ՊԵՏՐՈՍԸ` ԼԱՐԻ ՔԻՆԳ
Արխիվ 12-16Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող հաղորդավար, պրոդյուսեր ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ, համեմատականներ անցկացնելով երեւանյան եւ լոսանջելեսյան հայ հանդիսատեսի միջեւ, նկատել է, որ վերջին շրջանում շատ են նմանվել միմյանց.
իայն մի տարբերությամբ, որ Լոսում արդեն հայերը սովորել են, որ կինո նայելիս հեռախոսներն անջատում են: Այստեղ ոչ միայն չեն անջատում, այլ նաեւ զանգ գալիս չեն ցածրացնում, դեռ մի բան էլ չեն զլանում, պայուսակից գտնում են, մինչեւ գտնում են, 10-15 վայրկյան անցնում է: Գտնելուց հետո էլ վերցնում ու շատ հանգիստ պատասխանում են զանգին. ՙԱյո°, ես կինո ՙՄոսկվայում՚ եմ, այսինչ ֆիլմն եմ նայում...՚: Եվ իր ձայնը ֆիլմի հերոսի ձայնից ավելի բարձր է հնչում՚:
Խոսելով երեւանյան հեռուստահաղորդավարների մասին` հավելեց, որ ասպարեզում կադրային փոփոխություն չի նկատում. ՙՄենք հեռուստաանհատների խնդիրը միշտ էլ ունեցել ենք, ուղղակի ժամանակ է պետք: Ժամանակին, երբ Մասլյակովը եկավ հեռուստատեսություն, երիտասարդ էր, նրան թողեցին, որ դառնա այսօրվա Մասլյակովը: Նույնը` Յակուբովիչը, Լարի Քինգը: Մեզ մոտ էլ պիտի թողնենք, որ, ասենք, Պետրոսը վաղը դառնա Լարի Քինգ, Հովոն` Ջեյ Լանո, Նազենին` Օֆռա: Ցավոք, չունենք այնպիսի վառ անհատներ, որոնցով ասոցացվում է այս կամ այն հեռուստաընկերությունը, որի անունը տալիս պատկերացնես հեռուստաալիք: Կարծում եմ` կունենանք. լավ կադրեր ունենք: Ուղղակի մեզ մոտ ալարում են նպատակամղված գնալ առաջ, գործ անել ու սխալվել: Ավելի լավ է Դիանա Գրիգորյանի (ՙԴժվար ապրուստ՚ հեռուստասերիալի սցենարիստ) նման աշխատասեր լինեն, քան թե ոչ մի բան չանեն: Ճիշտ հեռուստատեսությունը պետք է զարգանա կոմերցիայի վրա, հետո արդեն մտածեն որակի մասին: Հետաքրքիրն այն է, որ նայում են հեռուստասերիալն ու բողոքում. ընտրության հնարավորություն կա, թող չնայեն: 5-6 տարի առաջ, երբ սկսեցին սերիալներ նկարահանել, մտավորականության շատ ներկայացուցիչներ, ինչքան հնարավոր էր, հայհոյում էին այդ սերիալները, բայց այսօր այդ հայհոյողներից մարդ չի մնացել, որ չխաղա սերիալներում, նույնիսկ ժողովրդական եւ վաստակավոր դերասաններ: Բայց դա վատ չէ. թող գնան ու որակ բարձրացնեն: Այդպես պատահական մարդիկ էլ քիչ կընդգրկվեն՚:
Հաղորդավարը նշում է, որ լավ շոու վարելու առաջարկի դեպքում կգա Հայաստան. ՙԱսում են` Մալախովի շոուն շատ լավն է, բայց մոռանում են, որ այդ շոուի վրա 33 խմբագիր է աշխատում: Մալախովը դուրս է գալիս եթեր եւ նրանց աշխատանքն է ցույց տալիս: Իսկ մեր հաղորդավարը դուրս է գալիս եթեր ու չունի աջակցություն, այդ խեղճ հաղորդավարն ի±նչ անի: Մեկ-մեկ նայում եմ հաղորդում եւ տպավորություն ստանում, որ հաղորդավարը չի հասկանում, թե հյուրն ինչի մասին է խոսում, սպասում է` հյուրը խոսքը վերջացնի, որ անցնի իր գրած հաջորդ հարցին: Հայաստանում ոչինչ չի կարող ռեյտինգ ունենալ, նունիսկ լուրերը, քանի որ Հայաստանում մենակ սերիալը ռեյտինգ ունի՚,- ասաց Ա. Ղազարյանն ու հավելեց, որ եթե սերիալները աշխարհում տնային տնտեսուհիների համար են նախատեսված, ապա Հայաստանում` բոլորի:
Արա Ղազարյանի հետ կանանց մասին հարցազրույցը կարդացեք ՙԶարուհի՚ հանդեսի հուլիս-օգոստոսյան համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

