ՙԱՐԱՅԻ՚ ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ ՏԱՏԻ ՄՈՏ Է
ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած ՙԱրայ՚ ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանությունը այսօր էլ հանրության մտահոգության առարկա է:
Առավել եւս, որ այդ դեպքին հաջորդեց այլ սկանդալային պատմություն` կապված Ա. Պետրոսյանի դստեր հետ: Հոր մահից հետո 5-ամյա երեխայի խնամակալության իրավունքի հարցով վեճի մեջ էին գտնվում Ա. Պետրոսյանի նախկին կինը` Տատյանա Չադենկովան, եւ մայրը` Կարինե Սուքիասյանը: Եվ ահա, այն բանից հետո, երբ հարցը գրեթե լուծվում էր Տ. Չադենկովայի օգտին, ի հայտ եկավ տեղեկություն, որ Կ. Սուքիասյանը թոռան հետ միասին լքել է հանրապետությունը: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ Ա. Պետրոսյանի մայրը Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Քննչական գլխավոր վարչություն, որտեղից էլ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել: Որտե±ղ էր գտնվում նա այս ամիսներին, ինչո±ւ էր փախուստի դիմել, հիմա որտե±ղ է երեխան... Այս կարգի մի շարք հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով փորձեցինք հեռախոսով կապվել տիկին Կարինեի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով ներկայացավª որպես անվտանգության աշխատակից. - Տիկին Կարինեն չի կարող պատասխանել ձեր զանգին: - Ինչո±ւ: - Հայաստանում չի: Երբ ասացինք, որ այն, ինչ ասել է, տպվելու է, նա միանգամից այլ պատասխան տվեց. - Դե գիտե±ք ոնց, ճիշտը որ ասեմª Հայաստանում է, հիմա էլ տանն է, ուղղակի խոսելու ցանկություն չունի ոչ մեկի հետ: Չգիտեի, որ հոդված եք տպելու, դրա համար էլ սկզբում չասացի: Իսկ Ոստիկանությունից տեղեկացանք, որ ընթանում է նախաքննություն, 5-ամյա թոռնուհին էլ այժմ տատիկի մոտ է: