ՙՙԳՅՈՒՄՐԻԻ ԿՐՔԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԵՆ ԵՌՈՒՄ, ԹԵ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ԿՐՔԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԵՆ ԵՌՈՒՄ, ԹԵ



Այս տարի ՀՀ գրեթե բոլոր մարզերում եւ քաղաքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք, ի դեպ, սարերի ետեւում չեն: Այդ առումով սեպտեմբեր ամիսը լի է թե° քաղաքապետների եւ թե° գյուղապետների ընտրություններով: Վերջին շրջանում բավականին ակտիվություն է նկատվում Գյուրիում, չնայած որ այս քաղաքի քաղաքապետը միշտ էլ աչքի է ընկել իր տարօրինակ արկածներով եւ, ինչու չէ, նաեւ հումորով:
րեկ ՙԻրավունքը՚ գյումրվա ֆայտոնով ՙանցում կատարեց՚ այն գյումրեցիների կողքով, ովքեր հավակնում են ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնին: Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն որոշում է կայացրել, որ Գյումրու քաղաքապետի համար իրենց կուսակցությունից կպայքարի ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը, չնայած որ մինչ այդ որոշում է եղել, որ այդ պաշտոնում պետք է իր ուժերը փորձեր ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը: Իսկ պարզելու համար, թե կհամաձայնվի Ս. Բալասանյանը դնել իր թեկնածությունը, թե` ոչ, շուրջ երկու օր է, ինչ փորձում ենք կապ հաստատել պարոն Բալասանյանի հետ, սակայն հնարավոր չէ, իսկ երբ նույնիսկ կապ է հաստատվում, նրա փոխարեն պատասխանում է օգնականը, նշելով, որ վերջինս շատ զբաղված է: Տեսնես ինչի± հետ է կապված պարոն Բալասանյանի այդ կարգի զբաղվածությունը, միգուցե արդեն անցել է գրոհի±: Այս որոշումից հետո, ըստ որոշ լրատվամիջոցների, ներկայիս քաղաքապետի որդին էլ այդ որոշումից զայրացած ինչ-ինչ հայհոյանքներ է ասել ԲՀԿ-ական պատգամավորի հասցեին հենց իրենց տան դիմաց:
Նշենք, որ մեզ չհաջողվեց նաեւ կապ հաստատել ԲՀԿ-ական մյուս պատգամավոր Մ. Գրիգորյանի հետ, որպեսզի ճշտեինք, թե արդյոք նա չի± նեղացել հարազատ կուսակցությունից, որ վերջինիս թեկնածությունը անգամ չի դրվել քննարկման:
Շարժվելով առաջ` Գյումրվա ֆայտոնը կանգ առավ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մոտ, ով Գյումրիում տիրող իրավիճակի մասին ասաց հետեւյալը:
- Պարոն Ավետիսյան, կարող եք ասել, թե ինչ է կատարվում հիմա Գյումրիում, կարծես մի փոքր կրքերը շիկացած են:
- Բայց ինչ է տեղի ունեցել որ, ոչ մի շիկացումներ ու խժդժություններ էլ չկա, ավելորդ  աղմուկը ավելի շատ է, քան ներկայացվող խժդժուկները, որի մասին ամբողջ լրատվամիջոցները գրում են: Համենայնդեպս Գյումրիում ոչ մեկը այդ աղմուկը չի լսել, ավելորդ բան չի եղել, կարող է մի ինչ-որ միջադեպ է եղել, բայց նման մեծ աղմուկ չկա Գյումրիում: Ես զարմացած եմ, ու ավելի շատ լրատվամիջոցներն են աղմուկ բարձրացնում, քան որ Գյումրիում ինչ-որ բան է կատարվում, դրանով փորձում են շինծու ձեւով շիկացնել իրավիճակը, քանի որ մեզ մոտ նման մթնոլորտ չի տիրում, շատ նորմալ, խաղաղ, հանգիստ վիճակ է:
- Ինչպես եք գնահատում Սամվել Բալասանյանի առաջադրումը ձեր քաղաքի կարեւոր պաշտոնում:
- Նախª չի առաջադրվել դեռ պարոն Բալասանյանը, եւ, բացի այդ, ի±նչ է պատահել որ, արդեն երրորդ անգամ է նա Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվում, գյումրեցի է եւ նորմալ եմ ընդունում:
- Հայտնի է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ՀՀԿ Շիրակի տարածքի խորհրդի ղեկավարի պաշտոնից, ի±նչ էր դա նշանակում, ըստ Ձեզ:
- Դե հիմա էդ մարդը արդեն յոթ տարի է խորհրդի նախագահ էր, իսկ հիմա էլ չի ուզում խորհրդի նախագահ լինել, դրա համար էլ հրաժարվել է: Եվ հետո ամեն ինչ ժամանակավոր է, ցանկացած պաշտոն ու ցանկացած տեղ, եւ հիմա ինքը էլ չի ուզում, եւ դրա մեջ վատ բան չկա, հո չե±նք ստիպելու:
- Կարծում եք առանց պատճառի նա որոշեց հրաժարվե±լ այդ պաշտոնից, եւ իսկապես հոգնե±լ էր:
- Կոնկրետ ինչ-որ բան չկա, ուղղակի չի ուզում:
- Հնարավոր է, որ Դուք առաջադրվեք քաղաքապետի պաշտոնում` լինելով գյումրեցի, կփորձե±ք ձեր ուժերը:
- Նախª դա ուժերը փորձելու տեղ չէ, բացի այդ, ես ինքս ինքնուրույն ցանկություն չունեմ: Իսկ վերջում մեկ անգամ եւս կցանկանայի ասել, որ մեր քաղաքում կրքերը հանդարտ են, ես միշտ այստեղ եմ, եւ նման շիկացած մթնոլորտ ես չեմ տեսնում, որը փորձում են ներկայացնել:
Մեր հաջորդ զրուցակիցն է ՕԵ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ.
- Պետք է նշեմ, որ Գյումրիում նորմալ իրավիճակ է, եւ գալիք շաբաթվանից, ամսի 5-ից արդեն կսկսվեն առաջադրումները եւ արդեն պարզ կլինի ամեն բան: Ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանի ՀՀԿ-ի խորհրդից դուրս գալուն դա ներկուսակցական հարց է: Պարզապես մամուլն է լուն դավա դարձնում, կամ մրջունը` փիղ:
- Պարոն Մարգարյան, եթե հաշվի առնենք, որ Սամվել Բալասանյանը նախկին ՕԵԿ-ական է եւ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր ձեզ հետ, ինչպե±ս եք գնահատում վերջինիս քաղաքապետի պաշտոնում առաջադրումը, ի±նչ եք կարծում, նա ավելի լա±վ կծաղկեցնի Գյումրին:
- Ես կոռեկտ չեմ համարում որեւէ մեկնաբանություն տալ Ս. Բալասանյանի առաջադրման հետ կապված: Իմ կարծիքով` յուրաքանչյուր գյումրեցի կարող է առաջադրվել այդ պաշտոնում:
- Հնարավո±ր է, որ ՕԵԿ-ը առաջադրի Ձեր թեկնածությունը այդ պաշտոնին:
- Մեր քաղաքական ուժը դեռ չի քննարկել Գյումրու քաղաքապետի հարցը, մենք, բնականաբար, կմասնակցենք տեղական ինքնակառավարման ընտրություններին:
- Իսկ Դուք կցանկանաք դնել Ձեր թեկնածությունը:
- Ես միշտ առաջնորդվել եմ իմ կուսակցության որոշումներով: Մենք ունենք ավագանիներ Գյումրիում, անպայման կմասնակցենք ընտրություններին: Կցանկանայի նշել նաեւ, որ վերջին երեք ընտրություններում աջակցել ենք գործող քաղաքապետին:
- Իսկ եթե պարոն Ղուկասյանը այս անգամ էլ դնի իր թեկնածությունը, կրկին կպաշտպանե±ք նրան:
- Քանի դեռ պարզ չեն թեկնածուները, ոչինչ ասել չեմ կարող:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում