ՙՙՙԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է
Արխիվ 12-16ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է
Քաղաքականությունը հաճախ կառուցվում է դիվանագիտական որոշ համագործակցությունների եւ շահերի հիման վրա, որի արդյունքում հաճախ են տեղի ունենում ցնցումներ, որը կարող է ստեղծել նպաստավոր եւ ոչ նպաստավոր պայմաններ տվյալ երկրում գործող քաղաքական ուժերի կողմից` ի նպաստ կամ ի վնաս ազգային շահերի: Այսօր նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել բոլորս` ում իր ՙնպաստն՚ են բերել Հայաստանի քաղաքական շրջանակներին հայտնի Հայոց Համազգային Շարժման գլխավորությամբ կազմակերպված մուսաֆաթական հանդիպումները, որտեղ դրված է Արցախի եւ հայության ազգային արժանապատվության հիմնախնդիրը: Պատմության մեջ մեզ հայտնի ՙՄուսաֆաթ՚ կուսակցությունից մեզ շատ բան է հայտնի, որոնցից կարելի է հիշել դրվագներ, օրինակ` հակահայկական դրսեւորումներով ու հայերի կոտորածներով լեցուն տարիները: Չնայած, կարելի է հիշատակել, օրինակª Բաքվի ջարդերի հեղինակներ մուսաֆաթական Ղասիմբեկովի, Խաս-Մահմեդովի, Սարաֆովի, Ադրբեջանի նախկին վարչապետ Խան-Խոյսկու եւ այլոց վարած քաղաքականությունն ընդդեմ հայության, եւ նրանց ոչնչացումը Արամ Երկանյանի, ՙՆեմեզիս՚ օպերացիայի մյուս հերոս տղաների կողմից:
Սակայն, պատմական ակնարկներին չանդրադառնալով, անցնենք ներկայիս իրադրությանը, որտեղ արդեն հստակ եւ թափանցիկ իրագործվում են որոշ համագործակցություններ ադրբեջանական ՙՄուսաֆաթի՚ եւ ՀՀՇ-ի միջեւ: Այսպես, ինչպես տեղեկանում ենք, 2010թ. հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ՀՀՇ-ի, Ադրբեջանի Մուսաֆաթ եւ Վրաստանի Հանրապետական կուսակցությունների միջեւ ընդունված հռչակագրի համաձայն` 2012թ. հուլիս ամսին Թբիլիսիում տեղի է ունեցել հանդիպում տվյալ կուսակցությունների միջեւ, եւ ՀՀՇ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպումները ուղղված են Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակին, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներին, ինչպես նաեւ այդ երկրների` եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցերը: Նաեւ ավելացնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ նման հանդիպումները շարունակելու մասին, եւ 2012թ. նախատեսված է եւս մի քանի նման միջոցառում: Այս անգամ հայկական կողմից մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Անդրադառնալով հանդիպմանը, նորից անդրադարձ եմ ուզում կատարել1911թ. հիմնադրված Ադրբեջանի Մուսաֆաթ կուսակցության դիրքորոշումներին, որը հրապարակվել է հենց 2010թ. LINKS-ի` Եվրոպայի համագործակցության ծրագրի շրջանակներում տպագրված Ադրբեջանի Մուսաֆաթ կուսակցության զեկույցում, Լեռնային Արցախի հակամարտության վերաբերյալ. §Партия считает Армению агрессором и оккупантом земель Азербайджана в конфликте между Азербайджаном и Арменией. Партия является сторонником мирного урегулирования конфликта и выступает взащиту постепенного мирного решения конфликта по мандату Минской группы ОБСЕ. Однако, ПМ не соглашается с подходом азербайджанского правительства и международного сообщества. Разногласие между ПМ и правительством Азербайджана/международным сообществом состоит в том, что партия желает остановить агрессию Армении путем применения резолюций 874 и 884 ООН. Партия выражает поддержку данных резолюций и полагает, что конфликт будет разрешен согласно международному праву. Партия утверждает, что когда была основана Минская группа ОБСЕ, первой темой обсуждения было выведение армянских войск с оккупированныхтерриторий, а это должно было предшествовать определению окончательного статуса Нагорного Карабаха. Однако, на сегодняшний день международное сообщество отступило от данного подхода, и поэтому их подход в настоящее время противоречит международному праву: Այստեղից կարող եմ անել մի եզրակացություն` ՀՀՇ զիջողական քաղաքականությունը կրում է շարունակական բնույթ, ինչպես օրինակª անցյալում. ՙЕсли появится такая автономия, где внутренние проблемы будут решаться местными властями, в том числе и вопросы кадров, стороны могут прийти к согласию. Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթին (5 մարտի 1992թ.): Ներկայումս ՙՄուսաֆաթ՚-ի դիրքորոշումը, որը իշխանություններին վերագրելով ոչ զիջողական կեցվածք, այսպես է. ՙԶույգ կառավարություններն էլ, թեեւ քաջատեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների: Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին եւ ոչ թե ժողովուրդներին: Այն, ինչ այսօր պահանջվում է միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն Արցախի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար` արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է, համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով: Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջեւ հնացած տիպի գործարք-համաձայնություն` երկու փոքր պետություններին թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային եւ միջազգային շահերը՚:
Այս ամենից կարող ենք եզրահանգումներ անել, որ հայությանը նետված է նոր մարտահրավեր, որը կոչվում է ՀՀՇ:
ՄԱՆՎԵԼ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

