ՃԱԿԱՏԻՆ ՕԵԿ ԳՐՎԵԼ Է, ԲՀԿ ԳՐՎԵԼ Է... ՀՀԿ ՉԻ ԳՐՎԻ

Արխիվ 12-16

ՃԱԿԱՏԻՆ ՕԵԿ ԳՐՎԵԼ Է, ԲՀԿ ԳՐՎԵԼ Է... ՀՀԿ ՉԻ ԳՐՎԻ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդել է, որ թաքցրած ունի իր մրցակից ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի դիմումը ՀՀԿ-ին անդամագրվելու մասին եւ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ այն կհրապարակի: Թե արդյոք կա նման փաստաթուղթ Վ.Ղուկասյանի ձեռքում, պարզեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Համենայն դեպս, ինձ հայտնի չէ: Չեմ կարող ասել, ինչ ու ինչպես: Սամվել Բալասանյանը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ է:
Ի դեպ, իր մամլո խոսնակի միջոցով էլ Սամվել Բալասանյանը այդ լուրերը անվանել է հորինվածք, սակայն անձամբ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:


ՔՑԵԼ Է, ԹԵ...

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, թե էլիտար շենքերի կառուցման գործում ՙվարպետացած՚ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խնամին` ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ավելի քանի ութ ամիս չի վճարել բանվորների աշխատավարձը, այդպես էլ չհաջողվեց ճշտել, քանի որ վերջինս ՙԻրավունքի՚ հարցը կիսով չափ լսելով` պատասխանեց.
- Շատ զբաղված եմ..., -ու շատ տրամաբանական է, որ անջատվեց հեռախոսն ու ՙշատ էլիտար՚ կերպով այլեւս պարոն Բադալյանը չպատասխանեց մեր զանգերին:
Հետաքրքիր է, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա քանի± անգամ են ՙէլիտար՚ բանվորները լսել այս խոսքրª ՙշատ զբաղված եմ՚ ու գումար վաստակելու փոխարեն իրենց կանանց ասել. ՙԵս էլ եմ զբաղված...՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է


Վրաստանին շատ լավ կսազեր Հայաստանի անհաջող տեգրակնոջ դերը, որը երբեք առիթը բաց չի թողնում հարվածել թիկունքից ու խորիմաստ ժպտալ աչքերի մեջ նայելով:
Եվս մեկ անգամ ԱԺ պատգամավոր, ՙՋավախք՚ համայնական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ թույլ չտվեցին հատել հայ-վրացական սահմանը: Ջավախքում կայանալիք աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառումից առանց գրավոր կամ բանավոր պատճառաբանման ԱԺ պատգամավորը ստիպված եղավ հետ վերադառնալ:
Վրացական նենգության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց, արդեն մի փոքր թեւաթափ եղած Շ.Թորոսյանի հետ.
- Ինչ պիտի մտածեմ այս մասին, շատ վատ է, որ թույլ չեն տալիս:
- Արդյոք մուտքի արգելքի հետ կապված չե±ք փորձել հարցը լուծել դիվանագիտական օղակներով կամ ԱԳՆ-ի միջոցով:
- Դրանք արդեն հնացած հարցեր են, հարյուր անգամ ասել ենք, փորձել ենք, ասվել ու խոսվել է, ուղղակի վրացական կողմը անդրդվելի է մնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում