Երեկ ազգս հայոց եւ Արցախս սիրելի պետք է տոներ իր մեծագույն հաղթանակներից մեկը` Աղդամի ազատագրումը: Չէ± որ ընդամենը 19 տարի առաջ` հուլիսի 23-ին, ոչնչացվեցին Աղդամ քաղաքում տեղակայված հակառակորդի կրակակետերը:
Ադրբեջանի` մեծությամբ չորրորդ քաղաքը` ՙգայլի որջը՚, որը սպառնում էր միանգամից Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջաններին, եւ որտեղից թշնամին անընդհատ ձգտում էր Ասկերանով ուղիղ գծով գրոհել Ստեփանակերտ, այլեւս որեւէ վտանգ չէր ներկայացնում Արցախի համար: Եվ վերականգնեց հնամենի Ակն անունը, եւ պեղվեց Տիգրանակերտը... Իհարկե, դեռ ոչ մի հաղթանակ առանց զոհերի չի եղել, եւ Աղդամն էլ բացառություն չէր. թշնամու երկու ինքնաթիռներ 3 կասետային ռումբ գցեցին Կապան քաղաքի վրա, զոհվեց 4, վիրավորվեց 14 բնակիչ, որից հետո` հուլիսի 25-ին, Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ մտավ Ստեփանակերտի հետ, եւ ձեռք բերվեց հուլիսի 25-ի ժամը 00.00-ից սկսած եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը: Իհարկե, յուրաքանչյուրս այս պահին ընթերցում ու ներքուստ ցնծում ենք կարեւոր իրադարձության համար, բայց երեկ այն մի թեթեւ հիշատակվեց միայն լրատվական կայքերում: Թե ինչպես տոնվեց Աղդամի հաղթանակն Արցախում, ՙԻրավունքը՚ պարզեց ԼՂՀ կրկին նորընտիր նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ. - Իհարկե, մարդիկ հիշում են, բայց մեծ տոնակատարություն չի եղել: Ուղղակի այլ խնդիրներ կան: Թեպետ տոնին անդրադարձել են հեռուստատեսությամբ, թերթերով: Սովորաբար, այդպիսի մեծ, այսպես ասած, տոնախմբություններ չեն կազմակերպում այս տոնի կապակցությամբ: Գուցե նաեւ նրա հետ է կապված, որ հոբելյան չէ: Եթե հոբելյանական լիներ, բնականաբար, ավելի մեծ թափ կստանար այդ հիշատակումը, տարբեր գիտաժողովներ կկազմակերպվեին: Կարծում եմ` զուտ դրանով էր պայմանավորված: Բայց ինչու, գրողը տանի, միայն հոբելյանական տարեդարձերին: Ինչո±ւ, օրինակ, հաղթական ՙքոչարի՚ չլիներ ե°ւ Աղդամում, ե°ւ մեծն արքայի կառուցած արցախյան Տիգրանակերտում: Ու հետո այդ ամենի տեսագրություններով ողողվեր համացանցը` ի փառս մեր մարտիկների եւ ի սարսափ անարգ թշնամյաց...