ՉՆԱՅԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՏՈՅԻՆ` ՍԻՐԻԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԳԼՈԲԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ՉՆԱՅԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՏՈՅԻՆ` ՍԻՐԻԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԳԼՈԲԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ



Ինչպեսեւ սպասվում էր, Սիրիայի շուրջ զարգացումները մտան վճռական փուլ: Այդ կարծիքին են նաեւ իշխանությունները, որոնց ներկայացնող տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին Դամասկոսում տեղի ունեցած հայտնի ահաբեկչական ակցիայից հետո հայտարարեց, թե դամասկոսյան վերջին իրադարձությունները ՙհակասիրիական դավադրության վերջին փուլ է, որը կազմակերպել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ տարածաշրջանում նրանց հանցակիցները` Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան՚:
ՙ
ՀՐԱԲՈՒԽ՚ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ

Սիրիացի պաշտոնյան հավաստիացնում է նաեւ, թե ՙՍիրիացիների ազգային միասնականության խախտմանն  ուղղված ահաբեկիչների ու նրանց տերերի պլանները ձախողվել են՚: Նման մոտեցումը հասկանալի է. վերջին հաշվով, իշխանական համակարգը պետք է ցույց տա, թե իր դիրքերը կայուն են: Սակայն իրականում ինչքանո±վ է դա այդպես, այսինքն` փաստացի դեպի ո±ր ուղղությամբ կարող են զարգանալ իրադարձությունները...
Անշուշտ, Դամասկոսում սիրիական ընդդիմություն համարվող զինյալների կողմից կազմակերպված վերջին բուռն գործողությունը` ՙՀրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում՚ անվանումով օպերացիան, հազիվ թե տար այն արդյունքը, ինչը վաղօրոք խոստանում էին ընդդիմադիրները: Այդ գործողության հիմնական կազմակերպիչ, այսպես կոչված, ՙՍիրիայի ազատ բանակը՚ մինչ օպերացիան հավաստիացնում էր, թե դա իր նոր մարտավարությունն է` երկրի տարբեր բնակավայրերում միաժամանակ հարվածել կառավարական ուժերին եւ պետական օբյեկտներին ու դա վերածել հակակառավարական համընդհանուր կռվի. ՙԵրկիրը հասնի ամբողջական եւ լիարժեք քաղաքացիական անհնազանդության՚: Սակայն մի քանի օր շարունակ Դամասկոսում մարտերը շարունակվում են, ընդհուպ մինչեւ հաջողվեց քաղաքի կենտրոնում տեղակայված Պետական անվտանգության ծառայության շենքում ահաբեկչական պայթյուն իրականացնել եւ այդ կերպ ոչնչացնել սիրիական բանակի մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում` պաշտպանության նախարարին եւ փոխնախարարին:Ընդհուպ մինչեւ երեկ հայտարարություն տարածեցին, թե Բաշար Ասադը փախել է երկրից, սակայն այդպես էլ ՙամբողջական եւ լիարժեք քաղաքացիական անհնազանդության՚ հետքեր Սիրիայում չեն նկատվում: Ավելի ճիշտ` բուն օպերացիա ասվածը մոտավորապես հետեւյալն էր. քաղաքացիների անվան տակ ՙՍիրիայի ազատ բանակի՚ հազարի կարգի գնահատվող գրոհայինների հաջողվեց թափանցել մայրաքաղաք ու տեղակայվել ամենախիտ բնակեցված Մայդան եւ Թադամուն թաղամասերում: Այդ կերպ, թաղամասերի բնակչությանը որպես վահան օգտագործելով` զինյալները սկսեցին առաջին հայացքից անկանոն մարտական գործողությունները: Սիրիական բանակի համար, հասկանալի է, մի առանձնահատուկ խնդիր չէր նման փոքրաթիվ խմբավորման ոչնչացումը: Սակայն մինչ այդ կար գրոհայինների կենտրոնացման հիմնական հատվածներից բանկչությանը տարհանելու խնդիր, քանի որ հակառակ պարագայում` տասնյակ-հազարավոր մարդկանց առկայությամբ մարտական գործողությունների իրականացումը կարող էր հազարավոր կյանքեր խլել: Եվ այդ տարհանումից հետո միայն, ինչպես պնդում են սիրիական իշխանությունները, կառավարական զորքերը գործողությունների ազատություն ստացան, եւ վերջին երկու օրերի տվյալներովª ՙքաղաք ներթափանցած խմբավորումը հիմնականում ոչնչացված է՚:

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶՈՀԵՐ`
ՀԱՆՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՓՈԽԵԼՈՒ


Այնուամենայնիվ, այս խառնաշփոթ հիշեցնող զարգացումների տակ բավականին լուրջ կազմակերպչական հետքեր նկատվում են: Նախª այն առումով, որ այս հերթական բախումները տեղի ունեցան ԱՄԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցը հերթական անգամ քննության առնելուց հաշված օրեր առաջ: Ընդ որում, ԱԽ-ն ամեն դեպքում ինչ-որ որոշում պետք է կայացնի, հաշվի առնելով, որ արդեն այսօր կեսգիշերին լրանում է նախորդ որոշման ժամկետը, որը, հիմնվելով Քոֆի Անանի հայտնի ծրագրի վրա, Սիրիա միջազգային դիտորդների խումբ գործուղեց: Եվ ահա, երբ լրանում է այդ խմբի լիազորությունների ժամկետը, ապա ԱԽ-ի նոր որոշման բացակայությունը կնշանակի սիրիական իրադարձությունների հետ կապված լուծումները հետաձգել անորոշ ժամանակով:
Եվ ահա Սիրիայի համար այդքան կարեւոր որոշումից առաջ իրավիճակն աննախադեպ կերպով Դամասկոսում սրել հազիվ թե միայն ԱԽ-ի որոշման բովանդակության վրա ներազդելու նպատակ էր հետապնդում: Բանն այն է, որ ի սկզբանե կար որոշման հետ կապված երկու հիմնական մոտեցում: Առաջինը Ռուսաստանի առաջարկն էր` 3 ամսով երկարաձգել դիտորդական առաքելության լիազորությունները, իշխանություն-ընդդիմության բանակցային գործընթացը, այսինքն` բացառել արտաքին ռազմական միջամտությունը: Արեւմտյան տարբերակը նախատեսում է դիտորդական առաքելության լիազորությունները երկարաձգել ընդամենը 45 օրով, դրանից զատ էլ` պարտադրել Ասադին` 10 օրում բնակավայրերից դուրս բերել զորքը: Եվ ամենակարեւորը. այդ պահանջները չկատարելու դեպքում Սիրիայի նկատմամբ կիրառել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ կետով նախատեսված պատժամիջոցները, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի արտաքին ռազմական ներխուժում իրականացնել: Այսինքն` երբ իրավիճակը մայրաքաղաքում հասնում է նման լարվածության, դա, հասկանալի է, նկատելիորեն աշխուժացնում է ռազմական ներխուժում պահանջողների դիրքերը: Ընդ որում, այդ ուղղությամբ լրոջեն գործեց նաեւ արեւմտյան հզոր քարոզչամեքենան: Օրինակ, դամասկոսյան ահաբեկչությունից շատ չանցած  BBC-ն սկսեց հավաստիացնել, թե. ՙՄայրաքաղաքի իրադարձություններից հետո կտրուկ ավելացել է սիրիական բանակում դասալքությունների թիվը, ոչ միայն Դամասկոսում, այլ նաեւ Հոմս եւ Համա քաղաքներում՚: Հասկանալի է` մի ՙաննշան՚ հավելումով. ՙՏեղեկությունների իսկությունը դեռ անհնար է պարզել՚: Կամ Associated press գործակալությունը, որը ահաբեկչությունից շատ չանցած ներկայացրեց դրա պատասխանատվությունը ստանձնած ՙՍիրիայի ազատ բանակի՚ ղեկավար Ռիադ Ասադի հարցազրույցը, որտեղ վերջինս հավաստիացնում է, թե. ՙԱսադի ռեժիմի տապալման սկիզբն է... Հուսով եմ, որ Բաշարը կլինի հաջորդը՚: Թե ինչու է արեւմտյան հեղինակավոր լրատվական գործակալությունը առհասարակ ներկայացնում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած կառույցի ղեկավարին, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն նույն պահին էլ նրան էր ձայնակցել նույն արեւմուտքի կողմից քանիցս ահաբեկիչների խոսափող հանդիսանալու մեջ մեղադրված ՙԱլ-Ջազիրա՚-ն` հավաստիացնելով, որ ՙՙՍիրիայի ազատ բանակը՚ հայտարարել է տոտալ պատերազմի մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողությունն արդեն այսօր վերցնելու նպատակով՚: Իսկ ահա նույն պահին էլ BBC-ն հավելում էր, թե. ՙԴամասկոսի մի քանի շրջաններ` Միդանը, ալ-Քաբունը ենթարկվում են մարտական ուղղաթիռների ռմբակոծմանը եւ շատ տեղանքներ ուղղակի մարտի դաշտ են հիշեցնում՚: Խոսքը հուլիսի 18-ի մասին է, մինչդեռ այդ օրը ՙՍիրիայի ազատ բանակը՚ ոչ միայն չգրավեց Դամասկոսը, այլ գրեթե ոչնչացված էր քաղաք մուտք գործած խմբավորումը: Սակայն դժվար չէ կռահել, թե Դամասկոսի որոշ թաղամասերիª մարտադաշտ հիշեցնելու մասին նման հաղորդագրությունները ինչ տպավորություն են առաջացնելու: Առնվազն այն, որ այդ թաղամասերի բնակչությունը պայքարի է դուրս եկել, եւ Ասադը օդից նրանց անխնա կոտորում է: Եվ ահա հենց այդ տպավորությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ կետով առաջնորդվելու տեսակետի կողմնակիցները մեկ փայլուն քարոզչական քայլի հնարավորություն էին ստանում: Խոսքը հետեւյալի մասին է. ի սկզբանե էլ պարզ էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը նման որոշման նախագծի ընդունման պարագայում կրկին օգտվելու են իրենց վետոյի իրավունքից: Առավել եւս, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Դամասկոսում իրականացվող ընդդիմադիրների ռազմական օպերացիայի ֆոնին արեւմտյան նախագծի ընդունումը ՙուղղակի աջակցություն է սիրիական հեղափոխական շարժմանը՚, պարզաբանելով նաեւ. ՙԵթե սա հեղափոխություն է, ապա ՄԱԿ-ն այստեղ գործ չունի՚: Ուստիեւ տրամաբանական էր, որ երեկ ԱԽ-ի արեւմտյան որոշման նախագծին թեեւ 11 պետություն կողմ քվեարկեց, սակայն այն կրկին արգելափակվեց ՌԴ-ի եւ Չինաստանի կողմից: Եվ դժվար չէ պատկերացնել, թե ռուս-չինական վետոն ինչ քարոզչական հիստերիա է առաջացնելու. ՙԴամասկոսում արդեն ուղղաթիռներից է Ասադը հրթիռակոծում բնակչությանը, իսկ Ռուսաստանն ու Չինաստանն էլ իրենց վետոյով այդ սպանությունների պատասխանատուների շարքն են անցնում՚: Իսկ դրանից հետո արդեն եթե Արեւմուտքը որոշի այնուամենայնիվ առանց ՄԱԿ-ի որոշման հարվածել Սիրիային, ապա առնվազն արեւմտյան հասարակության աչքերին լավ կազմակերպված արդարացումը պատրաստ է: Ընդ որում, նման արդարացման կարիք առնվազն Օբամայի վարչակազմն ունի, քանի որ մի կողմիցª հաշված ամիսներ անց նախագահական ընտրություններն են, մյուս կողմից էլª ԱՄՆ-ում անցկացված վերջին հասարակական հարցումների համաձայն` Սիրիա ամերիկյան զորքեր ուղարկելուն կողմ են արտահայտել ընդամենը 14 տոկոսը, իսկ ավելի քան 80 տոկոսը կտրուկ դեմ է: Ավելին. նույնիսկ Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգին օդից հարվածելուն ¥այնպես, ինչպես արվեց Լիբիայում¤ կողմ է ամերիկացիների ընդամենը 22 տոկոսը, իսկ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելուն` միայն շուրջ 27 տոկոսը: Այսինքն` հենց ամերիկացիների բացարձակ մեծամասնությունն է կտրուկ դեմ որեւէ կերպ սիրիական իրադարձություններին ռազմական միջամտություն կատարելուն, եւ հասարակական նման տրամադրություններին դեմ գնալը, այսպես ասենք, ամենեւին էլ չի կարող նպաստել ընտրություններում Օբամայի վարկանիշի աճին: Էլ չասած, որ եթե մի բան սխալ գնաց եւ ներխուժման ժամանակ ԱՄՆ-ը ունեցավ կորուստներ, ապա այդ պարագայում հաստատ պետք է մոռանալ վերընտրվելու մասին...
Չնայած որ, Ասադի նկատմամբ հաղթանակն էլ բոլորովին այլ հեռանկարներ է խոստանում: Հետեւաբար ուժի մեջ են մնում այն կանխատեսումները, որ անկախ ԱԽ-ի այս որոշումից, Սիրիան արտաքին ռազմական ներխուժման պետք է սպասի այս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Առավել եւս, որ իրավիճակը Դամասկոսում այս պահին էլ մնում է ծայրահեղ բարդ, իսկ մարտական նման խառը կռիվների արդյունքում թե ինչ պատկեր կձեւավորվի թեկուզեւ մեկ ժամ, մեկ օր հետո, կանխատեսել հնարավոր չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում