ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
Արխիվ 12-16ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
ՙ
Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին՚,- Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ:Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, բարձրացվել է եռագույն դրոշը: Երեկվա դրությամբ մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հուլիսի 23-ի առավոտյան դիմավորել են Ալբերտ Ազարյանին, այսօր պատվիրակությանը կմիանան եւս մի քանի մարզիկներ, իսկ ամենից շատ մասնակիցներ կմիանան հուլիսի 25-ին` մոտավորապես պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին:
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում, եւ ինչպես նշել է Հ. Ռոստոմյանը. ՙՄենք արդեն բնակվում ենք օլիմպիական ավանում: Մեր հարեւաններն են Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունները:
Ամենուրեք մարզական, մարտական տրամադրություն է: Լոնդոնը լի է միլիոնավոր զբոսաշրջիկներով եւ բոլորը խոսում են միայն Օլիմպիական խաղերի մասին: Եղանակը շատ փոփոխական է: Երկու օր առաջ 11 անգամ անձրեւ տեղաց: Այս պահին արեւ է, բայց երեկոյան ցրտում է՚:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից:
Մարզասեր ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող
25 մարզիկների ասպարեզ դուրս գալու օրերն ու ժամերը:
Հուլիսի 28- 12:30` Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ
14:00` Արթուր Դավթյան, մարմնամարզություն
15:00` Նորայր Բախտամյան, հրաձգություն, օդամուղ ատրճանակ,
10 մետր Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 75 կգ, մենամարտի
ժամը դեռ հայտնի չէ
հուլիսի 29- 12:30` Արմեն Նազարյան, ձյուդո, 66 կգ
13:00` Անահիտ Բարսեղյան, թիկնալող, 100 մետր
հուլիսի 31- 13:00` Միքայել Քոլոյան, ազատ լողաոճ, 100 մետր
22:00` Առաքել Միրզոյան, ծանրամարտ, 69 կգ
օգոստոսի 1- 18:30` Մելինե Դալուզյան, ծանրամարտ, 60 կգ
22:00` Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտ, 77 կգ
օգոստոսի 3- 22:00` Արա Խաչատրյան, ծանրամարտ, 85 կգ
22:50` Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան, աթլետիկա, հեռացատկ
օգոստոսի 4- 22:00` Նորայր Վարդանյան, ծանրամարտ, 94 կգ
օգոստոսի 5- 12:00` Նորայր Բախտամյան, հրաձգություն, ատրճանակ, 50 մետր
16:00` Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ըմբշամարտ, 74 կգ
18:30` Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ, +75 կգ
օգոստոսի 6- 16:00` Յուրի Պատրիկեեւ, հունահռոմեական ըմբշամարտ, 120 կգ
օգոստոսի 7- 16:00` Հովհաննես Վարդերեսյան, 66 կգ, Արթուր Ալեքսանյան,
96 կգ հունահռոմեական ըմբշամարտ
օգոստոսի 8- 22:05` Մելիք Ջանոյան, աթլետիկա, նիզակի նետում
օգոստոսի 9- 22:05` Քրիստինե Հարությունյան, նիզակի նետում
օգոստոսի 10- 12:15` Արման Երեմյան, թեյքվանդո, 80 կգ
16:00` Միհրան Ջաբուրյան, ազատ ոճի ըմբշամարտ, 55 կգ
օգոստոսի 11- 16:00` Հաջիմուրադ Նուրմուհամեդով, ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ
օգոստոսի 12- 11:00` Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

