ՀԱԿ-ը օրինախախտ ակտիվիստներին ո°չ ավել, ո°չ պակաս քաղբանտարկյալ է անվանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանին` 3 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի համար դատարանը վճռեց երկու տարվա ազատազրկում: Տղաներին քաղբանտարկյալներ ՙհռչակելու՚ առնչությամբ դիմեցինք ՙԱզգային ինքնորոշում միավորում՚ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ: -Պարոն Հայրիկյան, որքանո±վ եք ընդունելի համարում, որ ե°ւ Դուք Սովետական Միությունում համարվեցիք քաղբանտարկյալ, ե°ւ այսօր մի խումբ տղաներ, որոնք բախում են ունեցել ոստիկանների հետ, ՀԱԿ-ի պնդմամբ, նույնպես կոչվեն քաղբանտարկյալ: - Դե, նայած համարողն ով է: Շատ կարեւոր է, թե ով է համարում, այսինքն` կարեւոր է հետեւյալը. եթե մարդն իրապես քաղաքական դրդապատճառներով է հետապնդման ենթարկվում, ինքը կարող է նույնիսկ քաղաքական հոդվածով դատված չլինել, բայց համարվել քաղկալանավոր: Բայց այս դեպքում չգիտեմ, ես մանրամասներին ծանոթ չեմ: Գիտեմ, որ, օրինակ, Ազատ Արշակյանին 1974 թվականին կալանավորեցին երկու հոդվածով. մեկը քրեական հոդված էր, այսինքն` ոստիկանին դիմադրություն ցույց տալու առնչությամբ, մյուսը` քաղաքական: Վերջինս քաղաքական հոդվածի համար քաղբանտարկյալ էր ճանաչված: Հիմա այս տղաների մեղադրանքը դիմադրությունն է կա°մ սարքել են, կա°մ իրենք են մեղավոր, նուրբ հարց է: Ցավոք սրտի, չունենք այն փայլուն դատարանը, որ կանգնեինք ու ասեինք` դատարանը որոշել է, եւ վերջ: - Այնուամենայնիվ, Դուք ինչպես կանվանեիք այս դեպքը: - Ես նախընտրում եմ գործը մանրակրկիտ քննող համապատասխան մարմնի կարծիքը լսել, բայց այդ համապատասխան մարմինն էլ պիտի իր բարձրության վրա լինի: Այսօր շատ են խոսակցությունները, որ մեր դատավորներն անկախ չեն, մեր դատարանն անկախ չէ, դրա համար անաչառ գնահատական տալ չեմ կարող: Իսկ իմը մասնավոր դեպք էր, որը ուզում եմ մոռանալ: