ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԿԱՇԱՌԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԿԱՇԱՌԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ըստ հեռուստաաշխարհի խոհանոցին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը արձագանքել է մտավորականության եւ երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստաեթերը մաքրելու վերաբերյալ, եւ կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին: Սույն հեռուստաշնագայլերը մտավախություն ունեն, որ եթերը բնակչությանը փչացնող բովանդակությունից մաքրելու դեպքում իրենք կկորցնեն ստվերային մեծ ֆինանսական հոսքեր, եւ, ըստ մեր աղբյուրի, նրանք այժմ փորձում են ինկոգնիտո հանդիպումներ ունենալ Հանրային խորհրդի անդամների հետ` ձգտելով, ում հնարավոր է, նյութապես շահագրգռել, որպեսզի տապալեն ՀՀ նախագահի հանձնարարականի կատարումը: Գումարած դրան` նրանք սկսել են հավաքագրել չեզոք համբավ ունեցող արվեստագետներին, որպեսզի վերջիններս հանդես գան եթերը մաքրելու նախաձեռնության դեմ` այդ նախաձեռնությունը ներկայացնելով որպես իշխանությունների կողմից թելադրված նենգամիտ տարբերակ, որի բուն նպատակն է իրականում` իբր նախագահական ընտրություններին ընդառաջ հեռուստաեթերում սահմանել կոշտ գրաքննություն: Ինչեւէ, առաջիկայում հանրությունը դյուրությամբ կկարողանա հաշվարկել, թե ովքեր են հասցրել ՙնյութապես շահագրգռվել՚...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԱՍՔ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱԴՈՄԱԶՈԽԻԶՄԻ ՄԱՍԻՆ


Այս անգամ ՙԺառանգություն՚ խմբակցության նախկին ղեկավար, մանդատազուրկ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՙմտքի թռիչքը հերիքեց՚ նույնիսկ իշխանություններին մեղադրել սեփական երկրի նկատմամբ սադիզմի մեջ: Վերջինս սրտացավորեն ՀԱԿ ակտիվիստների դատապարտման հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով` նշել էր. ՙ...Դատարանի սահմանած անսպասելիորեն խիստ ու անհամաչափ պատիժը վկայում է այն մասին, որ պատժի ու դատավճռի հիմքում ընկած են առնվազն քաղաքական դրդապատճառներ: Այլապես նման վճիռ չէր կարող լինել: Դեհ, ինչ, այսպես էլ մեկնարկում են նախագահական ընտրությունները: Հայաստանի իշխանություններն արդեն դիսկամֆորտ են զգում, որ միջազգային զեկույցներում Հայաստանի վերաբերյալ բան չի լինում՚:
Բայց միթե պարոն Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունը մազոխիստական հակումներ ունի, եւ միջազգային կառույցների ՙմուննաթները՚ երբեմն նույնիսկ հաճելի են դառնում:
Ցավոք, մեզ չհաջողվեց իրական կյանքում ստանալ Ս. Սաֆարյանի պատասխանը, բայց վիրտուալ աշխարհում մազոխիստական հակումներում իշխանությանը մեղադրելու մեր հարցադրումը նա շտապեց ՙհավանել՚:
Ի դեպ, պարոն Սաֆարյանի վերոնշյալ հայտարարությունը մի օգտատեր այսպես էր մեկնաբանել. ՙԱնցած տարիներին դիսկամֆորտ առաջացնող միակ գործիչը դու էիր, հարկավ, էն էլ` ազատվեցին քեզնից, քո սեփական կուսակցության ձեռքով: Դա դիսկամֆո±րտ է, թե± կամֆորտ՚:
Կամֆորտն ու դիսկամֆորտը չգիտենք, բայց այն, որ սադոմազոխիստական ֆիլմերը խոր տպավորություն են թողել ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավարի վրա, դա կարծես պարզ է դառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում