ՙՙԱԽ, ԻՄ ԵՐԿԻՐ, ԱՆՈՒՇ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ՚

Արխիվ 12-16

ՙԱԽ, ԻՄ ԵՐԿԻՐ, ԱՆՈՒՇ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ՚



Եկավ մեկ տարվա սպասված օրը` Արեւելքի անվանի աշուղ Ջիվանու հիշատակի եւ արվեստի ավանդական տոնը: Եվ ՙանթեւ թռչնակի՚ հայրական անուշ երկիր մեկնողներս Խանդութ Զուռնաչյանի ՙԿարծախ՚ կարոտակեզ բանաստեղծության հեղինակային կատարման ռիթմի ներքո ելանք ՙԴեպի երկիրն Ջավախք՚…
Ջավախք հասնելը իմացանք, քանի որ սկսվեց լեռնային լճերի, Ջիվանու ասած` ՙմեր ծովակներու՚… իրար հետեւից, իրար կպած ամպամերձ լճերի հայելաշարը: (Հիրավի լճերի երկիր է Ջավախքը): Կտրուկ շրջադարձից հետո երեւում են գյուղը, հանդիսավայրի լանջը, ժողովուրդը…
Բայց ո¯վ զարմանք. մարդկային երկկողմանի հոսքը  հանդիսավայրի եւ գյուղի կենտրոնի միջեւ է: Գաղտնիքը շուտ բացվեց. այդ օրը նաեւ հեռավոր այս գյուղի եկեղեցու վերաբացումն է: Եկեղեցին բացվում է արդեն երրորդ անգամ: 1830թ. կառուցվում է Էրզրումից գաղթածների նոր հանգրվանի` Կարծախի առաջին քարավանների համար: 1896թ. նրա տեղում վեր է խոյանում ս. Հովհաննես Կարապետ Բազիլիկ եկեղեցին` անվանի վաճառականների համատեղ ուժերով: Բայց երկու տասնամյակ անց լռում է նրա զանգակատունը` տեղի տալով սովետական-կոմունիստական անաստվածության արշավին: Եվ ահա, մեկ դար անց Հայաստանում եւ այլուր ապրող համագյուղացիների ընդհանուր ջանքերով ու միջոցներով վերականգնվում է ժամանակի եւ գաղափարական հարվածներից խարխլված Աստծո աղոթատունը: Եկեղեցին եւ նրա 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանը հավատացյալ ժողովրդի ցնծության ներքո վերաօծվում են ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Այնուհետեւ հայր Բաբկեն աբեղան մատուցեց սուրբ պատարագը եւ կատարեց վերաօծյալ ավազանի առաջին մկրտությունը: Նախաձեռնող բարերարներին եւ շինարարներին հանձնվում են առաջնորդական շնորհակալագրեր:
Հուշարձանի մոտ հավաքվածները աղուհացով, ծաղիկներով են դիմավորում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանին, ՀՀ Ազգային ժողովի  պատգամավորների, ինչպես նաեւ Ջավախեթիայի նորանշանակ նահանգապետ Վանո Ծիկլաուրիին, երկու հանրապետությունների բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց, արվեստի, գրականության, գիտության գործիչների:
Հյուրերի մեջ չկային միայն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, քանի որ վրաց իշխանությունների կողմից նրանք հայտարարված են անցանկալի անձ: Հոգեւոր դասը եւ հյուրերը թարմ ծաղիկներ են դնում մեծ աշուղի հուշարձանին, կատարվում է հոգեհանգստի պաշտոն:
Արդեն քանի տարի  ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի առջեւ փակ են Ջավախքի դռները, նա ոչ միայն հասարակական-պաշտոնական գործունեություն ծավալելու, այլեւ իր ծննդավայր մտնելու, անգամ զառամյալ ծնողներին տեսնելու իրավունքից զրկված է, եւ ՀՀ Ազգային ժողովը սա հանդուրժում է:
Այնուամենայնիվ, երկու ժողովուրդների բարեկամության, նույնիսկ եղբայրության հավաստիքների ներքո թնդում է օրվա գլխավոր արարողությունը հանդիսալանջին, Կիլերթա թաղի, ամբողջ գյուղի վրա ծավալվում, տարածվում են Ջիվանու հայրենասիրական, խոհական-փիլիսոփայական, խրատական երգերի հոգեթով մեղեդիները: Ելույթներ են ունենում Հայաստանի արվեստի վարպետները, տեղի ինքնագործ խմբերը:
Հիրավի բազմաժանր, բազմածալք, բազմանիստ է մեծ աշուղի ստեղծագործական ժառանգությունը, որի գլխավոր եւ անբեկ առանցքը հայրենիք-ազգ-ժողովուրդն է: Ջիվանու մասին անվարան կարելի է խոսել նաեւ նրա տողերով.
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:
…Հյութս որդունքն է ծծում,
Իմ տունկերուս փոխանակ:
Պանդխտության, հայրենալքության խնդիրը միշտ հուզել է նրան.
Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Համդ ու արժեքդ ես նոր իմացա:
…Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս,
Ախ, իմ երկիր, անուշ երկիր հայրական:
Գավառական քաղաքի` Ալեքսանդրապոլի սրճարանի երգիչ-սազանդար Ջիվանին հասու-հետամուտ էր ազգիս բոլոր ցավ ու դավերին, հեռու-հեռվից արձագանքում-ազդարարում էր հարազատ ժողովրդի ճակատագրական ելեւէջները.
… Ջիվան, հրեշներ են եկել,
Բնիկներին դուրս են վանել,
Օձերն ու գորտերն են խմել,
Ա¯խ, իմ հայրենիքիս ջուրը:
Մեծ աշուղի միտքը ազգի հոգսերի հետ է, մատը նրա զարկերակին, եւ երբ ժամ է օրհասական, նա մարտակոչ է անում.
Տեսեք դժոխք Տաճկաստանում
Դեւերը ինչեր են անում,
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա:
…Պատերազմ կա Հայաստանում,
Հայրենիք սիրողը թող գա:
Համաշխարհային մայրերգության գագաթներից մեկը`  ՙՄայրիկը՚, ՙԿուգան ու կերթանը՚, ՙԱյծյամը՚, ՙԱշուղը՚ եւ նման տասնյակ երգերից յուրաքանչյուրը որեւէ հեղինակի համար մնայուն տեղ կապահովեր մշակույթի պատմության մեջ: Իսկ ժողովրդի նվիրյալն ու սիրելին անչափ համեստ էր, ինչպես հատուկ է ճշմարիտ մեծերին: Ահավասիկ.
Նշանավոր, օգտավետ գործ չեմ թողել
ազգիս համար,
Մի քանի հատ չոր ու ցամաք երգեր է
հիշատակս:
Այդպես անշահախնդիր, անարծաթ ու սակավապետ  մնաց մինչեւ կյանքի վերջը: Մեծ աշուղի արժանավոր որդին` Գարեգին Լեւոնյանը, 1909թ. փետրվարին հայ մամուլում տխուր ազդարարեց, որ Թիֆլիսում դառն աղքատության մեջ ՙկիսաքաղց՚ մեռավ աշուղ Ջիվանին: Աշուղը մեռավ, բայց նրա երգը անմահ է, այսօր ու առհավետ հնչելու է խրոխտ, հատու եւ արդիական` ամեն մի տողով:

ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ,
Երեւան-Կարծախ-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում