ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՄԻԿՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՉԷԻՆ ԲԱՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՄԻԿՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՉԷԻՆ ԲԱՑՈՒՄ

ՙԵրբեւիցե փորձել եք հասկանալ ձեր հայրիկներին, պապիկներին: Նրանց սիրտը պայթում է, ձեռքները ճար չկա, իսկ սովետական ժամանակ այսպես չէր՚,- հուլիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

Նա մի քանի անգամ հայտարարել է այն մասին, որ մեր երկրի այսօրվա վիճակը չի կարող համեմատվել այն ամենի հետ ինչ կար առաջ. ՙՉկային աղքատներ, չկար գործազրկություն, երեխաներին մանկուց դաստիարակում էին բարոյական նորմերին համաձայն, այլ ոչ թե բացում էին ակումբներ համասեռամոլների համար՚: Ռուբեն Թովմասյանն կոմունիսներին չի համարում ընդդիմություն նշելով. ՙՄենք ընդդիմություն ենք, բայց ընդդիմությանն էլ ենք ընդդիմություն, քանի որ նրանք չունեն սոցիալիստական հիմունքներ: Մեզ ձախ են ասում, բայց մեր գործը աջ է: Կոմունիստական սոցիալիստական համակարգը չէր հանդուրժի, որ մեկն ունենար չորս դղյակ, իսկ մյուսը մինչեւ օրս ապրեր վագոնում՚:
ՀԿԿ-ի միակ ցանկությունն է վերադառնալ Սովետական Հայաստան, ժողովրդին տալով աշխատանք եւ արդարություն, արմատախիլ անելով օլիգարխներին, վերականգնելով սովետական դատարանը` եվրոպականին դիմելու փոխարեն: ՀԿԿ նախագահը խոսեց նաեւ այն մասին, թե ինչպես է կոմունիստական համակարգն արդեն մեկ անգամ ոտքի հանել Հայաստանը, ցանկանալով, որ այս անգամ կատարվի նույնը. ՙՍոցիալիստական երկրներն ամբողջ աշհարհում այսօր շատ լավ են ապրում, եւ մենք նույնպես պետք է վերացնենք աղքատության ցուցանիշը, որը կազմում է 30-40 տոկոս՚,- կոմունիստներին հատուկ համառությամբ հայտարարեց ընկեր Թովմասյանը:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն նախագահական ընտրություններից, եթե առաջադրվեն, Ռ. Թովմասյանը հայտարարեց. ՙԵթե թույլ տան, ապա կհաղթեմ՚:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՐԲԱԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում