ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՙՄԱՐՏԱԴԱՇՏԵՐԻՑ՚

Արխիվ 12-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՙՄԱՐՏԱԴԱՇՏԵՐԻՑ՚

 


ՙԺառանգության՚ եւ մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների միջեւ մեղադրանքների փոխանակումը շարունակվում է: Է°լ գող փիսո, է°լ քաչալ շուն. ՙժառանգականները՚ ԲՀԿ-ին մեղադրում են ՙավազակապետական՚ ուժ լինելու մեջ եւ համաձայն չեն ՀԱԿ-ի հետ, որ ԲՀԿ-ն ՙպուպուշ ընդդիմություն՚ է, ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ էլ` ի դեմս Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի, ՙԺառանգությանը՚ անվանում են ոչ ինքնուրույն ուժ, որը համալրված է ՙհանձնարարություն կատարողներով՚, իմա` շպիոններով: Այժմ էլ նոր ՙխաղացող՚ հայտնվեց: Ի հայտ եկավ մանդատազուրկ Հմայակ Հովհաննիսյանը ու ԲՀԿ-ին մեղադրեց բոլոր մահացու մեղքերում:

ԲՀԿ-Ի ՍԱՊՈԳԸ, ՀՄԱՅԱԿԻ ՊՈՊՈՔԸ

Եվ այսպես, ինչեր հնչեցրեց Հմայակ Հովհաննիսյանը, որի տարածքում ժամանակին հավաքվում էր ՙնարնջագույն՚ հեղաշրջմանը պատրաստվող ՙընտրությունների վերահսկման միասնական շտաբը՚: Նախ` մանդատից հրաժարվելու պատմությունը նա ձեւակերպեց այնպես, որ չէր ցանկանում ընկնել Վահե Ավետյանի օրը: Այսինքն` ԲՀԿ-ի ղեկավարությանը նա գործնականում մեղադրեց հանցագործության մեջ: Դե, ԲՀԿ-ն էլ դրան արձագանքեց մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ուր Հմայակին խորհուրդ տրվեց ուղեւորվել կանանց ակումբ եւ այնտեղ զբաղվել բամբասանքներով:
Ինչեւէ,այդպիսի վերաբերմունքի համար Հմայակ Հովհաննիսյանը տեղ թողել է. եթե կոնկրետ կուսակցությանը կոնկրետ մարդկանցով հանդերձ ասուլիսի ժամանակ մեղադրում ես ծանրագույն հանցագործությունների մեջ, ապա դրանից առաջ առնվազն պետք է դիմեիր համապատասխան իրավապահ կառույցներին, նոր միայն ի տես հանրությանը մեղադրանքներ հնչեցնես: Բայց, ինչպես ասում են, Հմայակը թող ինքը սեփական դարդով տապակվի: Հաջորդ մեղադրանքը նա ուղղեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին` վերհիշելով այն դրվագը, որ վերջինս տարիներ առաջ գազային ատրճանակով կրակել էր հելսինկյան սորտի իրավապաշտպան Միկա Դանիելյանի վրա: Թե ինչու հանկարծ Հմայակը որոշեց պաշտպանել Միկային, որը հայտնի է աղանդավորների, գոմիկների, ՀՀՇ-ականների եւ այլ նման թափոնների իրավունքների պաշտպանությամբ, դժվար է ասել, սակայն անցյալի այդ միջադեպը Հմայակ Հովհաննիսյանը որոշեց դարձնել հիմք, որպեսզի Ուրիխանյանին համեմատի է°լ Վանոյի, է°լ Նաիրի Հունանյանի հետ: Ուրիխանյանն էլ պարզ հիշեցրեց, որ գազային ատրճանակը կիրառել էր զուտ ինքնապաշտպանության նպատակով, զի սպիրտային գոլորշիների ազդեցության տակ գտնվող քաջազուն լիբերաստը անցել էր բացահայտ խուլիգանական արարքների: Դե ինչ, երեւի Ուրիխանյանը վատ էր ինքնապաշտպանվել, զի ՙբազմազանության շքերթների՚ սիրահար Միկան մազաչափ իսկ չի նվազեցրել իր հայաստանաաննպաստ գործունեությունը: Բայց Նաիրի Հունանյանի հետ զուգահեռներ անցկացնելով` ստացվում է, որ Հմայակը, կամա թե ակամա, Միկային դրեց նույն հարթության վրա, ինչ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զոհված ականավոր պետական ու քաղաքական գործիչները:
Դե ինչ, աբսուրդային դրվագներով հագեցած այդ հակամարտությունը դեռ շատ ջուր կտանի, զի պարզ է, որ Հմայակ Հովհաննիսյանը անպայման հրապարակավ կարտահայտվի, հենց որ որեւէ ԲՀԿ-ականի մասին որեւէ ՙքըխ՚ բան ասելու հնարավորություն ունենա:
Առավել եւս, որ Հմայակը հայտարարել է, թե առաջադրվելու է Ռուբեն Հայրապետյանից ժառանգություն մնացած թիվ 1 ընտրատարածքում, որպեսզի մաքրվի ԲՀԿ համամասնական ցուցակում եղած բծից: Դե, եթե հաշվես, ապա դեռ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի  շարքերը լքելուց սկսած, Հմայակը մի գլուխ բծերից է մաքրվում, սակայն թարսի պես բոլոր հաջորդ քաղաքական ուժերը էլի ՙբծավոր՚ են դուրս գալիս:
Թե ինչ հույսով է նա մտադիր առաջադրվել, դժվար է ասել: Ախր, դժվար թե գտնվի որեւէ քաղաքական ուժ, որը ցանկանա Հմայակին աջակցել, ՀՀԿ-ն էլ այդպիսի ընկած կադր գետնից վերցնողը չի... Բայց հաստատ ինչ-որ հաշվարկ կա. հիշենք, թե ինչպես նա ժամանակին առաջադրվեց Նիկոլի հետ միաժամանակ նույն ընտրատարածքում այն հույսով, որ Նիկոլին չեն գրանցի, բայց թարսի պես գրանցեցին: Ինչեւէ, հետաքրքիր կլինի դիտել նրա մրցակցությունը լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանի հետ, իսկ եթե հանկարծ այդ ընտրատարածքում ԲՀԿ-ն էլ թեկնածու առաջադրի, ապա կարելի է պատկերացնել ապագա սրտաճմլիկ տեսարանները:

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐ + ՍԻՎԻԼԻԹԱՍԻՉ

Ինչպես հայտնի է, ՀՀՇ-ականները` ի դեմս նախագահ Արամ Մանուկյանի, փոխնախագահ Սամվել Աբրահամյանի եւ քյառթու ինտրիգան Վահագն Խաչատրյանի, Թբիլիսիում հանդիպել էին ինչպես Վրաստանի հանրապետական կուսակցության հետ, այնպես էլ` Ադրբեջանի մուսաֆաթական կուսակցության հետ: Թե ինչով են զբաղված ՙտարածաշրջանի լիբերալ՚, իսկ ավելի ճիշտ` լիբերաստ ուժերը, որ ջանքերի համատեղում պահանջվեց, դրա մասին ավելի ուշ: Իսկ այժմ տեսնենք, թե ինչով են շնչում այս պահին:
Այսպես, միաժամանակ որոշեցին Արցախի ընտրությունների մեջ քթները խոթել ՀԱԿ-ը եւ Օսկանյանը: ՙԱզատ եւ արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Արցախի ժողովուրդն է՚,- այդպես է վերնագրված ՀԱԿ-ի հաղորդագրությունը, իսկ Վարդան Սիվիլիթասիչի` ՙՖեյսբուքում՚ թողած գրառումը վերնագրված է` ՙԱրցախում եւ Հայաստանում ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունների կարեւորությունը՚: Այսինքն` զուգադիպությունը լիովին ակնառու է:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ են նրանք հայտարարել: ՀԱԿ. ՙԱյսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը` ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ: Թե° ռազմի դաշում եւ թե° դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը եւ կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից՚: Օսկանյան. ՙԴժբախտաբար, այսօր արդեն միջազգային ընկալման մեջ, ինչպես ցույց է տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակում են հայտնվել` ոչ ազատ երկրների շարքում: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել: Հայաստանը նույն այդ զեկույցներում անկախության սկզբներից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, բայց վերջին տարիներին իր հավաքած բալերի տեսանկյունից անընդհատ նահանջ է արձանագրել եւ հասել է արդեն ոչ ազատ երկրների դասակարգման նախաշեմին: Ինչու է այս ամենը կարեւոր: Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում Freedom House-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, փաստ է, որ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով եւ տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով՚:
Անպոչ գդալի պես մեջ են ընկնում, մինչդեռ Արցախի ընտրություններում ամեն ինչ լիովին նորմալ է, գրանցվել է միջադեպ ընդամենը մեկ տեղամասում` Մարտունիում:
Սակայն սրանց փորացավը միանգամայն ուրիշ է: Ըստ Օսկանյանի. ՙԱյսօր նաեւ փաստ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը փակուղում է: Բայցեւայնպես, բանակցությունների հիմքում հաջողվել է ամրագրել հայկական կողմի համար մի շատ կարեւոր սկզբունք` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փակուղային նման իրավիճակները վտանգ են պարունակում, որ փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելիս միջազգային հանրությունը գնա այնպիսի ճանապարհով, որը կարող է սպառնալ այդ սկզբունքի գոյությանը: Հայկական դիվանագիտությունը ինքը փակուղուց դուրս գալու նախաձեռնությունը պետք է վերցնի` նպատակ ունենալով ոչ միայն պահպանել այդ սկզբունքի գոյությունը, այլեւ այն դնել նոր հարթության վրա՚:
Թե ինչ ՙփակուղիների՚ եւ ՙվտանգավոր զարգացումների՚ մասին է խոսում Վարդան Սիվիլիթասիչը, դա երեւում է արդեն թիֆլիսյան լիբերաստական հանդիպումից: Պարզվում է` Ադրբեջանի եւ Վրաստանի լիբերաստների հետ ՀՀՇ-ականները պատրաստվում են դեռ քանիցս հանդիպել մինչեւ տարեվերջ: Այսինքն` սրանց միջոցով ամերիկացիները փորձելու են որոշակի խնդիրներ լուծել: Հայ հանրությանը արդեն հայտնի է դարձել, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանի մուսաֆաթական կուսակցությունը: Մուսաֆաթականները Գերմանիայում հրապարակված մի զեկույցում բացեիբաց նշել են, որ կողմնակից են, որպեսզի ղարաբաղյան կարգավորումը Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրվի դրսից` առանց հաշվի առնելու իշխանությունների դիրքորոշումները: Այսինքն` դա ոչնչով չի տարբերվում ամերիկյան հայտնի ծրագրից, որի մասին, ի դեպ, արտահայտվում էր եւ ԼՏՊ-ն հանրահավաքներում: Անշուշտ, ընդամենը ժամանակի հարց է, որ ՀՀՇ-ի ստորագրությամբ էլ ինչ-որ այդպիսի թուղթ կհայտնաբերվի, եւ դեռ ինչեր կանեն համատեղ հայ եւ ադրբեջանցի լիբերաստները` ի շահ ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի: Ահա թե ինչ խորքային շերտ կա այն հանգամանքում, որ մեր ՙնարնջագույնները՚ հարկ համարեցին մեջ ընկնել նաեւ Արցախի նախագահական ընտրությունների պարագայում: Ինչ վերաբերում է վրացիներին, ապա այդտեղ առկա է մի հանգամանք` վրացական կողմը սարսափելիորեն վախենում է Ղարաբաղյան պատերազմի վերսկսումից, քանզի մտավախություն ունի, որ այդ դեպքում ռուսական զորքը կրկին կանցնի Վրաստանի տարածքով, այս անգամ` անհամեմատ ավելի ծանր հետեւանքներով:
Ու բնականաբար, որ այսպիսի պայմաններում միայն ողջունելի կարելի է համարել մեր ուժային կառույցների դիրքորոշումը, որ ինտենսիվորեն շարունակում են հետաքննել ՙՍիվիլիթասում՚ մորմոնական փողերը լվանալու գործը: Չէ± որ հայկական ՙնարնջագույն՚ դաշտում ՙշեֆը՚ հենց Վարդան Սիվիլիթասիչն է, իսկ մնացյալը օժանդակ միավորներ են:  Ու ամերիկյան ջանքերի ինտենսիվացումը հաստատ հանգեցնելու է նոր փորձերի` խցկելու տարբեր պացիֆիստական աղբ վանյանական ադրբեջանական փառատոների ու տարատեսակ հայ-թուրքական պաչ-պռոշտիների տեսքով:

ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒ Է ԱՂՄՈՒԿՆԵՐԻՑ


ՀՀԿ-ի տիրույթում ամեն ինչ հանգիստ է, եւ պատգամավորները այս շոգին առանձնապես մեծ հրապարակային ակտիվություն չեն դրսեւորում:
Փոխարենը նույնիսկ կիսաարձակուրդային վիճակում կառավարության անելիքներն են շատացել: Այսպես, քանի որ Սիրիայի իրավիճակը բավականին լարված է, առաջացել է սիրիահայության պրոբլեմ: Այդ հարցով կառավարությունն արդեն դռնփակ նիստ է հրավիրել, ու նաեւ Սիրիայի գծով մեծ փորձառություն ունեցող որոշ գործիչներ մշտապես իրենց ձեռքը պահում են հարցի զարկերակի վրա:
Երեկ նաեւ որոշ երիտասարդական կառույցներ ցույցեր էին կազմակերպել ԱԳՆ-ի եւ Սփյուռքի նախարարության մոտ` սիրիահայության խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու պահանջով, եւ ընթացքում երեւացել են նաեւ Սիրիայի դրոշներ ու Սիրիայի նախագահի նկարներ: Դե պարզ է, այդպես էլ պետք է լիներ, քանզի մասնակիցների մեջ սիրիահայեր էլ կային: Ու, խոշոր հաշվով, Ասադի վարչակարգի տապալումը կնշանակի ինչպես մղձավանջ սիրիահայության համար, այնպես էլ կարող է հանգեցնել շատ վտանգավոր զարգացումների արդեն մեր սահմաններին անչափ մոտիկ` Իրանի շուրջ:
Բայց հարկ է նշել, որ տեղեկատվական դաշտում սիրիահայության հարցով էլ որոշ սադրիչ բաներ են հայտնվել: Մասնավորապես` սոցցանցերով տարածվել է պահանջ, որ Հայաստանի կառավարությունը անհապաղ վարձի նավեր` ինչպես սիրիահայությանը, այնպես էլ` Սիրիայի ոչ սուննի այլ բնակիչներին տարհանելու համար: Այսինքն` առաջարկում են Հայաստանի ձեռքերով իրականացնել մի գործողություն, որը պետք է նպաստի նույն Ասադի վարչակարգի տապալմանը: Բայց, կարծես թե, մեր հանրությունը վաղուց է սովորել ուրիշների համար սեփական ձեռքերով կրակից շագանակներ չհանել, եւ դա երեւաց նաեւ ՙՀարսնաքարից՚ հետո ստեղծված հանրային շարժման պարագայում:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ

Ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա հետազոտողները այժմ իրենք իրենց հարց են տալիս` քաղաքացիական շարժումները, որոնք գագաթնակետի են հասել ՙՀարսնաքարի՚ ոճրագործությունից հետո, ի±նչ հեռանկար են ունենալու, եւ արդյոք դրանք վերաճելո±ւ են քաղաքական շարժման, որը կարող է ազդել 2013-ի նախագահական ընտրությունների ելքի վրա:
Ոմանք գտնում են, որ այդ շարժումները ցույց են տալիս, որ Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, մյուսները` որ քաղաքացիական հասարակության տարրերը Հայաստանում կային նույնիսկ 1960-ական թվականներից եւ հիմա պարզապես տեղի է ունենում այդ ամենի ավելի վառ դրսեւորում, ոմանք քաղաքականացնելու հեռանկար տեսնում են, իսկ մյուսները` ոչ:
Անշուշտ, ամերիկյան ՙնարնջագույն՚ տեխնոլոգների համար բողոքի տարատեսակ ակցիաներին սովոր բավականին վճռական զանգվածը հույժ ախորժելի պատառ է, որը ցանկալի է օգտագործել ՙնարնջագույն՚ հեղաշրջման համար: Սակայն փորձը, այդ թվում` եւ արտահերթ նստաշրջանի համար անհաջող ստորագրահավաքը, ցույց տվեց, որ Հայաստանի այսօրվա ՙնարնջագույն՚ ուժերից եւ ոչ մեկին չի հաջողվում հեծնել այդ շարժումը ու կառավել դրան: Ուստի` քիչ հավանականություն կա, որ դա կհաջողվի 2013-ի ընտրություններին, ու դրա պատճառը շատ պարզ է` շարժման մասնակից են հիմնականում միջին խավի կայացած եւ կայուն ներկայացուցիչները, որոնք շատ լավ պատկերացնում են, թե ինչի համար են ժամանակ առ ժամանակ մասնակցում այս կամ այն ակցիային:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վստահ է, որ քաղաքացիական շարժումը այդպես էլ կմնա զուտ որպես քաղաքացիական, որը ձգտելու է կոնկրետ հանրային եւ սոցիալական խնդիրների լուծմանը եւ չի վերածվելու կամ չի հարելու քաղաքական որեւէ հոսանքի: Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` ապագայում այդ քաղաքացիական շարժումը կարող է վերածվել դասական ձախ շարժման, ինչպես դա տեղի էր ունեցել ժամանակին Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում, բայց, բոլոր դեպքերում մինչեւ նախագահական ընտրությունները այդ քաղաքականացումը չի հասցնի վառ արտահայտություն ունենալ:
Այսինքն` գործնականում շանս չկա քաղաքացիական ակտիվիստներին օգտագործել ՙնարնջագույն՚ հեղաշրջման նպատակով: Բայց կա եւ հետեւյալ պահը` իշխանության կողմից որդեգրված այն մոտեցումը, որ քաղաքացիական շարժման ողջամիտ պահանջները բավարարվում են, անշուշտ, կավելացնի իշխանամետ ընտրազանգվածի տեսակարար կշիռը: Գումարած դրան, քանի որ այժմ քաղաքացիական շարժումը մտել է հակաօլիգարխիկ շարժում լինելու փուլ, այն կարող է բավականին արդյունավետ հանրային հենարան լինել նույն ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի համար հենց օլիգարխիայի դիրքերն էապես թուլացնող բարեփոխումների ընթացքում:
Դե ինչ, սպասենք մինչեւ աշուն ու տեսնենք, թե ՙնարնջագույն՚ առաջնորդներն ինչքանով կհասցնեն բուժվել սեփական չափազանցված ամբիցիաներից, եթե, իհարկե, իսպառ չեն կորցրել սթափ մտածողությանը վերադառնալու հատկությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈԽ ԼԱՎ Ա


Երեկ կայացան ԼՂՀ նախագահական, հատկապես ՀՅԴ-ի կողմից այդքան սպասված ընտրությունները: Կապ հաստատելով Արցախ` ՙԻրավունքին՚ հաջողվեց ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին խոսել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ, ով Հայաստանի ԱԺ-ի հրավիրված դիտորդների կազմում էր: Վերջինս մեզ հաղորդեց, որ եղել են 12 ընտրատեղամասերում, որտեղ ամեն ինչ ընթացել է առանց միջադեպերի եւ բարձր մակարդակով: Ի դեպ, պարոն Շահգելդյանը զրուցել է նաեւ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձանց հետ, ովքեր նույնպես գոհ են եղել ընտրությունների ընթացքից: Ընդհանուր առմամբ, Արցախում տիրել է տոնական տրամադրություն, եւ արցախցիները մեծ ակտիվությամբ մասնակցել են ընտրություններին:
Ինչեւէ, մնում է արցախցիները այս անգամ էլ զինվեն, բայց համբերությամբ եւ սպասեն ազատ, արդար, թափանցիկ ընտրության արդյունքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում