ՙՇԵՐԻՖՆ՚ ԱՆԽՈՑԵԼԻ Է

Արխիվ 12-16

ՙՇԵՐԻՖՆ՚ ԱՆԽՈՑԵԼԻ Է

Երեկ Երեւանի ՙՈւլիսը՚ նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում` 0:1 հաշվով պարտվելով մոլդովական ՙՇերիֆին՚: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին:
իշեցնենք, որ եվրոպական գավաթների մրցաշարերում հայկական ակումբներին 5-րդ անգամ հարկ եղավ մրցել մոլդովական թիմերի հետ: Հետաքրքիր է, որ նախորդ խաղարկություններում մեր ակումբների մրցակիցները եղել են տիրասպոլյան թիմերը, եւ վիճակահանությամբ 3-րդ անգամ են հատվում մեր ակումբների ճանապարհները Մոլդովայի բազմակի չեմպիոն ՙՇերիֆի՚ հետ: ՙՇերիֆն՚ առաջին անգամ Հայաստան է ժամանել 2001թ., երբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ՀՀ չեմպիոն Արարատի ՙԱրաքսի՚ մրցակիցն էր: ՙԱրաքսը՚ մրցաշրջանի սկզբում փոխել էր գրանցումը` դառնալով երեւանյան թիմ (առաջնության 2-րդ շրջանի շեմին թիմը վերանվանվեց ՙՍպարտակ՚), եւ առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի սաներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Իսկ հյուրերը 61-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին: Մեկ շաբաթ անց Տիրասպոլում կայացած պատասխան խաղում ՙՇերիֆը՚ հաղթեց 2:0 հաշվով:
5 տարի անց ՙՇերիֆը՚ ՙՀանրապետական՚ մարզադաշտում նորից կարողացավ անառիկ պահել իր դարպասը` 0:0 ավարտելով հանդիպումը Սամվել Պետրոսյանի գլխավորած ՙՓյունիկի՚ հետ: Սեփական հարկի տակ ՙՇերիֆը՚ կրկին հաղթեց 2:0 հաշվով: Ինչպես տեսնում ենք, մինչ երեկ հայկական ակումբներն անհաջող էին խաղացել ՙՇերիֆի՚ դեմ` 4 հանդիպումներում չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին:
Ինչպես հայտնի է, թիմի կազմն ուժեղացնելու նպատակով ՙՈւլիսում՚ ընդգրկվել են ՙՄիկայի՚ փորձառու դարպասապահ Գեւորգ Կասպարովն ու կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը, որոնք երկուսն էլ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել հանդիպմանը: Նորայր Սահակյանն ՙՈւլիսի՚ ներկայիս ֆուտբոլիստներից բոլորից շատ` 14 խաղ է անցկացրել եվրագավաթներում: 12 խաղի մասնակից է Արտյոմ Ադամյանը, 11` Դավիթ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում Գյումրիի ՙՇիրակը՚ հաղթահարեց առաջին արգելքը եւ հուլիսի 19-ին մրցելու է Իսրայելի ՙԲնեյ-Եհուդայի՚ հետ: Խոսելով մրցակցի մասին` գյումրեցիների գլխավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ նշել է, որ իր տրամադրության տակ ունի ՙԲնեյ Եհուդայի՚ մի քանի հանդիպման տեսագրություն. ՙԻ տարբերություն ՙՌուդարի՚, ՙԲնեյ Եհուդայի՚ կազմում կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ: Մասնավորապես, խոսքը Դինո Նդլովուի ու Պեդրո Գալվանի մասին է՚:
Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացող ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վերջին տարիներին աշխատում է շվեյցարական ՙՑյուրիխում՚` մարզելով այդ ակումբի մինչեւ 18 տարեկանների թիմը: Պետրոսյանը լավ է ծանոթ շվեյցարական ՙՍերվետին՚, որը Կապանի ՙԳանձասարի՚ մրցակիցն է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում. ՙԹիմը ֆինանսական խնդիրներ ուներ ու սնանկացման եզրին էր, սակայն վերջին պահին փրկեցին: ՙՍերվետը՚ վատ հանդես չեկավ Շվեյցարիայի նախորդ առաջնությունում` գրավելով 4-րդ տեղը: Թիմն ունի լավ հարձակվողներ, որոնցից շատ վտանգավոր է Գորան Կարանովիչը: ՙՍերվետի՚ պաշտպանությունն էլ հայտնի է ուժեղ խաղով: Ստանդարտների ժամանակ էլ շատ վտանգավոր են գործում՚:
Գյումրեցի մասնագետը կարծում է, որ հուլիսի 19-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանը տրիբունաները լեփ-լեցուն չեն լինի. ՙԺնեւում ֆուտբոլասերներն ակտիվ չեն: Առաջիկա խաղին 3-9 հազար ֆուտբոլասեր ներկա կլինի՚:  

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում