ՏՐԱՆՍՆԱԽԻՆ ՄԻ ԻՍԿԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՏՐԱՆՍՆԱԽԻՆ ՄԻ ԻՍԿԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ



Ինչպես հայտնի է, Երեւան-Աբովյան 259 համարի երթուղին սպասարկող ՙՔինգ դելյուքս՚ ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը` ՙՊալաչն՚ ընտանյոք հանդերձ, ֆրֆռում է արտասահմաններում` ՙնավսյակի՚ գերադասելով այնտեղից հետեւել իր եւ ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամի ավտոբուսների հետ կապված հայտնի վեճի պաշտոնական ընթացքին: Սակայն երեւում է, որ Պալաչը դեռ բավականին երկար է դրսերում ՙոտքը կախ գցելու՚, քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխարեն լուծումներ պետք է սպասել Գագիկ Բեգլարյանից:
Համենայնդեպս ՏՄՊՊՀ-ն, որն ուսումնասիրություններ էր կատարում այդ երթուղում, երեկվա նիստում որոշեց իր աշխատանքների արդյունքները փոխանցել ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Բացատրությունն այն է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ չկան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, այսինքն` խնդիրը ՏՄՊՊՀ-ի լիազորությունների շրջանակներում չէ: Այսինքն` Պալաչը պետք է դրսերում ՙլռվի՚, քանի դեռ գործը ՙգնում՚ է դեպի նախարարություն, այնտեղ էլ կամաց-կամաց կորոշեն ընթացք տալ, հետո էլ` ինչ անել: Մի խոսքով` ահագին ժամանակ է պետք:
Սակայն մինչ այդ ամենը նկատենք, որ այսօր արդեն այդ վեճի մասին ինչ-որ պատկերացումներ կարելի է կազմել: Նախ նկատենք, որ ՏՄՊՊՀ-ն չի հայտարարում, թե այստեղ խախտումներ չկան: Ավելին` այն փաստը, որ ուսումնասիրությունները փոխանցվել են պատկան նախարարությանը` լուծումներ տալու համար, արդեն իսկ անուղղակիորեն վկայում է, որ խնդիրներ այստեղ, այնուամենայնիվ, ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է: Ի դեպ, հանձնաժողովին մոտ կանգնած մեր որոշ աղբյուրներ էլ են դա հաստատում` հավելելով մի շարք ուշագրավ մանրամասներ:
Սկսենք նրանից, որ հանձնաժողովի ուսումնասիրություններն իրականացվել են մոտավորապես այսպես. խումբը մի կողմից գիծ դուրս եկած ինչպես ընկերության, այնպես էլ` բարեգործական հիմնադրամի տրանսպորտային միջոցների քանակն է մի քանի օր շարունակ հաշվառել: Ապա թե բարեգործական հիմնադրամի ավտոբուսները կանգառներ կատարո±ւմ են այն բոլոր կանգառատեղերում, որտեղ, համաձայն երթուղին շահագործելու ՙՔինգ դելյուքսի՚ իրավունքի, պետք է կանգառ կատարեն վերջինիս ավտոբուսները: Ուսումնասիրողները նաեւ երթեւեկել են ընկերության ու բարեգործական հիմնադրամի ավտոբուսներով, ստուգել, թե ինչ քանակի  մարդկանց են տեղափոխում, հատկապես հիմնադրամի ավտոբուսներից ովքեր են օգտվում եւ այլն: Եվ ահա, ըստ մեր աղբյուրների, ուսումնասիրությունների եզրակացոսւթյունները ամենեւին էլ հիմնադրամի օգտին չեն: Առաջին հիմնական խնդիրն այն է, որ բարեգործական հիմնադրամի ավտոբուսները չունեն ուղեւորափոխադրումների լիցենզիա: Անշուշտ` կոնկրետ այս կամ այն երթուղի բարեգործական նպատակով դուրս գալու համար նման լիցենզիան պարտադիր չէ: Սակայն առհասարակ հասարակական ուղեւորափոխադրումներ իրականացնելու առումով պետական թույլտվության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, կա: Բանն այն է, որ մինչ մարդկանց տեղափոխելու համար տրանսպորտային միջոցներըª անկախ դրանք բարեգործական են, թեª կոմերցիոն, պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների. մեքենայի տեխնիկական վիճակը, մաքրությունը, վարորդների մասնագիտական մակարդակը, մարդկանց անվտանգության հետ կապված եւ այդ կարգի խնդիրներ պետք է համապատասխանեն պետական չափորոշիչներին: Կոմերցիոն տրանսպորտի այդ համապատասխանությունը ուսումնասիրվում է լիցենզավորման փուլում: Փաստացի դա արվում է թե չէ, կամ իրականում մեր ուղեւորափոխադրող տրանսպորտն առհասարակ ինչքանո±վ է համապատասխանում այդ նորմերին, անշուշտ դա էլ էական խնդիր է: Սակայն կոնկրետ օրինակում փաստն այն է, որ քանզի բարեգործական ավտոբուսները լիցենզիա չունեն, ուրեմն իրավական տեսանկյունից արդեն իսկ խնդրահարույց են համարվում հիշատակված նորմատիվների առումով: Երկրորդը. մեր նույն աղբյուրը պնդում է նաեւ, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարեգործական ավտոբուսները ուղեւորներ են նստեցնում-իջեցնում բոլոր այն կանգառներում, որտեղ սպասարկում են նաեւ երթուղու ավտոբուսները: Ընդ որում` ավտոբուսների թիվն էլ մոտավորապես հավասար են: Այսինքն` բարեգործական ավտոբուսների գործունեությունը հավասարվել է երթուղու ավտոբուսներին: Դա այն դեպքում, երբ բարեգործությունը, ըստ հայաստանյան գործող օրենսդրության, պետք է հստակ կանոնակարգվի, մասնավորապես դրա պայմանները, թե կոնկրետ ում է հասցեագրված, ինչ ժամանակահատվածով, հաճախակիությամբ եւ այլն: Ավելին, այս ամենը պետք է կանոնակարգվի նաեւ կառավարությանը կից գործող բարեգործական հանձնաժողովի կողմից:
Կան էլի մի քանի մանր ու մեծ թերացումներ, եւ այս բոլորն ամենեւին էլ հիմնադրամի բարեգործական ուղեւորափոխադրումների օգտին չեն: Այլ հարց է, թե տվյալ իրավիճակին ինչ աչքով կնայի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Մի խոսքով` Գագիկ Բեգլարյանին մի իսկական փորձություն է սպասվում` հաշվի առնելով այս թեմայի հասարակական հնչեղությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում