Ահա այսպիսի կարծիք մտավորականության`

Արխիվ 12-16

Ահա այսպիսի կարծիք մտավորականության` հեռուստաեթերը մաքրելու հարցով ՀՀ նախագահին հղած նամակի վերաբերյալ. ՙԾայրահեղ նուրբ հարց է, որովհետեւ որեւէ դեպքում նույնիսկ բոլոր քաղաքացիական կառույցների միջոցով հանրությունը չպիտի փորձի գրաքննիչի գործառույթ ստանձնել, քանի որ բոլորս հասկանում ենք, որ ստեղծագործության ոլորտում թե° վարչական մարմինների, թե° որեւէ կառույցի, եւ նաեւ հանրության կողմից գրաքննությունը մտցնելը կարող է լուրջ ծայրահեղ վտանգների բերել՚: Ի±նչ կարծիքի եք, ո±ւմ են պատկանում այդ խոսքերը: Եթե մտածում եք, որ Վիոլետի կամ Մարինե Պետրոսյանի տիպի գրողուցավային ՙազատ մտածողներինն՚ է, ապա չարաչար  սխալվում եք: Այդ խոսքի հեղինակը ՀՌԱՀ նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻՆՆ են: Զարմանալի է` այդ ինչո±ւ է սույն պարոնը այդքան վախենում հեռուստաեթերի հանդեպ հանրային վերահսկողությունից: Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց կոնկրետ Ամալյանի պարագայում կասկածում եմ, որ անձնական շահագրգռություն է առկա: Ախր, այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում օբյեկտիվորեն բարեկեցության շատ կտրուկ աճ է արձանագրել...
Մենք արդեն անդրադարձել էինք այն զարմանալի, նույնիսկ ցնդաբանական իրողությանը, որ համացանցում գործում է ՙԵլք՚ անունով շարժում, որի նպատակն է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ վերադարձնել Հայաստան: Դե լավ, հասկացանք, որ ահագին մարդիկ արեւահարվելու հետեւանքով շտապօգնություն կանչելու փոխարեն (շտապօգնությունը պաշտոնապես հայտնել է, որ այս տարի արեւահարության պատճառով ոչ մի կանչ չի եղել) մտնում են ՙՖեյսբուք՚ եւ բորբոքված ուղեղի արգասիքը գրում: Բա ի±նչ բացատրություն տաս ՙԱզատ դեմոկրատներ՚` իբր լուրջ կուսակցությանը, որ երկու պատգամավոր էլ ունի, որ որոշեց միանալ այդ շարժմանը. ՙԿոչ ենք անում ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների եւ արդարության հաղթանակի հաստատմանը, սատարել այս շարժմանը՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, կհորդորենք ՙԱզատ դեմոկրատներին՚ այդքան շատ օրինակ չվերցնել իրենց կենացասեր կուսակից Ալիկ Արզումանյանից, հատկապես` այս տժտժան շոգերին:
Չէ, եթե ինչ-որ երեւույթ երբեւէ կապ է ունեցել ՀՀՇ-ի հետ, ապա անպայման մի սխալ բան դուրս կգա: Մենք անդրադարձել էինք դատախազ ՄԵՍՐՈՊ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ, նրա որդու եւ այլոց կողմից մեր գործընկեր ՌուբեՆ Գրձելյանին ընտանիքի աչքի առաջ դաժան ծեծի ենթարկելուն, անդրադարձել էինք եւ այն ապշեցուցիչ երեւույթին, որ ե°ւ ծեծողին, ե°ւ ծեծվողին միեւնույն քրեական մեղադրանքն է առաջադրվել: Եվ ահա ինքը` Ռուբեն Գրձելյանը, որոշ ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ ժամանակին սույն ՙբեսպրեդել՚ դատախազը, որը նաեւ հաջողությամբ կարողանում է ազատվել պատասխանատվությունից, եղել է սովորական սանիտար Էրեբունու հիվանդանոցում, ու դատախազի աշխատանք ու վկայական է ստացել հայտնի ՀՀՇ-ական գործիչ, այժմ ստվեր քաշված Արա Սահակյանի հովանավորության շնորհիվ: Այնպես որ, զարմանալիորեն անգամ ՀՀՇ-ին իշխանազրկելուց 13 տարի անց դեռեւս ամենաանսպասելի տեղերում հայտնաբերվում են ՀՀՇ-ի թողած ավերածության հետքերը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում