ՙՙՊԱՏԳԱՄԱՎՈՐ Վ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Վ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ
ՙ
Իրավունք՚ թերթի 82-րդ համարում նշել էինք, որ շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն, էլիտար շենքերի կառուցման գործին առնչվող ՀՀ երկրորդ նախագահի խնամի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՆ ավելի քան ութ ամիս է` չի վճարել բանվորների աշխատավարձը: Այս հարցով ՙԻրավունք՚-ը փորձել էր պատգամավորից որեւէ բացատրություն ստանալ, բայց ապարդյուն. վերջինս նշել էր, որ շատ զբաղված է: Երեկ մենք կրկին դիմեցինք ԱԺ պատգանավորին եւ այս անգամ մեր զրույցը ստացվեց, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:-Ես կարդացի ու զարմացա. ձեր թերթում նշված է այն, որի մասին ես ընդհանրապես տեղեկություն չունեմ: Մի հատ փոքր հոդված է գրված, որ ես ինչ-որ էլիտար շենքեր եմ կառուցում ու բանվորներին փող չեմ տվել: Ընդհանրապես զարմանում եմ, անտեղյակ եմ: Մի հատ թող ճշտեն, եթե մի բան գրում են, ես պատրաստ եմ պատասխանելու, բայց եթե չկա տենց բան, ոնց եք գրում, ես զարմանում եմ:
- Բայց չէ± որ լրագրողն այդ օրը զանգել է ձեզ մի քանի անգամ:
- Հա, բայց դա ի±նչ նշանակություն ունի, զանգել է, ես էլ զբաղված եմ եղել, թաղման տեղում եմ եղել ու բան չեմ կարողացել խոսել, ուրեմն պետք է անտեղյակ բա±ն գրի, որը իրականությանը չի համապատասխանում:
- Պարոն Բադալյան, ինչ վերաբերում է անտեղյակությանը, ապա մենք բողոքներ ենք ստացել հենց բանվորներից, որոնք ասում են, որ մի քանի ամիս է, ինչ աշխատում են շինարարության վրա եւ գումար չեն ստանում...
- Լավ, բայց ես չեմ իմանում, թե ինչի մասին է խոսքը, որոնք բողոքել են, ես խնդրում եմ` այդ մարդկանց գնացեք, տեսեք, հարցրեք, որ գրել եք, թե Բադալյան Վոլոդյան, ԱԺ պատգանավոր, Քոչարյանի խնամին բանվորներին փող չի տալիս, բայց ես ընդհանրապես չեմ զբաղվում բիզնեսով, տեղյակ չեմ այդ հարցերից: Ով որ բողոքել է, մի հատ ճշտեք` ում մասին է խնդիրը, ու ինչի մասին է խնդիրը, հետո գրեք, ես դա եմ ուզում ասել:
- Բա մենք հենց դրա համար էլ Ձեզ ենք զանգել ինֆորմացիան ունենալուց անմիջապես հետո, իսկ մարդիկ տվել են Ձեր անունը: Դուք այդ ֆիրմայի հետ ի±նչ կապ ունեք, փայատե±ր եք, թե± ոնց:
- Ես տեղյակ չեմ նույնիսկ, թե որ մասում, որտեղ է դա գտնվում, ես ընդհանրապես շենք չեմ կառուցում, բիզնես չունեմ ու չեմ զբաղվում դրանով ու չեմ հասկանում իրականում` ինչի մասին է խոսքը: Ես ամեն պահի պատրաստ եմ լսել, խնդրեմ, բերեք` որ բանվորն է, որ չի ստացել իր գումարը, հարցրեք` ով է դրա տերը, ով է զբաղվում, ով է դրա շինարարը, ճշտեք, իմացեք, նոր հետո գրեք, ես բացարձակապես այս ամբողջ ընթացքում չեմ զբաղվել էդ կարգի հարցերով եւ չեմ էլ զբաղվում:
- Ուզում ենք նշել, որ այդ շենքը գտնվում է Քոչար-Փափազյան խաչմերուկի հատվածում, եւ խմբագրությունը իսկապես բողոքներ է ստացել...
- Դե, գնացեք, հարցրեք` ով է կառուցում, ով է տերը, ով է դրանով զբաղվում, ես տեղյակ չեմ:
- Գիտե±ք, մեզ են դիմել այնպիսի մարդիկ, որոնք չէին կարող սուտ խոսել, եւ հաստատ օդից վերցրած հարցեր չենք տալիս:
- Եկեք, էդ մարդկանց հետ նայենք, թե Բադալյան Վոլոդյան ընդհանրապես որտե±ղ է շինարարությամբ զբաղվում, ես ուղղակի զարմացած եմ, որ նման բաներ եք խոսում, ո±վ է այդ մարդը, եկեք, հանդիպենք, խոսենք, եթե ինձ հետ կապված խնդիր կառաջանա, պատրաստ եմ պատասխան տալ: Պատկերացնո±ւմ եք, Դուք քնից արթնանաք, Ձեզ մի հարցում մեղադրեն, որից բացարձակապես տեղյակ չեք: Դուք ինձ ուզում եք համոզել, որ ես ինչ-որ բան գիտե±մ, ես այսքան ժամանակ որեւիցե մեկին պարտք չեմ եղել, եւ իմ բնավորության մեջ չի եղել պարտք հասկացողությունը: Ես կատարում եմ քայլեր, ինչի հնարավորությունն ունեմ, պարտքերի տակ չեմ մտնում:
- Ի±նչ եք կարծում` ո±ւմ է հարկավոր Ձեր անվան հետ խաղալը:
- Ես տեղյակ չեմ, ես չեմ կարող նայել եղունգիս ու ասել, թե ով կարող է նման բաներ ասել:
- Բայց չէ± որ բանվորին անհրաժեշտ է իր գումարը, այլ ոչ թե ինչ-որ մեկին զրպարտելը:
- Հա, բանվորներին պետք է իր գումարները, թող գնան, ստանան իրենց ղեկավարներից, ես կրկնում եմ` ոչ ծանոթ եմ, ոչ տեղյակ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Իսկապես տեղի էր ունեցել թյուրիմացություն, եւ վերոհիշյալ շենքը պատկանում է պատգամավորի եղբորը` Գագիկ Բադալյանին, ով, սակայն, հավաստիացրեց, որ որեւէ պարտք չունի:

