ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՑԵԼԻ ԽՈՒՄԲՆ ԵՆ՚
Արխիվ 12-16ՙՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՑԵԼԻ ԽՈՒՄԲՆ ԵՆ՚
Մոտ մեկ ամիս առաջ ՙ21-րդ դարի կինը՚ հ/կ նախագահ Մարիամ Իգիթյանի հետ ունեցած մեր զրույցի թեման էր հայաստանյան միայնակ մայրերի խնդիրը: Մեր զրուցակիցն այս առումով ներկայացրեց բավականին տխուր իրավիճակ: Օրինակ. ՙԱյսօր միայնակ մայրերն ապրում են հիմնականում հանրակացարանային պայմաններում, բնակարան չունեն... Ո°չ կարողանում են թոշակավորվել որպես միայնակ մայրեր, ո°չ էլ կարողանում են իրենց համապատասխան աշխատանքներ գտնել...՚: Այդ հրապարակումներից հետո ստացված արձագանքներում հիմնականում շոշափվում էր այն հարցը, թե արդյոք պետությունը չպե±տք է ընդհուպ մինչեւ օրենսդրորեն կոնկրետ օժանդակություն ցուցաբերի միայնակ մայրերին եւ ներկայումս ինչքանո±վ է ցուցաբերում: Այս հիմնախնդրն ավելի հստակ պատկերացնելու համար փորձեցինք ստանալ նոր պարզաբանումներ:
ՙ
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԱՅՍՕՐ ՉԿԱ՚
ՙ
Համագործակցություն՚ կանանց հ/կ-ի նախագահ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասաց.
-Միայնակ մայրերը եւ նրանց երեխաները մեր հասարակության ամենախոցելի խումբն են: Պետք է օրենք լինի, որը կպաշտպանի, կօժանդակի ամեն հարցում միայնակ մայրերին: Չպետք է մոռանանք, որ նրանք զրկված են լիարժեք ընտանիք ունենալուց, իսկ մեր ցանկացած արհամարհական կամ մեղադրական վերաբերմունք իրենց կարող է դրդել, որ իրենք դառնան անբարոյական, մուրացկան: Օրինակ` պետությունը մանկատան երեխաներին մինչեւ 18 տարեկանը պահում է, հետո թողնում բախտի քմահաճույքին, առանց ապահովելու աշխատանքով կամ բնակարանով: Նույնն էլ միայնակ մայրերն են: Չկա մի այդպիսի օրենք, որով միայնակ մայրը իրեն զգա լիարժեք պաշտպանված: Կարեւոր է, որ մեզանից յուրաքանչյուրըª լինի պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, հասկանա, ընդունի մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, իրենց լավ ու վատ կողմերով, չտարբերենք նա մանկատան երեխա է, միայնակ մոր, առանց հայր մեծացած, թե ապահովված ընտանիքի երեխա: Գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ի զորու է փրկել ցանկացած խաթարված ճակատագիր ունեցողի կյանքը, դարձնել մեր հասարակության լիիրավ անդամ:
Իսկ, թե ինչ սոցիալական աջակցություն են ստանում միայնակ մայրերը պետությունից, դիմեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ԼԵՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ.
- Հայաստանում ովքեր են համարվում միայնակ մայրեր:
- Ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխան համարվում է միայնակ մոր կամ միայնակ հոր երեխա: Եթե նրանք ամուսնության մեջ չեն գտնվում եւ օրենքով սահմանված կարգով հայրությունը չի ճանաչվել, ապա երեխան համարվում է միայնակ մոր երեխա, իսկ մայրը` միայնակ մայր: Տվյալ դեպքում երեխան մոր ազգանունն է կրում, հայրանունը եւ անունը դրվում է մոր ընտրությամբ: Երեխայի ծննդյան վկայականի հետ միասին տրվում է նաեւ տեղեկանք, որտեղ գրված է լինում, որ հոր անունը դրվել է մոր ցանկությամբ, իսկ երեխան պարտադիր պետք է կրի միայն մոր ազգանունը:
- Ի±նչ հիմնախնդիրներ ունեն նրանք:
- Օրենքով սահմանված միայնակ մայր կարգավիճակ այսօր չկա, որն էլ ինքնըստինքյան հիմնախնդիր է:
- Ինչպիսի± սոցիալական օժանդակություն են ստանում:
- Ցավոք, ոչ մի: Եթե միայնակ մայրը սոցիալապես անապահով է, եւ տանը չկա տղամարդ, որը աշխատի, ապա նպաստ համակարգում միավորը մեծանում է, եւ հավանականությունը մեծանում է, որ նա կընդգրկվի նպաստ համակարգում եւ նպաստ կստանա:
- Մեզ մոտ ինչպե±ս է ընկալվում միայնակ մայր կարգավիճակը:
- Կարող եմ ասել, որ կարծրատիպն արդեն կոտրվել է, եւ մեր հասարակությունը շատ ավելի հանդուրժող է մոտենում միայնակ մայր հասկացությանը, քան առաջ էր: Պարզապես մեր երկիրը դեռեւս հնարավորություն չունի, որպեսզի դա առանձնացնի որպես կարգավիճակ եւ հատուկ աջակցություն տրամադրի այդ ընտանիքներին:
- Միայնակ մայրերից շատե±րն են երեխաներին մանկատուն տալիս:
- Այս պահին ոչ միայնակ մայրերը, ոչ էլ երկու ծնողով ընտանիքները հիմնականում երեխաներին մանկատուն չեն հանձնում, մանկատուն են հանձնվում մեծավ մասամբ հաշմանդամ երեխաները:
Իսկ, թե ինչ հոգեբանական խնդիրներ ունեն միայնակ մայրերը եւ նրանց երեխաները, կներկայացնենք մեր առաջիկա համարներում:
ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է
ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԼԻՆԻ
Հիմնախնդիրը, թերեւս, ունի իր հոգեբանական կողմը եւ այդ տեսանկյունից էլ զրուցեցինք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ.
-Անխուսափելի խնդիրներ են ունենում միայնակ մայրերը, որովհետեւ նրանց պարագան այնպիսին է, որ ակնհայտորեն խախտված են որոշակի հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են լիարժեք ընտանիքի համար: Երեխան իր աչքի առջեւ պետք է ունենա ե°ւ հայր, ե°ւ մայր: Մայրը կարող է իր կյանքի ինչ-որ մի էտապում, իր համոզմունքներից, դիրքորոշումներից ելնելով մտածի, որ ուզում է ունենալ երեխա, բայց ամուսին ունենալ չցանկանա: Դա կարող է տղամարդկանց նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունք լինել: Կարող են լինել այնպիսի դեպքեր, որ կնոջ կյանքում ինչ-ինչ պատճառներով ամուսնական կյանքում ոչինչ չի ստացվում եւ նա փորձում է բացը լրացնել իր բալիկով: Բայց միեւնույն է` կինը չի կարող լիարժեք երկու դերակատարում վերապահել իր երեխայի համար, նա չի կարող ե°ւ հոր դերակատարում ապահովել, եւ° մոր: Հաճախ հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնք ասում են. իմ երեխայի համար ե°ւ հայր եմ եղել, ե°ւ մայր: Եվ իսկապես, երբ նայում ես նրա կյանքի ուղին, տեսնում ես ինչքան նվիրվածությամբ նաեւ հայրական ֆունկցիա է կատարել: Բայց սա միշտ հոգեբանական տրավմա է պատճառում, սա հոգեխոցող երեւույթ է, երբ մարդ միաժամանակ կատարում է ոչ իրեն վերապահված դեր: Երեւույթը միշտ ներքին ճնշվածության, հեգեբանական զրկվածությամբ է ուղեկցվում: Կինը այդ պարագայում ներքին դերային կոնֆլիկտ է ապրում: Լիարժեք կանացիություն դրսեւորելու համար երեխայի առողջ հոգեբանության համար միանգամայն անհրաժեշտ են բոլոր սիմվոլիկ ներկայությունները: Բայց, եթե, ամեն դեպքում, մայրը միայնակ է մեծացնում երեխային, ցանկալին այն է, որ երեխան իմանա, թե ով է իր հայրը, եթե նույնիսկ այդ կոնտակտները շատ հազվագյուտ են, եթե նույնիսկ կոնտակտներ էլ չկան: Երեխան պետք է իր ճակատագրի մասին ամեն ինչ իմանա: Երեխայի աչքի առաջ ինչ-որ տղամարդկային կերպարներ պետք է լինեն, որպեսզի նրա հոգեկան, սեռային նույնացումը ճիշտ ընթանա: Օրինակ, պատկերացրեք, որ տղա երեխան մշտապես մոր հետ է ապրում, աչքի առաջ չկա տղամարդու դերը իրականացնող որեւէ մեկը: Այդպիսի դեպքերում փրկարար օղակներ են դառնում պապիկները, քեռիները:
Ինչքան ուզում է կազմակերպված լինի միայնակ մայրը, ինչքան ուզում է հարմարված լինի իր վիճակին, համոզմունքներ ունենա, որ այդպես ավելի լավ է, միեւնույն է` երբ նա անկեղծ է ինքն իր հետ, նա հասկանում է, որ շատ բաներից զրկված է: Անհրաժեշտ է, որ կինը իր կողքին միշտ զգա տղամարդու հենարանը: Դա կնոջն ավելի կանացի է պահում, ինքն իր հետ կոնֆլիկտներ չի ունենում:
- Ինչպես է ընկալվում այսօր միայնակ մայր արտահայտությունը:
- Իհարկե, անհանդուրժողականության խնդիրը կա, իհարկե` միայնակ մայրը չպետք է մերժված, արհամարհված լինի, իհարկե` նա ինչ-որ խարան կրողի դերի մեջ չպետք է լինի, սա ուղղակի անմարդասիրական է: Բայց, բոլոր դեպքերում, ես համարում եմ, որ մեր մշակույթում միայնակ մոր այդ երեւույթը ցանկալի չի համարվում: Եվ լավ է, որ ցանկալի չի, որովհետեւ եթե դա համարվի ցանկալի` մոդելային ընտանիքները կքայքայվեն: Իսկ ընտանիքը շատ կարեւոր է ոչ միայն անհատ մարդու կյանքում, այլեւ հասարակական տեսակետից ընտանիքի կարեւորությունը առաջնային է: Հիմա անհանդուրժողականությունը եւ ընդունելությունը անհատական կյանքում այլ է: Դա չի նշանակում, որ մայրը ինչ-որ հարգանքի պակաս պետք է զգա, բայց իդեալականացնել միայնակ մոր հաստատությունը, դա նույնպես անցանկալի է, որովհետեւ դրանով մենք խրախուսում ենք մի երեւույթ, որը հոգեբանորեն բավականին ծանր երեւույթ է:
- Ինչու են միայնակ մայրերի երեխաները դառնում ռիսկի խմբի երեխաներ:
- Բոլորովին պարտադիր չէ, որ միայնակ մոր երեխան հանցագործ լինի, շեղվող վարք ունենա, բայց այս երեխաները իրոք գտնվում են ռիսկի խմբում: Ինչո±ւ, որովհետեւ հենց ընտանեկան դերերի խախտումը, հոր կերպարի բացակայությունը արդեն երեխայի մեջ շատ խորը հետք է թողնում: Հոր դերակատարման բացակայությունը անձի զարգացման առջեւ շատ լուրջ խոչընդոտ է: Եթե լուրջ միջոցներ չեն ձեռնարկվում, մենք կարող ենք գործ ունենալ ապագա նեւրոտիկի հետ, որ նույնիսկ մոր հետ փոխհարաբերությունները կարող են դառնալ շատ լարված, կարծես մայրը դառնում է այն մարդը, ով իրեն զրկել է հորից: Այսինքն` պարտադիր չէ, որ այդ երեխաները լիեն նեւրոտիկներ կամ հանցագործներ: Բայց որ նրանք ռիսկի խմբին են պատկանում, դա աներկբայելի է: Նրանք իրենց թերարժեք են զգում: Ուրիշները իրեն թվում են երջանիկ, եւ ինքն իրեն զգում է դժբախտ, ինքն իրեն զրկված է զգում, բայց տեսնում է, որ մյուսները զրկված չեն, որ հենարան ունեն եւ կարող է ինչ-որ դեպքերում նախանձի, ընկճվածության զգացողություն առաջանալ: Դրանք այն հետեւանքներն են, որոնք գալիս են մանկական շատ խորը, լուրջ զրկվածությունից:
- Այսինքն` որքան էլ միայնակ մայրը երեխային ապահովի, միեւնույն է` այդ բացերը մնո±ւմ են նրա կյանքում:
- Մայրը չի կարող ամեն ինչ տալ, մայրը կարող է տալ այն, ինչ կարող է: Նա չի կարող տալ այն ամենը, ինչ կարող տալ հայրը, որովհետեւ ինքը կին է, ինքը մայր է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

