ՙՙԻՆՉՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Հուլիսի 25-ին` ժամը 18:00-ին, ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպությունը Ազատության հրապարակում աղանդների դեմ պայքարելու նպատակով կազմակերպում է հանրահավաք, որի կապակցությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան` իրազեկման համար:
Երեկ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է վերջիններիս դիմումը` պատճառաբանելով, որ դիմումը ուշ է ներկայացված: Առավել մանրամասն ՄԵԼ կազմակերպության հիմնադիր նախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. ՙՄենք ամսի 19-ին դիմել ենք քաղաքապետարան հանրահավաքի թույլտվություն ստանալու համար, եւ, քանի որ դիմումի պատասխանը տրվում է ամենաքիչը յոթ օրյա ժամկետում, իսկ ամենաշատը` 30-օրյա ժամկետում, ուստի մեր դիմումն ընդունեցին եւ դրեցին քննարկման: Սակայն այդ քննարկման ժամանակ ներկա է գտնվել մեր կազմակերպության համանախագահներից Սեւակ Դանիելյանը, ում ամնենասկզբում ասել են, որ իբր այդ օրը` ամսի 25-ին, հաշմանդամներին նվիրված միջոցառում է լինելու Օպերայի հրապարակում, եւ առաջարկել են մեր հանրահավաքն անցկացնենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ: Իսկ երեկ մեզ զանգահարեցին քաղաքապետարանից ու ասացին, որ ընդհանրապես արգելում են այդ հանրահավաքն անցկացնել որեւէ տեղ, եւ որ մեր դիմումը մերժված է: Երբ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչն է պատճառը, պատճառաբանեցին, որ օրերի խախտում է տեղի ունեցել, եւ որ մենք ուշ ենք ներկայացրել մեր դիմումը: Բայց, եթե անգամ այդպես, է ապա ինչո±ւ ընդհանրապես մեր դիմումը վերցրեցին եւ դրեցին քննարկման, չէ± որ նրանք ասացին, որ դրա պատասխանը կլինի յոթ օրվա ընթացքում, իսկ հետո պատճառաբանում են, որ յոթ աշխատանքային, այլ ոչ թե օրացուցային օր պետք է լինի: Ամենասկզբում նրանք մեզ հավաստիացրեցին, որ խնդիր չկա, որ բերել եք ամսի 19-ին, իսկ հիմա մերժում են՚: Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարի` հունիսի մեկին, ՙԿյանքի խոսք՚ աղանդն առանց քաղաքապետարան դիմելու ու, առավել եւս, թույլտվություն ստանալու Երեւանի Օղակաձեւ այգում անց էր կացրել միջոցառում, որին անգամ ոստիկանությունը չէր միջամտել: Մենք, բնականաբար, կփորձենք լսել նաեւ քաղաքապետարանին ու հասկանալ, թե ինչն է պատճառը, որ Երեւանի քաղաքապետարանը արգելք է հանդիսանում հոգեորսության եւ կրիմինալ աղանդավորության դեմ հանրահավաքն անցկացնելուն, եւ չլինի± ինչ-որ մեկն անձամբ է ՙսուրբ հոգով՚ կամ այլ տարբերակով շահագրգիռ, որ այդ հանրահավաքը տեղի չունենա...