ՙՄԱՀՃԱԿԱԼՆ ԻՆՉ Է, ԴԱ ԷԼ ՉԿԱ՚

Արխիվ 12-16

ՙՄԱՀՃԱԿԱԼՆ ԻՆՉ Է, ԴԱ ԷԼ ՉԿԱ՚

Վերջերս Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անընդհատ հանդես է գալիս ասուլիսներով եւ հայտարարում, որ անցնում են հերթական դատաիրավական բարեփոխումների փուլին եւ, սկսած քրեական օրենսգրքից, բոլոր օրենսգրքերում լուրջ փոփոխություններ են կատարվելու: Բայց մինչ տրվում են մեկը մյուսից ճոխ ՙբարեփոխիչ՚ խոստումներ, համակարգում այդպես էլ չի լուծվում մեկ չափազանց կնճռոտ խնդիր: Այդ մասին հերթական անգամ ահազանգեցին անազատության մեջ գտնվողների հարազատներից: Բողոքները այն մասին են, որ մեկուսարանում գտնվող կալանավորների կենսապայմանները, ինչպես իրենք են նշում` ՙանտանելի վիճակում՚ են:
Ներկայացնենք այդ բողոքներից մի քանիսը. ՙՏղաս նախնական կալանքի տակ է: Կատարել է հանցանք ու պետք է պատասխան տա: Բայց որտե±ղ է գրված, որ կալանավորը հասարակ սանիտարահիգիենիկ պայմաններ չունենա: Քնելու մահճակալն ի±նչ է, դա էլ չկա, պետքարանից օգտվելու համար ժամերով պետք է սպասեն՚:
Իսկ մեկ ուրիշը` տիկին Մարիամը, այսպես նկարագրեց. ՙԱմուսինս գտնվում է ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում: Պատմում է, որ մեկ ժամ մահճակալի վրա քնելու համար զառ են քցում, կարտ խաղում, ով կրեց, նա էլ մի ժամ կարող է մարդավարի քնել: Եթե խցում օրենքով 7-8  հոգի պետք է մնան, մոտ 10-13 հոգի են` իրար գլխի լցված: Հիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում, անտանելի են՚:
Զրուցակիցներիս պատմածների ճշմարտացիության մեջ համոզվելու համար դիմեցինք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար ԳՈՌ ՂԼԵՉՅԱՆԻՆ:
- Պարո°ն Ղլեչյան, ներկա դրությամբ ՀՀ-ում քանի± մարդ կա անազատության մեջ:
- Անազատության մեջ գտնվող մարդկանց թիվը ստույգ չեմ կարող ասել, քանի որ այն օր-օրի, ժամ առ ժամ կարող է ավելանալ կամ` հակառակը: Հուլիսի 14-ի դրությամբ կալանավորների եւ դատապարտյալների թիվը 4684 էր:
- Ասում են` մեկուսարաններն այսօր գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, խցերում բանտարկյալների թիվը շատ ավելին է, քան նախատեսված է օրենքով սահմանված կարգով: Արդյոք դա այդպե±ս է, եթե այո, ապա ի±նչն է դրա պատճառը, եւ ի±նչ է արվում այդ ուղղությամբ:
- Այո°, իրոք այսօր մեկուսարանները գտնվում են ծանրաբեռնված վիճակում, հատկապես ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ի մասին է խոսքը: Իրոք խնդիր կա կալանավորների տեղավորման մեջ: Բայց այդ ամենը շտկելու համար աշխատանքներ, անկասկած, տարվում են: Կառուցվում է ՙԱրմավիր՚ ՔԿՀ-ն, որտեղ ներկայումս կատարվում են շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է, որ կառուցվող ՔԿՀ-ն շահագործման կհանձնվի 2014թ.-ին, որից հետո նման խնդիրներ այլեւս չենք ունենա, եթե, իհարկե, հանցագործները էլ ավելի չշատանան:
Փաստորեն, իրոք խնդիրն առկա է, որի մասին չխուսափեց բարձրաձայնել նաեւ համապատասխան վարչությունը: Բայց, կարծես թե, դա շատ բնականոն են համարել մեր պետական այրերը: Այո°, խնդիր կա, եւ այն խոստանում են լուծել միայն 2014թ.-ին, իսկ իրականում կլուծեն, թե չէ, դեռ հարց է: Լավ, ասենք 2014թ.-ին իրոք կկառուցեն նոր կալանավայր: Բայց չէ± որ առջեւում դեռ երկու տարի կա, եւ մահճակալ չունեցող կալանավորներն այդ ընթացքում ոտքի վրա± պետք է քնեն: Եվ մի±թե մարդուն դատարանը կոնկրետ ժամանակահատված կալանավայրում չի մեկուսացրել, այլ ոչ թե դատապարտել է նաեւ այդ ժամանակահատվածն առանց նորմալ քնելու անցկացնել: Ընդ որում կալանավայրում քնելու կոնկրետ ժամանակահատվածը սահմանված է նաեւ ներքին ռեժիմով, ինչը խախտելը համարվում է պատժելի արարք: Իսկ դա նշանակում է, որ խցերի գերբեռնվածությունը նաեւ մի շարք նորմերի խախտում է նշանակում: Ուրեմն այդ ո±ր իրավունքով է, որ արդարադատության նախարարի գիտությամբ ՔԿՀ-ն կալանավորներ է ընդունում, երբ նախապես գիտեն, որ տվյալ հիմնարկում նույնիսկ քնելու տեղ չեն ապահովելու կալանավորների համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում