ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՀՇ-ամետ որոշ շրջանակներում պտտվում են խոսակցություններ այն մասին, որ կա սեփական թիմից նախագահական ընտրություններին միասնական թեկնածու ներկայացնելու այլընտրանքային ծրագիր (որն ավելի շուտ կդառնա հիմնական ծրագիր) այն դեպքի համար, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջ մղելու տարբերակը վերջնականապես ձախողվի: Միեւնույն ժամանակ, այդ ՙԲ՚ ծրագիրը նախատեսված է նաեւ այն դեպքի համար, եթե շատ ավելի մեծ չափով ՀԱԿ-ի ներսում սրվեն ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին առաջացած հակասությունները: Այդ ծրագրով նախատեսվում է միասնական թեկնածուի տարբերակով առաջ մղել Դավիթ Շահնազարյանի տարբերակը: Եվ նկատենք, որ վերջին ժամանակահատվածում պրն Շահնազարյանը մի կողմից ակտիվ մեսիջներ է ուղարկում Արեւմուտքին ու ձեռքի հետ փնովում ռուսներին, մյուս կողմից էլ իր քննադատության թիրախն է դարձրել ԲՀԿ-ՀՀԿ ՙսիրախաղերը՚: Նույն տեղեկությունների համաձայն, Դ. Շահնազարյանը, ըստ էության, թեեւ իր բուռն քննադատությունը ՙտակից՚ ուղղում է ԼՏՊ-ի դեմ, սակայն ասում են, որ այս ամբողջ նախագիծը կառուցվել է ՀՀ առաջին նախագահի անմիջական մասնակցությամբ: Կան նաեւ խոսակցություններ, որ պրն Շահնազարյանն այս ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ արեւմտյան մի շարք առանցքային երկրների ներկայացուցիչների հետ, իսկ վերջնական ՙդաբրոն՚ պետք է ստանա ԱՄՆ-ում: Ավելին, նույն միասնական թեկնածուի ՙտիտղոսը՚ փորձում է ձեռք բերել Արամ Զ. Սարգսյանը, ով նույնպես առաջիկայում պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Սակայն նույն աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ Արամ Զավենիչի անձնական հատկանիշները, մեղմ ասած, դրսում չեն գնահատում որպես համապատասխանª նրան միասնական թեկնածու հռչակելու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում