Աուտիզմով տառապող Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին ընկել էր…հարեւանի ձեռքերի մեջ: Աղջնակի մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել սենյակից, եւ մանկիկը սկսել էր իր ՙճանապարհորդությունը՚:
Նա մի կողմ էր հրել օդորակիչի ամրաններից մեկը, առաջացած բացվածքով դուրս էր սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա: Դրսում խաղացող երեխաները տագնապ էին բարձրացրել, ինչին արձագանքել էր հարեւանը եւ բռնել էր ներքեւ սլացող չարաճճի երեխային: Քեյլայի սավառնելը ավարտվել էր բարեհաջող` նրա մարմնի վրա անգամ քերծվածք չկար: 53-ամյա փրկարարը, անշուշտ, շատ չէր վհատվել իր փոքր վնասվածքից` ձեռքի ջիլի կտրվածքով. նա կյանք էր փրկել:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԵՌՈՒՄ Է
Ամռան սկզբին Մոսկվայում ՙԴեդ Հասանի՚ կլանի գողերը թագադրել էին Լիպեցկի 33-ամյա բնակիչ Արտյոմ Առաքելյանին: Ի հեճուկս թագադրման մասին անմիջապես հայտարարելու ավանդույթի, Արտյոմ Լիպեցկիի թագադրումը ոչ միայն չէր հրապարակայնացվել, այլեւ առ այսօր ջանացել են գաղտնի պահել: Սակայն արդեն լուրեր են տարածվել, որ Առաքելյանն այժմ գտնվում է Հայաստանում եւ իր համար նոր կարգավիճակում ծանոթանում քրեական աշխարհի հետ: Արտյոմին ներկայացնելու համար հուլիսի սկզբին Երեւան էր ժամանել ՙԴեդ Հասանի՚ զարմիկը` ՙԹիմուր Սվերդլովսկի՚ մականունով հայտնի ՙօրենքով գող՚ Թեմուրի Միրզոեւը: Հայտնի է նաեւ, որ Առաքելյանի կարիերային նպաստել է կլանի անդամ, ադրբեջանցի ՙօրենքով գող՚ Վագիֆ Սուլեյմանովը, ով վերջին երկու ժամկետը նստել էր Լիպեցկի մարզում, որտեղ վաղուց սեփական գող չկար:
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ
Ռուսաստանի Տոլյատի քաղաքի արվարձաններում դաժանաբար սպանվել է 1990 թվականին ծնված Նարեկ Նալբանդյանը: Մարդասպանները` 13-16 տարեկան 3 անչափահաս ազգայնականներ են: Հանցագործները ձերբակալված են, եւ նրանց սպառնում է` մինչեւ տասը տարի ազատազրկում: Այն, որ հանցագործությունը կատարվել էր ազգային հողի վրա, չեն ժխտում նաեւ իրենց արածից գոհ դեռահասները: Իսկ վերջիններիս` գազան լինելու հանգամանքը փաստվում է դիակի վրա առկա դանակի 41 հարվածի վնասվածքներով: