներկու տարի բռնցքամարտիկ է եղել, ութ տարի հավաքականում է եղել ԽՍՀՄ տարիներին, եւ ես բռնցքամարտ սիրում էի, բայց թաեքվանդոն էլ սիրեցի...
- Հայաստանում ձեր մարզաձեւը հեռանկարներ ունի±:
- Մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել... Լավ մարզիկներ ունենք Հայաստանում, եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Մեր մարզաձեւը 2000 թվականից օլիմպիական է, բայց մինչ այդ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել մեր մարզիկներին չի հաջողվել: Մեր մարզաձեւում դա շատ դժվար է. ի տարբերություն այլ մարզաձեւերի, մեզ մոտ վարկանիշ ձեռք բերելու երկու հնարավորություն ունես, որից մեկն աշխարհի մասշտաբով է, մյուսը` Եվրոպայի: Ընդ որում, մինչեւ երրորդ տեղ զբաղեցնողն է գնում օլիմպիադա: Առաջին մրցաշարին, որը Բաքվում էր, չէի կարողացել մասնակցել:
Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

