ՙՙՙԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Արխիվ 12-16ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Հազարավոր անգամներ է լսվել Արցախյան պատերազմում կամ պատերազմի հետեւանքով զոհված ազատամարտիկների ընտանիքների անօգնական վիճակի մասին: Պետական աջակցության գրեթե բացակայությունը բացատրվում է երկրի ներկայիս վիճակով: Լավ, բայց այդ դեպքում ինչպե±ս հասկանալ, երբ հատկացվող խղճուկ միջոցները երբեմն այդպես էլ տեղ չեն հասնում...Պատերազմում ստացած վերքերից զոհված ազատամարտիկներից մեկն էլ Աշոտ Շմավոնի Միրզոյանն էր: Մայրը` Տիկին Էլմիրան, պատմում է, թե ինչպես պատերազմի առաջին օրերին որդին մտավ տուն, ու թեª ՙՄայրիկ ջան, գնում եմ Ղարաբաղ, չառարկես, քեզ միշտ լսել եմ, բայց այս անգամ որոշումն իմն է եւ անվիճելի՚: Մեկնեց Բերդաձոր, այնուհետեւª Ասկերան, Մարտակերտ... Բազմաթիվ անգամ ստացել է շնորհակալագրական վկայագրեր, որոնք մինչ օրս պահում է մայրը: Ծառայեց հերոսին վայել ու վերադարձավ, ցավոք առողջական լուրջ խնդիրներով:
Մայրը պատմում է, թե ինչերի են դիմել որդու կյանքը փրկելու համար. վաճառեց առանձնատունը, ինչ որ ուներ, որպեսզի հոգար բուժման ծախսերը: Վիրահատության ժամանակ, երբ Աշոտն ու մայրը գտնվում էին Երեւանում, քանդել ու թալանել էին, ինչպես Շուշիի, այնպես էլ Թիֆլիսի բնակարանները: Բայց, ինչպես տիկին Էլմիրան է նշում. ՙԻնձ չէր հուզում այն, որ թալանել էին, ոչնչի համար չեմ զղջում, միայն թե որդիս կենդանի լիներ...՚:
... 2007 թ. հունվարի 31-ին Աշոտ Միրզոյանը մահացավ եւ թաղված է Շահումյանի նոր գերեզմանատանը: Բայց մինչ այժմ նրա գերեզմանը հուշաքար չունի: Էլմիրա տատիկն այժմ 78 տարեկան է, թոշակառու է: Նա 33 տարի աշխատել է Թբիլիսիի թիվ 104-րդ դպրոցում, որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Իսկ հիմա, որդու կորստից հետո, ապրում է, մեղմ ասած, ոչ բարեկեցիկ կյանքով. նկուղային հարկում, չվերանորոգված, խոնավ, առանց պատուհանի, առանց գազի, հեռուստացույցի, ռադիոյի, հեռախոսի... Մի խոսքով, տանը կա ընդամենը մահճակալ, պահարան ու բազմաթիվ լուսանկարներ: Որդու մահից հետո 5 տարի է անցել, եւ մայրը մինչեւ հիմա, երբ նրա անունն է տալիս, միայն արտասվախառն շշնջում է. ՙԱպրելուս միակ ցանկությունն այն է, որ որդուս գերեզմանը գոնե հուշաքար ունենա՚:
Տիկին Էլմիրան պատմում է. ՙԵրբ որդիս արդեն հաշմանդամ ետ եկավ, չէր հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, չէր ուզում իրեն հաշմանդամ ճանաչել, այդ իսկ պատճառով հրաժարվեց հաշմանդամի կենսաթոշակից: Սակայն, երբ իր մահից հետո ես այլեւս չէի կարողանում գոյատեւել, բազմիցս դիմել եմ որեւէ օգնություն ստանալու համար, գոնե գերեզմանի բարեկարգման համար, բայց ապարդյուն... ՚:
Թերեւս, մեր երկրում նման ճակատագրի արժանացածների թիվը շատ է: Ինչպես ասում են. ՙՉգիտակցված մահըª մահ է, գիտակցված մահըª անմահություն՚: Եվ սա± է այդ անմահությունը. գերեզմանª առանց հուշաքարի, եւ կիսաքաղց ծնողներ:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին... նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն 30 000 դրամի չափով:
- ... հաշմանդամ դարձած զինծառայողներին նշանակվում է հաշմանդամության, իսկ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:
- ՀՀ կառավարության 16.07.05թ. թիվ 947-Ն որոշման համաձայնª շարունակվում է ՀՀ մարզերից եւ Երեւանի քաղաքապետարանից ստացված անօթեւան եւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային գործերը բնակարանային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու գործընթացը` անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:
4. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը հոգալու համար ...նրանց ընտանիքի անդամներին հուղարկավորության համար փոխանցվում է 700 հազ. դր, իսկ գերեզմանի բարեկարգման եւ տապանաքարի պատրաստման` 1 մլն 700 հազ. դրամ:
5. ՀՀ կառավարության 18.08.97թ. N 341 որոշման համաձայնª անհայտ կորած, դատարանի վճռով մահացած ճանաչված զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքի անդամներին տրվում է 1 մլն 400 հազ. դրամ խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
Լավ է, որ ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար գոնե այս չնչին օգնությունը կա: Միայն թե հարց է, թե ինչո±ւ, օրինակ, մեր զրուցակիցն այդպես էլ ոչ մի բան չի ստացել եւ չի ստանում: Եվ, թե նրա պես քանի±սը կան:

