ԴԵՂԵՐԻ ԳՈՐԾԸ` ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ
Արխիվ 12-16ԴԵՂԵՐԻ ԳՈՐԾԸ` ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ
Այն, որ հայաստանյան տնտեսության հիմնական չարիքներից մեկն օլիգարխիկ համակարգն է, նորություն չէ: Հայտնի է նաեւ, որ օլիգարխների հիմնական հարստացման միջոցի` մոնոպոլիաների դեմ հիմնական պայքարը պետք է մղեր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ու միայն այն փաստը, որ մեզ մոտ մոնոպոլիաներն իրենց դիրքերը զիջելու փոխարեն գնալով անելի են ուժեղանում, արդեն իսկ խոսում է այդ կառույցի առնվազն վատ աշխատանքի մասին, թեեւ շատ հաճախ տպավորությունն այն է, որ ՏՄՊՊՀ-ն պայքարելու փոխարենª վերածվել է մոնոպոլիստական հանցանքները պարտակող կառույցի:Զորօրինակª պետական գումարներով ձեռք բերված դեղերի պատմությունը: Հիշեցնենք, որ դեռ անցած տարի հենց ՏՄՊՊՀ-ն էր, որ կոնկրետ բողոքի հիման վրա ուսումնասիրություններ սկսեց այս ոլորտում: Այդ ուսումնասիրությունները, ի վերջո, ինչպես որ սպասվում էր, հանգեցրին այսպիսի սկանդալային բացահայտումների: Մասնավորապես հիմնավորվեց, թե ինչպես պետական փողերով գնումների ժամանակ իրականացված մրցույթները շատ հաճախ վերածվում են սովորական թատրոնի, կան` այդ պահին դեղատներում եղած գներից մի քանի անգամ թանկ են վճարվել կոնկրետ դեղատեսակի համար եւ այլն: Մի խոսքով` թալանի եւ կոռուպցիայի մի հսկայական դաշտ, որը հայտնաբերելով` ՏՄՊՊՀ-ն միայն մեկ ընկերության` ՙՆատալի Ֆարմ՚-ին, տուգանեց 50 մլն դրամով: Իսկ դա տվյալ պարագայում այնքան ծիծաղելի մեծություն է, որ երեւի ընկերությունը սիրահոժար կերպով համաձայնվեր էլի նույն չափով տուգանվել` իրեն վերագրվող կեղծիքներով մի քիչ էլ աշխատելու դիմաց: Ասենք` այդ աշխատաոճը փոխվե±լ է, թե± ոչ, դժվարանում ենք ասել, սակայն տուգանելով ՙՆատալի ֆարմ՚-ին, հանձնաժողովը նույն ուսումնասիրությունների արդյունքում բավարարվեց միայն մեղավոր ճանաչված տասնյակ ընկերությունների նկատողություն տալով:
Ընդ որում, թե ինչ լրջագույն մեղքերի մեջ էր հանձնաժողովը, առանց կոնկրետ անուններ տալու, մեղադրում, ըստ էության, բոլորին, արդեն ասացինք: Բայց թե կոնկրետ որ դեղորայքի ներկրողը կամ հիվանդանոցը ի±նչ մեղք էր գործել, այսինքն` տուգանքով բավարարվելը պետության նկատմամբ ծաղրի չի± նմանվում, դա հանրավոր է ասել միայն ամեն մի կոնկրետ ընկերության գործ ուսումնասիրելով: Եվ ահա այստեղ է, որ անցած ամսվա սկզբներից բախվեցին մեկ ՙանհասկանալի՚ խնդրի, որն այդպես էլ չի լուծվում:
Նախ հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն, այսպես ասած, հանրային նշանակության մարմին է, ասել է թեª նրա որոշումները ոչ միայն գաղտնիք չեն կարող պարունակել, այլ պետք է լինեն լիովին թափանցիկ: Եվ ահա հունիսի 11-ին հանձնաժողովն իր նիստում լսեց դեղերի հետ կապված վարույթի արդյունքները, մեկ-մեկ բոլորին ՙպատժեց՚, սակայն այդպես էլ այդ ուսումնասիրությունները տեսնել չի հաջողվում: Ընդ որում, հանձնաժողովը նույնիսկ պարտավոր է իր կայքում տեղադրել ոչ միայն համապատասխան որոշումները, այլ նաեւ այդ որոշումների նախագծերը: Չնայած դրան, նույնիսկ այն բանից հետո, երբ ավելի քան մեկ ամիս առաջ պաշտոնապես հանձնաժողովից պահանջեցինք դեղերի հետ կապված որոշումներն ու համապատասխան ուսումնասիրությունները, հրաժարվեցին դա անել` ընդամենը խոստանալով մի քանի օրից տեղադրել իրենց կայքում: Եվ ահա մինչ օրս այդպես էլ այդ փաստաթղթերը հանձնաժողովի կայքում չեն հայտնվում: Չէ, կոնկրետացնենք, երկու գործ, այնուամենայնիվ, դեռ 11.06.2012 թվագրմամբ տեղակայված են: Դրանք են` ՙՙՍեւանի հիվանդանոց՚ պետական փակ բաժնետիրական ընկերության եւ ՙԱնիկո ֆարմ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՚ եւ ՙՙԶարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն՚ փակ բաժնետիրական ընկերության եւ անհատ ձեռնարկատեր Հ. Գեւորգյանի նկատմամբ՚ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշումները: Նկատենք, որ երկու դեպքում էլ նկարագրված են բավականին լուրջ խախտումներ, սակայն հանձնաժողովը բավարարվել է բացառապես ՙնախազգուշացում եւ խախտումները հետագայում բացառելու հանձնարարություն՚ ՙպատժով՚: Լավ, բա այդ դեպքում ո±ւր են մյուս բոլոր գործերը: Մեր մի քանի հարցումներին ի պատասխանª հանձնաժողովից պարզաբանեցին, թե կան տեխնիկական խնդիրներ, եւ այսօր-վաղը հարցը կլուծվի: Բայց այդ դեպքում ինչպե±ս է, որ այդ տեխնիկական խնդիրները չեն խանգարել ՙՍեւանի հիվանդանոցի՚, ՙԱնիկո ֆարմի՚, ՙԱրմավիրի բժշկական կենտրոնի՚ ու ՙանհատ ձեռնարկատեր Հ. Գեւորգյանի՚ գործերը ժամանակին ներկայացնել: Ի±նչ է, այս ընկերություններին ՏՄՊՊՀ-ի համակարգչային տեխնիկան չէ±ր սիրում: Կամ, միգուցե, հենց հանձնաժողո±վն էր սրանց համարում այս պատմության ամենամեծ չարագործը, իսկ մյուսների գործերը, ոչինչ, թող մնան հետո: Կամ էլ հաջորդ տարբերակը չի± գործել, այսինքն, միգուցե, ընդհակառակը, մյուս ընկերությունների±ն են հանձնաժողովում շատ սիրում...
Ամեն դեպքում, վերցնել եւ տասնյակ ընկերություններից միայն չորսին այսպես ցցելը, հանձնաժողովի տերմինաբանությամբ ասած, արդեն իսկ անհավասար մրցակցային դաշտ է ապահովում: Այսինքն` քաղաքացիները, բիզնեսը, այս ընկերությունների մասին կարդալով հանձնաժողովի պաշտոնական կայքում, կարող են նրանցից ձեռք քաշել եւ գործ բռնել մրցակիցների հետ. ո±վ կարող է սա 100 տոկոսով բացառել: Եվ դաª այն դեպքում, երբ այդ մրցակիցն էլ պակաս մեղքեր չունի: Սակայն բախտը բերել է, եւ ՏՄՊՊՀ-ն պարզապես տեւական ժամանակ թաքցնում է իր հանցանքներին, խախտումներին վերաբերող փաստերը: Փաստեր, որոնցով պետք է իրավապահներն ու հարկային մարմիններն էլ զբաղվեին: Սակայն չէ, այստեղից էլ դեռ ձայն ու ծպտուն չկա: Եվ, արդյունքում, արի ու մի մտածիր, որ այս անգամ էլ պետությանը թալանելու աղմկահարույց բացահայտումները փորձում են կոծկել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

