ՙՙՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՆՔ

Արխիվ 12-16

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՆՔ



Երգահան, բանաստեղծ, լրագրող, հեռուստատեսային բեմադրիչ-ռեժիսոր, շինարար-ինժեներ ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ 1980-2004 թթ. ապրել եւ ստեղծագործել է Լոս Անջելեսում: Նրա  երգերում նոր շունչ ու ոգի են ստացել հայ անվանի բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, ինչպես նաեւ` ժամանակակից բանաստեղծներ Արամայիս Սահակյանի, Սլավիկ Չիլոյանի, Կորյուն Առաքելյանի, Լեւոն Բլբուլյանի եւ այլոց բանաստեղծությունները: Զգալի թիվ են կազմում իր իսկ տեքստերով ստեղծված երգերը:
-Ձեր հարցազրույցներից մեկում մտավախություն եք հայտնել, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում հնարավոր են մեր ազգի  որակական փոփոխություններ: Ինչ նկատի ունեք: Ինչ եք առաջարկում: Կան լուծումներ…
- Այս մասին հաճախ եմ խոսել եւ գրել: Անշուշտ, սա, նախեւառաջ, ազգագրագետներին, սոցիոլոգներին եւ հոգեբաններին տրվելիք հարց է: Հետեւելով մեր հեռուստատեսությամբ հաղորդվող ծնելիության տվյալներին` նկատել եմ, որ գրեթե հավասար քանակով աղջիկներ եւ տղաներ են ծնվում, նույնիսկ տղաներն ավելի շատ են լինում: Իսկ հետո տղաների զգալի մասն ՙանհետանում՚ է (իսկ թե ուր, ինչու եւ ինչպես` սա առանձին պարզաբանում է պահանջում): Բազմիցս լսել եմ, որ ներկայումս Հայաստանում ամուսնության տարիքի տղաների եւ աղջիկների քանակական հարաբերությունը համապատասխանաբար մեկը` հինգի-վեցի է (այսինքն` 5-6 աղջկան մեկ տղա է, այսպես ասած, ՙբաժին հասնում՚): Մի քանի տարի առաջ մեր հեռուստաընկերություններից մեկի հաղորդման ընթացքում մասնակիցները խոսում էին այն մասին, որ 7-8 աղջկան է մեկ տղա ՙբաժին հասնում՚, իսկ ներկայումս շատերը խոսում են 10 եւ ավելի թվերի մասին: Ամենապարզ հաշվարկով, եթե մեկ հայ աղջիկը ամուսնանալու է մեկ հայ տղայի հետ, ապա մյուսնե±րն ինչ են անելու… Պարզ է (չընդարձակվենք)… Հետո կծնվեն թուրքա-պարսկական, հնդկա-եվրոպական, չինա-կորեա-ճապոնական, լատինո-ամերիկյան, աֆրո-նեգրական (եւ այլն), ինտերնացիոնալ-կոսմոպոլիտ երեխաներ, որոնց մի մասին կդարձնեն ենիչերիներ (այս վերջիններից արդեն Հայաստանում կան. հետաքննվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին լրտեսություն արած մի խումբ ՙհայեր՚): Մյուս ՙտեսակներից՚ (ՙբրենդներից՚) սփյուռքում շատ կան, արդեն քանակ ու որակ են կազմում: Այս ամենը մեզ չի± հուշում, որ 10-20 տարի հետո հայ ազգը կրելու է որակական փոփոխություններ…  
Ի±նչ անել: Ոմանք անհեթեթության հասնող առաջարկներ են անում, այդ թվում` բազմակնություն, որը, բնականաբար, անընդունելի է մեր քրիստոնյա ազգի համար (հետաքրքիր կլիներ, եթե աղջիկներն էլ առաջարկեին մի քանի ամուսին ունենալ. որոշ մարդիկ հիմա կասեն` կայֆ)… Կատակը մի կողմ: Այսպիսի ասացվածք կա. ՙՎախկոտը վտանգի առջեւ ոտքերով է մտածում՚: Իսկ ի±նչ ասել այն մարդկանց, ովքեր գիտեն, տեսնում են առջեւի անդունդը, սակայն աչքերը փակում ու շարունակում են նույն ուղղությամբ ընթանալ, այն էլ` գլոբալիզացիայի սայլին  ինքնագոհ լծված, ամերիկյան Ժողովրդավարական սկզբունքներով խրախուսված, եվրոպական արժեքներով թեւավորված (կամ` պարտադրված-հարկադրված), բարոյակա±ն հաղթանակներով մխիթարված… Ես դեռ չեմ խոսում  աղանդների ինտերվենցիայի, օտարամուտ  մշակութային տեռորի (հայերեն` ահաբեկչության), ազգի եւ պետության հիմքերը խարխլող արտագաղթի (կարելի է էլի շարունակել) մասին…
Սա Ձեզ չի± հիշեցնում այն տեսարանը, երբ գորտը կամովին մտնում է օձի երախը:
Մի±թե մեզ պատուհասած  վտանգները զգալու, այդ մասին մտածելու եւ հասկանալու համար հատուկ կրթություն կամ գերժամանակակից տեխնոլոգիաներ են պետք: Սա ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ, ըստ իս, առաջին հերթին` ներքին, ազգային ռազմավարական քաղաքականության խնդրահարույց (պրոբլեմային) հարց-խնդիր է, որը հրատապ, անհետաձգելի լուծում է պահանջում, ավելին` հարկադրում …
Շուրջ 24 տարի (1980-2004 թթ.) ապրելով սփյուռքում` (Լոս Անջելես), եւ ահա 48 տարի` հայրենիքում, ես մեր ժողովրդի մեջ (թե° այստեղ, թե° այնտեղ), թող ինձ ներվի, մի խրոնիկական ՙհիվանդություն՚ եմ նկատել (տա Աստված, սխալված լինեմ). մեզ թվում է, թե մեր ազգին պատուհասած խնդիրների լուծումը միմիայն պետության, կառավարության խնդիրն է… Իսկ իմ համոզմամբ` դա, նախեւառաջ, ազգային գաղափարախոսությամբ զինված, ազգի թե° ներկայով, թե° ապագայով մտահոգ, հայերեն խորհող, հայերեն ապրող բոլոր զավակների եւ, առաջին հերթին, մտավորականների խնդիրն ու գործն է թե° հայրենիքում, թե° սփյուռքում…
Այլապես ի±նչ կարելի է ակնկալել:  
Պարույր Սեւակն ահազանգում է.
...Ինքնե°րդ ասեք.
Բավական չէ± դուք ձեզանից
ձեզ գողանաք
Եվ տեղն ուրիշ մեկին դնեք
ձեր փոխանակ:
Բայց չափազանց ճշտապահ է
արեգակը.
Երբ որոշյալ ժամը հասնի` կլուսանա:
Ձեր արթնացումն այնժամ արդեն
Կնմանվի մի պայթյունի°,
Մի պայթյունի°,
Ձե°զ եմ ասում,
Որից հետո
Լռությունն ու փոշին պիտի
գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
(Պ. Սեւակ, ՙԴիմակահանդեսի գլխավորը՚ բանաստեղծությունից,1967 թ.)
Իսկ Գարեգին Նժդեհը պատգամում  է.
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ-մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:
Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբյուրը նրանց ուժի ու մեծության: Նա այնքան է ջերմ մի ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը, եւ որքան վտանգավոր նրա հարեւանները:
Եթե այդպես չէ` այդպես պիտի լինի:  Հայրենասիրությունը զարգանում է աստիճանաբար.  սկսելով բնազդականից` դառնում է իմացական, դառնում է ոգի:
Հայրենասիրությունը աճում է ժողովուրդների ինքնագիտակցության եւ արժանապատվության զգացումի աճի հետ ու թուլանում` բարքերի ապականության, նյութապաշտության հետ:
Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասից:
Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը:
Հայրենապաշտ պիտի լինենք մենք:

Զրույցը` ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում