ՊԱՀԱՆՋԱՐԿ ՎԱՅԵԼՈՂԸ ՔԵՖԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Արխիվ 12-16

ՊԱՀԱՆՋԱՐԿ ՎԱՅԵԼՈՂԸ ՔԵՖԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է



ՙԱրձագանք՚ խմբի հիմնադիր, երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՙՀրապարակ՚-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի քանի հարցերի, որոնք մշտապես գտնվել են նաեւ մեր ուշադրության կենտրոնում:
Անդրադառնալով ՙԱրձագանք՚ խմբի` եթերում եւ համերգասրահներում ուշ-ուշ հայտնվելու վերաբերյալ հարցին` նշել է. ՙՈւղղակի էս ժամանակաշրջանում շոու-բիզնեսում ծանրակշռողը եւ ամենից շատ պահանջարկ վայելողը քեֆային երաժշտությունն է, որը հեռուստատեսություններով լավ պրոպագանդվում է, ժողովուրդն էլ միայն դրա պահանջարկն ունի: Իսկ մեր երաժշտությունն ուղղված է ինտելիգենցիային, որն այսօրվա տնտեսական պայմաններում լավ չի ապրում, իսկ քեֆային երաժշտության հա°մ լսողն է հարուստ, հա°մ շատ փող է պտտվում, ու ավելի հեշտ էլ է ամեն ինչ՚:
Լրագրողի մոտ բնական հարց է ծագում` եթե քեֆային երաժշտությունն է իշխում, ուրեմն մեզ մոտ կյանքն ուրա±խ է. ՙԵս կասեի` կյանքը մեզ մոտ ոչ միայն ուրախ չէ, այլեւ ուրախություններն էլ առանձնակի դաժանությամբ են անցնում: Մեր կյանքը շատ դառն է, եւ ուրախ լինելուց 180 աստիճան հակառակ կողմում ենք, սարսափելի է մեր վիճակը, մեր երկիրը չենք սիրում, մեր ժողովրդին չենք սիրում, փողոցն անցնող վարորդին չենք սիրում, բոլորը մուննաթով են մեկը մյուսի նկատմամբ, զոռբայություն, խաբեություն, անդաստիարակություն, անկարգություն՚: Իսկ ի±նչն է պահում երաժշտին Հայաստանում. ՙԴա նման է մի իրավիճակի, երբ բոլորի միջից սիրում ես մեկին, որն անբարոյական է, քեզ դավաճանում է, թիկունքից հարվածում, գիտակցում ես, որ լավը չէ, բայց չես կարողանում հեռանալ, որովհետեւ սիրում ես…՚:
Անդրադառնալով մտավորականության կարծիքը հաշվի առնելու խնդրին` ասում է. ՙԾախված, պալատական մտավորականների հետ հաշվի կնստեն. երկու ձեռքը երես է լվանում: Իսկ էն մտավորականները, ովքեր իրենց աշխատանքն են անում, միայն օրինակ կարող են ծառայել, որովհետեւ, ցավոք սրտի, էս ամեն ինչի թույլ տվողը մեր ժողովուրդն է` գլխավոր զանգվածը պետության, ու եթե գլխավոր զանգվածը ոչինչ չի գիտակցում եւ չի ցանկանում կողքդ կանգնել, քեզ չի սատարում, դու էլ…՚:


ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ԲՈԼՈՐ ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻՆ

Այս տարվա բուհական ընդունելության քննություններից շատերն են դժգոհում, սակայն Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ գոհ է. ՙԸնդունելության քննություններից ընդհանուր տպավորությունս լավ է, ոգեւորված եմ: Դիմորդների 90 տոկոսն իսկապես կապ ուներ թատրոնի հետ, ուստիեւ հատկապես դերասանական բաժնում մրցակցությունը մեծ էր: Եթե նախկինում քննության էր գալիս մի աղջնակ, ով ցանկանում էր կինոսերիալի դերասանուհի դառնալ, կամ մի տղա, ում համար ամենահեշտ ինստիտուտը թատերականն էր, ապա այս տարի այդպիսի պատահականություններ չկային՚:
Ընդունելություն է կազմակերպվել նաեւ շուկայում պահանջարկ ունեցող նոր մասնագիտացումների ուղղությամբ... Օրինակ, բացվելու է հեռուստառեժիսուրայի բաժին, որը պատրաստելու է թոք-շոուի, կլիպի, գովազդի, սերիալի ռեժիսորներ, որոնք հեռուստադաշտում իրականում չկան. ՙՄեր պարտքն է շուկայից դուրս մղել բոլոր դիլետանտներին` գռեհիկ ու տգեղ եթեր չունենալու համար` փոխարենը ստեղծելով պրոֆեսիոնալ կադրեր՚:
Նա անդրադարձավ նաեւ հեռուստասերիալների ցավոտ թեմային. ՙՍերիալը պիտի դառնա արվեստի ճյուղ, այլապես ես չեմ տեսնում իմ` ռեկտոր լինելու իմաստը՚: Ինստիտուտը պետք է պատրաստի հայ, էթիկական չափորոշիչներ ունեցող դերասանների եւ ռեժիսորների, որ ՙնրանք իմանան, թե սերիալ նկարելիս պարտադիր չէ ռուս երկու պոլուպուտանկա բերել ու դնել պառնոյում, որ մեր երեխաները ստիպված լինեն ժամուկես դիալոգ լսել այդ պուտանկայի ու մի հաստավիզ, հաստ ցեպով ուռոդի միջեւ՚:
Սակայն, որքան էլ դերասանը պրոֆեսիոնալ խաղա, դա քիչ բան կփոխի. ՙԴրա համար պետք է պրոֆեսիոնալներ լինեն նաեւ սցենարիստը, ռեժիսորը, օպերատորը՚:
Ա. Մազմանյանը նաեւ հավելեց, որ ուսանողներն սկսել են ժպտալ, ՙարա, ախչի, իջի վրիցս՚ տերմիններն արգելված են ինստիտուտում, մերկ պորտերով ման գալը` նույնպես:
Ինչպես ասում են` կապրենք-կտեսնենք:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում