ՙՙՙՙՍԻՎԻԼՆԵԹԻՆ՚ ԿՈՉ ԿԱՆԵԻ ՊԱՀՊԱՆԵԼ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՚
Արխիվ 12-16ՊԱՀՊԱՆԵԼ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՚
Երեկ պարզ դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ ԱԳ նախկին նախարար եւ ներկայիս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հայցը` մորմոնական փողերը ՙՍիվիլիթասում՚ լվանալու վերաբերյալ քրեական գործը դադարեցնելու պահանջով: Այնուհետ պարոն Օսկանյանի փաստաբանը հայտարարել է, որ հայցի պահանջը շարունակվելու է վերադաս դատական ատյաններում, իսկ Վ. Օսկանյանն անձամբ իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նման վերաբերմունքը վկայում է հենց իր նկատմամբ քաղաքական հետապնդում կատարելու մասին: ՙԻ±նչ է պատրաստվում անել այս կապակցությամբ հարազատ կուսակցությունը՚: Այս հարցով դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ:
-Իրավական առումով չեմ կարող գնահատականներ տալ, քանի որ նյութերին ծանոթ չեմ. այս պահին գտնվում եմ Հայաստանից դուրս, իսկ քաղաքական գնահատականներ տալու անհրաժեշտություն կլինի այն ժամանակ, երբ կավարտվի այդ քրեական գործը, եւ այս պահին որեւէ ասելիք չկա:
- Նկատենք, որ վերջին շրջանում ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի ՙՍիվիլնեթ՚ ինտերնետային հեռուստաալիքում բավականին շատացել են ԲՀԿ-ին վերաբերվող ոչ այդքան լավ տեղեկությունները: Ինչո±վ դա կբացատրեք:
- Ցանկացած լրատվամիջոց, եթե կողմնապահ վերաբերմունք է դրսեւորում թե լավ եւ թե վատ իմաստով, ընդունելի չէ: Բացի այդ, եթե ցանկացած լրատվամիջոց` կապ չունի, ինչ-որ կերպով, ածանցյալ անձերի միջոցով կապ ունի այս կամ այն կազմակերպության հետ, թե ոչ, առավել եւս, երբ որ բացասական վերաբերմունք է դրսեւորում, դա եւս կողմնապահություն է, եւ կարծում եմ, որ չպետք է ողջունվի: Այդուհանդերձ, նրանք բացարձակապես ազատ են իրենց քայլերի ու որոշումների մեջ, եւ, բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց ազդեցության հնարավորություն նրանց վրա չկա, հետեւաբար, նրանք ազատ են իրենց քայլերում: Իսկ ընդհանրապես ես բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ ՙՍիվիլնեթին՚ կոչ կանեի պահպանել ճշգրիտության սահմանները:
- Այդ առումով ԲՀԿ-ն չի± պատրաստվում ինչ-որ քայլ կատարել կամ ինչ-որ պահանջներ ներկայացնել վերը նշված լրատվամիջոցի նկատմամբ:
- Եթե կոնկրետ դեպք նշեք` կասեմ, բայց ցանկացած դեպքում յուրաքանչյուր լրատվամիջոց պախարակող կամ միտում ունեցող հրապարակումներում, լուսաբանման հանդեպ ի±նչ պետք է անենք, ենթարկենք պատասխանատվությա±ն: Պետք է նշեմ, որ հայաստանյան լրատվամիջոցները շատ ուժեղ են, եւ ընդունեք դա լուրջ եւ ոչ չակերտավոր ձեւակերպում, ուստի քաղաքական կազմակերպությունները ելք չունեն այլ կերպ հարցերը լուծելու, որը ես կցանկանայի, որ լիներ, այդ թվում` օրենքով սահմանված կարգով:
- Բայց եթե հաշվի առնենք, որ պարոն Օսկանյանը ձեր կուսակցությունից է եւ վերը նշված լրատվամիջոցն էլ ինչ-ինչ նյութեր է տեղադրում հարազատ կուսակցության մասին, մի±թե սա ձեզ մտածելու տեղիք չի տալիս` ինչ-որ քայլերի գնալու առումով:
- Ես արդեն պատասխանեցի եւ բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում` ինչ-ինչ անձանց հետ կապված լրատվամիջոցներին կոչ եմ անում ճշգրիտության սահմաններում, որեւէ նկատառումներից ելնելով դուրս չգալ դրանից ոչ լավ եւ ոչ էլ վատ իմաստով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

