Ըստ միջազգային դիտորդների, եթե Բակո Սահակյանի համար նախագահական ընտրությունների երկրորդ ՙսրոկն՚ էր անցկացվում, ապա Վիտալի Բալասանյանի համար ընդդիմություն դառնալուց առաջ ընդամենը генеральная репетиция էր:
% % % ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՐԳԸ (ՈՐԴՈՒՆª ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Կիսատ գործս որդուս թողի, բացատրելու ժամ չմնաց:
% % % ԻՆԿՎԻԶԻՑԻԱ
ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցից հայտնում են , որ Վարդան Ղուկասյանին մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից կարգալույծ են արել:
% % % ФИНИШ
Ըստ գյումրեցիներիª իրենց մոտ մեկնարկած սպարտակիադան, ամենայն հավանականությամբ, եզրագիծը կհատի Կոշի գաղութում:
НЕМЕЦКАЯ ДИСЦИПЛИНА (ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸª ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՙԱՐՄԵՆԻԱ՚ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍՐՃԱՐԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Դե, ՙՀարսնաքարի՚ կարգ ու կանոնը ուրիշ ա, էլի:
% % % ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ (ԱՎԱՆՈՒՄ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻ ՏԵՂԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Օլիգարխը երբ ընկնում է, հմայակհովհաննիսյանները շատանում են:
% % % ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸª ՆՈՐՈՎԻ
Վարդանիկի սեւ սրտինª բալասանյանական մխիթարանք:
% % % ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ
Ըստ ՙԵլք՚ շարժման, որը պահանջում է Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքը, իրենց են դիմել խնդրանքով Գլխավոր դատախազությունից. Վանո Սիրադեղյանը հետ գալու դեպքում իր հետ բերի Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը: