ՙՄԻՍՏՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Արխիվ 12-16

ՙՄԻՍՏՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ



Եվ այսպես, ընդդիմադիր դաշտում հիմնական ինտրիգը հայտնի ամերիկյան պրոյեկտի` ընդդիմության միասնական թեկնածուի հարցի շուրջ է: Եվ ահա ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը բացեիբաց հայտարարում է. ՙՉեմ կարծում, թե կլինի մեկ միասնական թեկնածու, ինչքան էլ դա ցանկալի է՚:

ԱՍՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այդպիսի հիասթափեցնող հայտարարություն անող ՙյուղը վրեն՚ ՙժառանգականը՚ նաեւ ընդդիմադիր դաշտում անթասիբության դրսեւորումներ է տեսնում. ՙՏեսնում եմ հնարավորություն, որ գոնե 1-2 ընդդիմադիր թեկնածուներ ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածը կարողանան պահել իրենց վերահսկողության տակ: Եթե ընդդիմությունն այս անգամ էլ չփորձի իշխանական դաշտում լիդեր փնտրել` մտածի իր արժանապատվության, ընդդիմադիր դաշտի մաքրության մասին, կարծում եմ, կարող է լուրջ հաջողության հասնել նախագահական ընտրություններում, ինչի նախադրյալներն այսօր, ավաղ, դեռեւս տեսանելի չեն՚:
Դե ինչ արած, ունենք այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ունենք` Արեւմուտքին 30 արծաթով ծախված, իսկ ներսում էլ ստվերային գործարքների միշտ կազմ ու պատրաստ: Այդ առումով սույն ականավոր ՙժառանգականը՚ ինչ-որ տեղ ձայնակցում է ՀԱԿ-ին հրաժեշտ տված Դավիթ Շահնազարյանին, որը արդեն նախկին զինակիցներին մեղադրել է, որ նպաստում են ՙքոչարյանիզմի վերածննդին՚: Ռուբիկ Հակոբյանն այդպիսի ահավոր մեղադրանքներ դեռ չի հնչեցնում, բայց ուզում է ՙԺառանգությունից՚ հեռացնել այն մեղադրանքը, թե ՙԺառանգությունը՚ ավելի շատ կռիվ է տալիս ընդդիմության, ոչ թե իշխանության դեմ. ՙՑավում եմ, որ ընդհանրապես նման հարց կարող է առաջանալ: Դրանք ուղղակի անհեթեթ խոսակցություններ են: Իսկապես դավադրություն է տեղի ունենում ընդդիմադիր զանգվածի նկատմամբ` փորձ է արվում կոալիցիոն ուժերից մեկին բերել ընդդիմադիր դաշտ եւ պարտադրել` որպես ընդդիմության լիդեր՚: Քոչարյանի անունը ուղղակիորեն չի հնչեցվում, բայց պարզ ակնարկվում է: Ինչ վերաբերում է գլխանց ընդդիմադիր թեկնածու առաջ քաշելու հարցին, ապա ըստ Ռուբիկ Հակոբյանի. ՙԻշխանությունը չի թաքցնում, ասում է` այո, պետք է վերարտադրվեմ, դրա համար անիմաստ ինչ-որ միասնական շտաբ չի ձեւավորում, սեթեւեթանքներ չի անում: ՙԲարգավաճը՚ իշխանության հետ հավասար մրցակցության պայմաններում այդ ընդդիմությունների հերն անիծեց` օրը ցերեկով կաշառելով ընտրողներին, խախտելով օրենքը, եւ այդքանից հետո փորձում է ներկայանալ որպես արդարության ջատագով, որը պայքարում է արդար ընտրությունների համար՚:
Դե, ԲՀԿ-ի ու ՙԺառանգության՚ միջեւ սիրո բացակայությունը հույժ փոխադարձ է եւ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է. ՙԲՀԿ-ն որոշել է չմիանալ որեւէ նախաձեռնության, որի տակ կլինի ՙԺառանգություն՚ խմբակցության որեւէ ներկայացուցչի ստորագրություն՚: Այսինքն` ստացվում է, որ տիկինը հույժ զզվում է ՙԺառանգությունից՚, երեւի թե Րաֆֆու կուսակիցները արտանետում են ինչ-որ թունավոր նյութ, որն ազդում է, սակայն, միայն ԲՀԿ-ի օսկանյանական թեւի վրա:
Սակայն վերադառնանք նախկին դաշնակ, իսկ այժմ ՙժառանգական՚ Ռուբիկ Հակոբյանի դատողություններին. ՙՄի առիթով ասել եմ` երբեք քաղաքական գործընթացներ մեր երկրում այնքան կուլիսային չեն եղել, ինպես հիմա: Մենք ասում ենք` եթե ազնիվ եք` կուլիսների հետեւում խաղեր չեք տալիս: Մենք մեր կողմից առաջարկում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, դուք էլ ասեք ձեր թեկնածուների անունները, քննարկենք` այդ 4-ից, 6-ից կամ 16-ից ով է ավելի ընդունելի բոլոր ընդդիմադիր ուժերի հասարակության համար: Ծպտուն չեն հանում՚:
Դե, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Րաֆֆին երդվում-պատռվում էր, որ չի ուզում իր թեկնածությունն առաջադրել: Իսկ հիմա էլ պարզվում է, որ այնուամենայնիվ, հաստատ առաջադրվում է: Ու ՙԺառանգությունը՚ հիմա, փաստորեն, իր գործիչների շուրթերով ասում է` միայն մենք ենք սպիտակ ու պուպուշ, ազնվորեն ասում ենք, թե Րաֆֆիով ենք մասնակցում նախագահական ընտրություններին, իսկ դուք բոլորդ ՙքըխ՚ եք, նենգավոր, խաղեր տվող, ծախու: Այսինքն` գնացեք գրողի ծոցը, ձեզ հետ ոչ մի ընդդիմադիր միասնական թեկնածու էլ ունենալ հնարավոր չի: Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցողները, ըստ ՙԺառանգության՚, ստացվում է, որ ընդհանրապես մարդ չեն:
Ի դեպ, լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանն էլ շտապում է խոտանել ԼՏՊ-ին` հայտարարելով, որ թեեւ վերջինս խարիզմատիկ գործիչ է, բայց անընդունակ է միավորել ընդդիմության մեծ մասն իր շուրջ:
Այսպիսով, առնվազն ՙԺառանգությունը՚ ընդդիմադիր միասնական թեկնածուի միակ պիտանի հավակնորդ համարում է իր բեղաթրաշ առաջնորդ Րաֆֆիին, իսկ մնացած բոլոր տարբերակների նկատմամբ իրականացնում է ժողովրդի ցածր խավի կողմից այդքան սիրված ՙբոյդ թաղեմ՚ օպերացիան: Դե պարզ է, ՀԱԿ-ը խաղեր տվող է ու Լեւոնի գազն անցել է, Օսկանյանն ընդհանրապես բացառվում է ՙԺառանգության՚ համար, քանի որ ԲՀԿ է, իսկ դաշնակներն էլ թող սկզբից իրենք իրենցից գլուխ հանեն եւ, եթե եղունգ ունեն, թող սեփական գլուխները քորեն:
Ինչ վերաբերում է ընկերվարության սիրահար ընկեր դաշնակներին, ապա նրանց երազանքը շարադրել է միշտ իր պրիմիտիզմով աչքի ընկնող քարոզիչ Էդիկ Անդրեասյանը. ՙՍերժ Սարգսյանին որքան էլ օգնեն իր սեփական նախաձեռնությամբ հրապարակ բերված կիսաընդդիմադիր թեկնածուներն ու փորձեն ձայն փախցնել, միեւնույն է, առնվազն երկրորդ փուլ կունենանք, որտեղ էլ, ի վերջո, կարելի կլինի հասկանալ` այս ժողովուրդն իր կյանքում որեւէ բան փոխել ցանկանո±ւմ է, թե± նրա համար իրոք լոխ լավ ա՚: Վատ ախորժակ չունեն դաշնակները` երազում են, որ երկրորդ փուլ լինի, այդ երկրորդ փուլում էլ դեռ հույս ունեն, որ դաշնակ թեկնածուն է մրցելու Սերժ Սարգսյանի հետ: Ինչ արած, անտեսլական դաշնակ ընդհանրապես բնության մեջ չի լինում:

ՅՈ ԵՐԹԱՍ, ՙԲԱՐԳԱՎԱՃ՚, ԿԱՄ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է


Դե, արդեն պարզ է, որ մեր ՙնարնջագույն՚ ընդդիմությունը ընդունակ չէ միավորվել եւ երկնել միասնական թեկնածու: Նրանց միակ հույսն այն է, որ բոլորը միասին 50 տոկոսից ավել կստանան, ու այդ դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արդեն ընդդիմադիր զանգվածները փաստացի որոշած կլինեն, թե միասնական թեկնածուներից որ մեկն է ավելի սիրուն ու պուպուշ: Դե, իհարկե, երազելը վնաս չէ, բայց պարզ է, որ ընդդիմադիր տրամադրություն ունեցողների քվեները փոշիանալու են:
Ու, ընդհանրապես, բավականին կարեւոր նշանակություն է ստանում այն հարցը, թե արդյոք ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես կգա±: ԲՀԿ-ի սեփական թեկնածուն արդեն պարզ է, որ չի կարող լինել Վարդան Օսկանյանը` կուսակցական ՙհին գվարդիան՚ չի ցանկանում թաթախվել ավանտյուրայի մեջ ինչ-որ մեկի հետ, ումով հետաքրքրվում են պետական անվտանգության մարմինները: Մյուս կողմից արդեն հարազատ կուսակցությունից նեղացկոտություն է դրսեւորում Օսկանյանը, թե ինչու իրեն տեր չեն կանգնում, եւ դա դրսեւորվում է նաեւ ՙՍիվիլնեթ՚ ինտերնետային հեռուստատեսության վարքագծում, եւ այդ վիրտուալ հեռուստաեթերում արդեն երեւում են տարբեր ՙզիբիլիթաս՚ դրսեւորումներ ԲՀԿ-ի հանդեպ: Իր հերթին էլ դա արդեն չի կարող չհարուցել ամբողջ ԲՀԿ-ի դժգոհությունը եւ կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արդեն գրեթե բաց տեքստով Վարդան Սիվիլիթասովիչի հեռուստաալիքին հորդորում է իրեն կարգին պահել:
Անշուշտ, ՙնարնջագույն՚ սխեմաներ գծող ամերիկացիների համար իդեալական կլիներ, որպեսզի հենց Օսկանյանը լիներ ընդդիմության միասնական թեկնածուն եւ, միաժամանակ, լիներ նաեւ ԲՀԿ-ի թեկնածուն: Հենց այդ իդեալական տարբերակի համար էլ գրվում էին ՙտեսլականներ՚, իսկ ավելի ճիշտ` քաղաքական ֆանտաստիկայի ժանրով սցենարներ, թե ով ինչ կստանա, եթե Օսկանյանը դառնա նախագահ: Բայց Օսկանյանը ԲՀԿ-ի թեկնածու լինել չի կարող, քանի որ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ անձամբ իր համար ցանկացած գունավոր հեղափոխություն տրամաբանորեն կավարտվի հաշվեհարդարով: Բայց Ռոբերտ Սեդրակիչն էլ վարկանիշային շատ ցածր ռեսուրս ունի, որպեսզի փորձի անձամբ հանդես գալ` որպես ԲՀԿ-ի թեկնածու, ու ՙբարեգործական տրակտորներն՚ էլ առանձնապես ի զորու չեն էապես շտկել ՀՀ երկրորդ նախագահի բավականին խարխուլ ՙռեյտինգը՚: Բայց միաժամանակ կան եւ գործոններ, որ էապես խանգարում են Վարդան Սիվիլիթասովիչին դառնալ ՙնարնջագույն՚ ընդդիմության միասնական թեկնածու` ԲՀԿ-ից անջատ: Դա անշտապ ընթացող հետաքննություններն են, որոնք Օսկանյանի համար կավարտվեն Գլենդելի իր առանձնատան մեջ խաղաղ թոշակով, եթե չփորձի երկրում ցնցումներ առաջացնել, իսկ հակառակ պարագայում` ՙԿԳԲ-ի պադվալը՚ հա կա ու կա... Ճիշտ է, դա շատ էական սրում կարող է առաջացնել ամերիկացիների հետ, բայց եթե մինչ նախագահական ընտրությունները աշխարհաքաղաքական սրում լինի տարածաշրջանում, ապա Երեւանում շատ հնարավոր է արդեն լիովին թքած լինեն ՙքեռի Սեմի՚ կարծիքի վրա: Այնպես որ, Սիվիլիթասովիչի պահով շատ էական է աշխարհաքաղաքական մրցակցության սրության ու լարվածության աստիճանը, եւ արդյոք այդ մրցակցությունը կմտնի հակամարտության փուլ:
Բայց, այնուամենայնիվ, կարծես թե, ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ ընթանում է ի շրջանս յուր վերադառնալու ուղեծրով: Այսպես, Գալուստ Սահակյանը պարզ հայտարարել էր, որ ԲՀԿ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն է այնքան ժամանակ, քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ չի հրաժարվել 2011-ի կոալիցիոն հուշագրից: ԲՀԿ-ից դրա առնչությամբ որեւէ առարկություն չհնչեց: Այնուհետ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց. ՙԵրեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, ստորագրել են կոալիցիոն այդ համաձայնագիրը, եւ այն առայսօր ուժի մեջ է: ՕԵԿ-ը հավատարիմ է մնում իր որոշումներին: ԲՀԿ-ն ինքը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՚: Եվ կրկին ԲՀԿ-ից ոչ մի առարկություն չհնչեց:
Բայց փոխարենը ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել այնպիսի ակցիայի, ինչպիսին է Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ պատգամավորական հարցաշարը գլխավոր դատախազությանն ու կառավարությանը ուղարկելը: Ու հենց այդտեղ ծնվեց Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած եւ նաեւ մասնավորապես` Ստեփան Մարգարյանի շուրթերով կրկնած այն հիմնավորումը, որ իրենք այնքան են զզվում ՙԺառանգությունից՚, որ չեն մասնակցի որեւէ բանի, ինչից գոնե մեկ ՙժառանգականի՚ հոտ է գալիս: Դե, նմանվում է խորհրդային ժամանակների հայտնի անեկդոտին. ՙԷլեկտրական հոսանքից չեմ վախենում, բայց սաստիկ զզվում եմ՚:
Բայց իրականում ՙԺառանգությունն՚ այդտեղ ավելի շուտ պատրվակի դեր է կատարում. եթե ՀՀՇ-ի պես հակասանիտարական երեւույթի հետ համագործակցությունը զզվանք չի հարուցում, ապա ՙԺառանգության՚ հետ, առավել եւս, չպետք է հարուցի: Պարզապես տեղի է ունենում աստիճանական դրեյֆ դեպի 2011-ի կոալիցիոն հուշագրի դրույթները: Եվ ահա արդյունքը` անկառավարելի Մարտունիկ Գրիգորյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ի կողմից առաջադրվում է Սամվել Բալասանյանը, որի մասին ՀՀԿ-ն շատ դրական է արտահայտվում, իսկ Գալուստ Գրիգորիչը չի բացառում անգամ, որ ՀՀԿ-ն կարող է նույնիսկ պաշտոնապես պաշտպանել նրա թեկնածությունը: իսկ վերլուծական դաշտում նույնիսկ դիտարկումներ են առաջանում, որ միգուցե անգամ հենց ՀՀԿ-ն մասնակցի Բալասանյանի պաշտոնական առաջադրմանը:
Ու ՙփոխըմբռնողական՚ այդպիսի քայլեր հաստատ էլի են սպասվում, պարզապես նախագահական ընտրություններից առաջ կոալիցիոն հուշագրի դրույթներին վերադառնալու սակարկելիք գինն է` ինչքան է այն լինելու, եւ արդյոք այդ գնի մեջ կկարողանա խցկվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի խնդիր է:
Հա, իսկ ինչ վերաբերում է ՙհայրաքաղաք՚ Գյումրիին, ապա օբյեկտիվորեն ստացվում է շատ դրական բան` շրջանառությունից հանվում է միանգամից երկու օդիոզ կրիմինալ կադրեր` ի դեմս Վարդանիկ Ղուկասյանի եւ Մարտունիկ Գրիգորյանի, զուգահեռաբար էլ` իրավիճակն աշխատում է հօգուտ հին բարի կոալիցիոն ֆորմատի վերականգնման:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում