ՙԱՆԺԵԼԱՆ ԱՅԼԵՎՍ ՈՐԵՎԷ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՏԱԼ՚

Արխիվ 12-16

ՙԱՆԺԵԼԱՆ ԱՅԼԵՎՍ ՈՐԵՎԷ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՏԱԼ՚



Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարները տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը, ինչպես հայտնի է, հուլիսի 18-ի առավոտյան ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում կարել է բերանը եւ հայտարարել անժամկետ հացադուլ:
Մինչ հացադուլի անցնելը Կարեն Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից, պնդելով, թե. ՙԵս` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ դերասանուհու ոչ ճիշտ որակած փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել՚:
Սա նշանակում է, որ մի կողմից Կ. Արայանը հենց Անժելային է մեղադրում այն հանցագործության մեջ, որի համար իրեն ամիսներ շարունակ ՙփակել՚ են: Մյուս կողմից էլ, ըստ էության, քննությունը դիտավորյալ սխալ ուղղությամբ տանելու մեղադրանքներ է հասցեագրված նախաքննական մարմիններին: Հասկանալի է, այս մեղադրանքների պարագայում կրկին առաջ է գալիս Անժելա Սարգսյանի պարզաբանումները լսելու անհրաժեշտություն: Սակայն մեր հեռախոսազանգին պատասխանեց մի կին, ով չցանկացավ ներկայանալ, միայն բարկացած ասաց. ՙԱնժելան այլեւս որեւէ մեկնաբանություն չի պատրաստվում տալ, հանգիստ թողեք նրան՚:
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք կապվել Անժելայի ՙտղամարդու՚ մոր` Մարինա Արայանի հետ: Նա, սակայն, ասելով, որ գտնվում է հոգեպես ճնշված վիճակում, միայն մեկ նախադասություն հավելեց.
- Արդարություն է ուզում Կարենս, ուրիշ ոչինչ, էլ չենք դիմանում էս կեղծիքին:
Իսկ արդեն օրվա վերջում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար ԳՈՌ ՂԱԼԵՉՅԱՆԻՑ տեղեկացանք. ՙԿարեն Արայանը շարունակում է գտնվել հացադուլի մեջ, միայն բերանի կարերն է  քանդել: Առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ` առանձին խցում: Ընդհանուր առմամբ Կարենը իրեն նորմալ է դրսեւորում կալանավայրում, որեւէ ագրեսիա չի նկատվել վերջինիս կողմից՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում