Արցախի նախագահի թեկնածու ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ստանալով քվեների շուրջ 33 տոկոս, որոշակի վերապահումներով ընդունեց նախագահական ընտրությունների արդյունքները:
Անշուշտ, լավ է, որ մեր ՙնարնջագույն՚ ընդդիմադիրների պես չսկսեց տարատեսակ ահավոր գնահատականներ տալ եւ վազել միջազգային կազմակերպություններ, ու շատերին չէր խանգարի նրանից սովորել: Բայց, այնուամենայնիվ, զարմանալիորեն մտադիր է ստեղծել կուսակցություն. ՙԱյո, 32,5 տոկոսի վստահության քվեն այդ առումով մեզ համար ե°ւ նորմալ է, ե°ւ ամուր բազա է ստեղծում նոր քաղաքական ուժի ձեւավորման, ե°ւ հետագայում քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու, ե°ւ առաջիկա տարիներին մեր նախընտրական ծրագրերին հետամուտ լինելու համար՚: Զարմանալի է` հայոց աշխարհում կուսակցությունների, ավելի ճիշտ` կուսակցական կնիքների գերառատության պայմաններում ինչպե±ս կարող էր մարտական գեներալի մոտ առաջանալ եւս մեկ կուսակցություն ավելացնելու գաղափարը: Լավ, գործունեության ավելի կոնկրետ, մարդավարի ոլորտ չկա±: Մեզ հույժ զարմացրեց ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` հայտարարելով. ՙԵս իմ աշխատանքից գոհ եմ, էս սատանաներն են դժգոհ՚: Չէ, եվրոպական կաթոլիկ էկզորցիստները` ՙսատանա քշողները՚, պարզապես Վարդանիկի տեղը չգիտեն: Որպեսզի հայտնաբերեն բոլոր դիվահարներին, բավարար է, որ Գյումրվա` առայժմ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ շրջեն անհրաժեշտ վայրերով, եւ ում վրա Վարդանիկը մատ տնկեց եւ ասաց ՙսատանա՚, ուրեմն այդ մարդը հաստատ էկզորցիստի հնարավոր կլիենտ է: Դե ինչ, հա°մ այդ վանականները գոհ կլինեն, հա°մ էլ Վարդան Ղուկասյանին աշխատատեղով ապահովելու հարցը կլուծվի: Երեւանի փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՙՖեյսբուքում՚ հետեւյալ գրառումն է թողել անցած-գնացած, բարեհաջող տապալված ՙբազմազանության շքերթի՚ մասին. ՙՍովորության համաձայն թերթում էի հին գրառումներս, կարդացի բազմազանության երթի վերաբերյալ խոհերս: Հիշում եմ երթի ժամանակ 20-ին մոտ միասեռականների ու այլոց վախեցած հայացքները եւ նրանց շրջապատած երիտասարդների խրոխտ, առնական, հաղթական կեցվածքը: Չգիտես ինչու, այդ պահին հնչող հայրենասիրական երգերը, սպառնալից հայացքները ինձ մոտ տպավորություն ստեղծեցին, որ կարծես գնում ենք Արեւմտյան Հայաստանը ազատագրենք... Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի` դրանց գոնե կեսը կգնա±, թե± ոչ... Կասկածում եմ՚: Այն, որ երթի մասնակիցների մի մասը միասեռականներ էին կամ դրանցից առանձնապես չտարբերվող ՙայլք՚, դրանում փոխոստիկանապետի հետ համաձայն ենք: Բայց զարմանալի է` ինչո±ւ է հարցադրում, թե որ մասը այդ երիտասարդներից կռիվ կգնա: Պարոն գնդապետ, ախր, ուսադիրներ կրող մարդ եք, մի±թե ոստիկանությունում ծառայելու տասնամյակները չեն սաղմնավորել պետական մտածողությունից բխող այն պարզ միտքը, որ պետություն ունեցող ազգի դեպքում կամավորներն օժանդակ ուժ են: Վստահ եղեք, ե°ւ այդ երիտասարդներին, ե°ւ շատ-շատերին զինկոմիսարիատները հարկ եղած դեպքում կտանեն կռիվ, ու թույլ տվեք չկիսել Ձեր կասկածները, թե նրանց կեսից ավելին դրանից առանձնապես դժգոհ կլինի: Չէ, իսկականից մենք` հայերս, ինքներս ենք չեղած տեղից բարդացնում մեր կյանքը: Ուստի` ՙԱրձագանք՚ խմբի հիմնադիր, երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ շատ դիպուկ նկատել է հետեւյալ զարմանալի իրողությունը. ՙՄեր կյանքը շատ դառն է, եւ ուրախ լինելուց մենք 180 աստիճան հակառակ կողմում ենք, մենք մեր երկիրը չենք սիրում, մեր ժողովրդին չենք սիրում, փողոցն անցնող վարորդին չենք սիրում, բոլորը մուննաթով են մեկը մյուսի նկատմամաբ, զոռբայություն, խաբեություն, անդաստիարակություն, անկարգություն՚: Իրոք որ, գրողը տանի, մի±թե այդքան դժվար է ջան ասել ու ջան լսել: Չէ± որ դա ո°չ ջանք է պահանջում, ո°չ էլ մեր գրպաններից փող է պակասեցնում: Լավ, այս մռայլ ֆոնից հետո անցնենք պոզիտիվ, թեեւ զարմանալի լուրերին: Մեր երկրից արտագաղթել է դեպի ՙքաղաքակիրթ՚ Գերմանիա հայտնի, այլեւս փակված գոմիկանոցի սեփականատիրուհի ԾՈՄԱԿԸ: Զարմանալիորեն ճիշտ էլ ընտրել է երկիրը. այդտեղ միաժամանակ կան հա°մ լիքը թուրք, հա°մ լիքը գոմիկ: Երկրորդ լուրը, թեեւ նշանակում է մեծ կորուստ համաշխարհային մշակույթի համար, բայց միաժամանակ ցույց է տալիս Վահան Տերյանի պայծառատեսությունը: Եգիպտոսի արմատական իսլամիստները երկրի նորընտիր նախագահից պահանջել են` որպես իսլամական արժեքներից շատ հեռու կռապաշտական երեւույթներ, պայթեցնել եգիպտական բուրգերը: Դե ինչ, զարմանալիորեն շուտով միգուցե ականատես դառնանք, թե ինչպես է կատարվում Տերյանի մարգարեությունը. ՙԵգիպտական բուրգերը փոշի կդառնան, արեւի պես երկիր իմ, կվառվես վառման՚: Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ