- КОРОНА ГЮМРИЙСКОЙ ИМПЕРИИ ДОЛЖНО БЫТЬ ЗДЕСЬ!
Արխիվ 12-16- КОРОНА ГЮМРИЙСКОЙ ИМПЕРИИ ДОЛЖНО БЫТЬ ЗДЕСЬ!
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ ԵՐԿՐԻՑԳյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նույնիսկ այն բանից հետո, երբ գործնականում որոշված է, որ քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանին փոխարինելու է Սամվել Բալասանյանը, դեռեւս գործող քաղաքապետը փորձում է ինչ-որ բան պոկել: Մասնավորապես կան տվյալներ, որ Վ. Ղուկասյանը ցանկանում է քաղաքապետի զիջած աթոռի դիմաց գոնե ստանալ պատգամավորական այն մանդատը, որը թափուր կմնա Ս. Բալասանյանի քաղաքապետ դառնալու պարագայում: Սակայն, ըստ մեր աղբյուրների` Վ. Ղուկասյանին արդեն իսկ հասկացնել են տվել, որ դա գրեթե անլուծելի խնդիր է, քանի որ Ս. Բալասանյանի փոխարեն շատ ավելի նախապատվելի է, որ մանդատ ստանա Արման Սահակյանը: Ընդ որում, կան նաեւ խոսակցություններ, որ այդ փաստը Վ. Ղուկասյանին ՙդեմ են տվել՚ բավականին կոշտ տոնովª շեշտելով, թե իր մեղքով է, որ Ա. Սահակյանը ԱԺ վերջին ընտրություններում մանդատ չստացավ:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ներկայացրել էինք տեղեկատվություն, որ Վ. Ղուկասյանը սկսել է կամաց-կամաց իր ունեցվածքը տեղափոխել արտասահման: Այդ տեսանկյունից վտանգ չտեսնող Վ. Ղուկասյանը, այնուամենայնիվ, դեռ իր մտերիմների շրջանակներում մեկ-մեկ նեղսրտում է, թե Ս. Բալասանյանը պետք է գա ու իր կառուցած ՙքաղաքապետարանի շենքը վայելի՚, մեկ-մեկ էլ ՙպայթում՚ է, որ ինչ էլ լինի, ինքը էլի մասնակցելու ու կրելու է քաղաքապետի ընտրություններում: Սակայն նրա մերձավոր շրջապատից ակնարկում են, որ չնայած հոգեկան այս տվայտանքներին, պարոն Ղուկասյանը, այնուամենայնիվ, քաջ գիտակցում է, որ չափից դուրս շատ այդ կապրիզները շարունակելու պարագայում կարող են ջրի երես ելնել տարբեր հին-հին պատմություններ:
Մեր աղբյուրները պնդում են նաեւ, որ Վ. Ղուկասյանի այս վիճակին ակնդետ հետեւում է նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որի հարաբերությունները քաղաքապետի հետ անցած ընտրություններից հետո դարձել են թշնամական: Բանն այն է, որ թեեւ Գյումրիում ՀՀԿ-ի տարած խայտառակ ցածր ձայների հիմնական մեղավորը վերեւներում համարում են Վ. Ղուկասյանին, սակայն Ա. Գիզիրյանին էլ են մի տեսակ ծուռ աչքով նայում: Բանն այն է, որ մինչ մարզպետ նշանակվելն էլ, դրանից հետո էլ Ա. Գիզիրյանը հպարտորեն ստանձնում էր քաղաքը ՙկանտրոլի տակ՚ պահելու պարտավորությունը: Եվ ահա, Վ. Ղուկասյանի մեղքով կրած այդ խայտառակ պատմությունը մյուս կողմից էլ ցույց տվեց, որ այնքան էլ չի կարելի վստահել Ա. Գիզիրյանի այդ ՙհերոսական՚ խոստումներին:
Եվ ամենաշահեկանը մնացել է Ս. Բալասանյանի վիճակը. վերջինս վերեւներում հպարտորեն մատնացույց է անում, որ լինելով ԲՀԿ-ական եւ իր ընտրատարածքում հավաքելով մոտ 21,5 հազար ձայն, այնուամենայնիվ, դրանց պատկառելի մասը` մոտ 10 հազար ՙտվել՚ է ՀՀԿ-ին, ավելի շատ, քան հարազատ ԲՀԿ-ին: Ու խոստացել է նաեւ, որ ընտրվելու դեպքում արդեն նաեւ ողջ քաղաքում գալիք տարի կապահովի նման լավ արդյունքներ: Դրանից հետո էր, որ տրվեց Ս. Բալասանյանի քաղաքապետ դառնալու ՙդաբրոն՚, ինչը, հաշվի առնելով, թե ինչ թշնամիներ է ձեռք բերել, կործանարար է դառնում Վ. Ղուկասյանի համար: Միակ ելքը, ըստ իրեն, մնում է երկրից հեռանալը...
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

