ՙԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ՚

Հուլիսի 19-ին լրանում է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ էլ ՙԻրավունք՚-ի զրուցակիցն է Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ, Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:
-Ի±նչ հաջողությունների եւ ձեռքբերումների եք հասել այս 20 տարիների ընթացքում:
- Բաժանմունքը ստեղծվել է 1992 թվականին` Առողջապահության նախարարության, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի, Ֆրանսահայ բժիշկների միության ՙUMAF՚ կազմակերպության եւ ՙSOS Armenie՚-ի հովանավորությամբ, որը ղեկավարում էր Շառլ Ազնավուրը: Սկսած ստեղծման օրվանից, մինչ օրս էլ մենք համագործակցում ենք, ամբողջովին ղեկավարվում ու գտնվում ենք մեր հայրենակից, պրոֆեսոր Եղիա Կարապետյանի ուշադրության տակ, ով ղեկավարում է Փարիզի Տրուսոյի հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջի կլինիկան, ուղղորդվում ենք այն դրույթներով, որ նա է դրել բաժանմունքում: Հիմնական ուղղությունները, որոնք, կարելի է ասել, սկսեցին մեր բաժանմունքում, եւ հետագայում ամբողջությամբ ներդրվեցին Հայաստանում, դրանք լսողությունը վերականգնող վիրահատություններն էին, ներդիտակային, ներքթային վիրահատությունները, ժամանակակից տարբեր զննման մեթոդները, եւ այս ամբողջը ոչ միայն կուտակվեց մեր կլինիկայում, այլ մենք փորձեցինք տարածել ՀՀ-ում: Բաժանմունքը հանդիսանում է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաճյուղ, ամբիոնը մեզ մոտ է գտնվում, սակայն այն տարբեր մասնաճյուղեր ունի նաեւ մյուս կլինիկաներում: Այդ կլինիկաների աշխատակիցները մեր օգնությամբ, մեզ հետ համատեղ աշխատում են նույն մեթոդները ներդնել իրենց բաժանմունքներում, այսինքն, մենք փորձում ենք ՀՀ- ում ստեղծել ե°ւ ախտորոշման, ե°ւ բուժման մի ընդհանուր մակարդակ: Այս 20 տարիների ընթացքում բաց չենք թողել նաեւ գիտական ասպարեզը, մասնակցել ենք մի քանի տասնյակ սեմինարների:
- Որո±նք են բաժանմունքում առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները:
- Հիմնական դժվարությունը, որ բոլոր ասպարեզներում էլ առկա է, բայց բժշկագիտության բնագավառում ավելի է արտահայտված` ֆինանսավորումն է եւ սարքավորումների հարցը: Ես չեմ համարում, որ մեր բժիշկները տարբերվում են արտասահմանյան հայտնի կլինիկաների բժիշկներից, ընդհակառակը, նրանք բավական մեծ փորձ ունեն այդ սակավ սարքավորումների պարագայում եւ կարողանում են ապահովել ժամանակակից ախտորոշում եւ համապատասխան բուժում: Այս խնդիրը փորձում ենք լուծել տարբեր ճանապարհներով, բարերարների, արտասահմանում մեր համագործակիցների միջոցով: Նրանք հինգ տարին մեկ փոխում եւ թարմացնում են իրենց սարքավորումները, իսկ մենք փորձում ենք դրանք օգտագործել: Ճանապարհները տարբեր են, միտք չունի էլ դրանք թվարկել:
- Այդուհանդերձ, պատահո±ւմ է, որ արտասահմանից են գալիս այստեղ բուժվելու:
- Ունենք հիվանդների քանակ, որոնք գալիս են արտասահմանից` Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից` մեր հայրենակիցները, ինչո±ւ չէ, նաեւ ԱՄՆ-ից: Նրանք այստեղ են գալիս մեր հայրենակիցների ուղղորդմամբ, ինչպես նաեւ մեծ դեր ունի վճարման գործոնը: Այստեղ ավելի մատչելի է, եւ նրանց դա ավելի ձեռնտու է:
- Ձեր ղեկավարած բաժանմունքը մոտ 8 տարի առաջ ներդրեց խխունջային ներպատվաստման ծրագիրը: Այս տարիների ընթացքում կիրառվող այդ եղանակն ի±նչ արդյունավետություն ունի:
- Այս ծրագիրը զարգանում է. առաջին վիրահատությունները մեզ մոտ կատարվեցին 2004 թվականին, մինչ օրս էլ դրանք արվում են: Ի սկզբանե այս ծրագիրը կատարվեց մեր համագործակիցների` պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի եւ որպես պատասխանատու հայկական միջազգային հիմնադրամից` Սալպի Ակառակյանի հետ: Անցյալ տարի յոթ վիրահատություն ենք արել, այս տարի եւս վեց վիրահատություն կատարեցինք: Այն հիմնականում երեխաներին է վերաբերում:
- Համավճար, պետպատվեր, բժշկական ապահովագրություն... Սրանք ավելի շատ խնդիրները լուծո±ւմ, թե± ավելացնում են դրանք:
- Ինչ խոսք, համավճարը, ապահովագրությունը ե°ւ հօգուտ մեզ է, ե°ւ հիվանդների: Շատ ժամանակ, երբ սոցիալապես անապահով մեկն էր գալիս, մենք ուղղակի ձեռքներս վեր էինք բարձրացնում. թեպետ զգում էինք, որ պետք է օգնենք նրան, վիրահատություն կատարենք, բայց դա հնարավոր չէր, որովհետեւ նա գումար չուներ, մենք էլ չէինք կարող գումար հատկացնել: Այժմ համավճարն ու ապահովագրությունը լուծել են այդ խնդիրը: Լինում են նաեւ ակցիաներ, որոնց շրջանակներում նույնպես մեծաքանակ վիրահատություններ են իրականացվում:
- Անդրադառնանք նաեւ կոսմետիկ վիրահատություններին. բնածին հայկական քթի եւ ականջի կոսմետիկ վիրահատությունը շատ ընդունելի է դարձել: Հիմնականում տարիքային ո±ր խումբն է գնում դրան: Եվ, որպես մասնագետ, ի±նչ գնահատական եք տալիս այդ երեւույթին:
- Քթի եւ ականջի վիրահատություններ մեր կլինիկայում կատարվում են, եւ, եթե ոչ առաջիններից, ապա բավական մեծ փորձ ունենք: Վիրահատություն կատարելիս անպայման պետք է պահպանվի 18 տարեկանի շեմը, իսկ վերեւի սահմանը պետք է լինի 55-ից մինչեւ 60 տարեկանը: Ականջախեցու վիրահատությունները կարելի է ավելի մեծ տարիքում էլ իրականացնել: Ինչ վերաբերում է քթին, ապա մինչեւ 18 տարեկան կազմավորվում է քթի ոսկրային հիմքը, ուստի անհրաժեշտ է, որ վիրահատությունները 18 տարեկանից բարձր կատարվեն:
- Իսկ երեւույթին առհասարակ ի±նչ գնահատական եք տալիս, ճի±շտ է արդյոք, որ այդպես լայնամասշտաբ կոսմետիկ վիրահատությունների են դիմում հայ կանայք.
- Չեմ ուզում, որ հայկական բնածին քթին բնորոշեն` որպես մեծ, ծռված կամ սապատավոր: Մեր ազգը շատ է փոխվել, ավելի գեղեցկացել է: Եթե կոսմետիկ վիրահատությունների միջոցով գեղեցկացնում են քիթը կամ ականջները, ես դրան նորմալ եմ վերաբերվում. մարդ պետք է ձգտի կատարելության: Եթե հիվանդը հոգեբանորեն տրամադրված է, որ ինքը պետք է վիրահատության միջոցով փոխի իր արտաքինը, դժվար է նրան ետ պահել: Այլ բան է, որ կան բժշկական չափորոշիչներ, կան հակացուցումներ. հիվանդին պետք է հստակ բացատրվի, թե ինքն ինչ սպասելիքներ ունի: Յուրաքանչյուր դեմքի մենք լրիվ անհատական մոտեցում ենք ցուցաբերում: Ցավոք, շատ դեպքերում նույնիսկ կրկնակի վիրահատության խնդիր է առաջանում:
- Հաճա±խ է պատահում, որ կոսմետիկ վիրահատության տղամարդիկ են դիմում:
- Տոկոսային հարաբերությունը քիչ է, բայց էլի բավականաչափ դիմում են: Հիմա շատացել են դեպքերը, երբ 18-ից մինչեւ 30 տարեկան երիտասարդ տղաները դիմում են կոսմետիկ վիրահատությունների: Իսկ ականջի վիրահատությունների ավելի շատ դիմում են մանկական հասակում, դա հոգեբանորեն ավելի ճիշտ է, ականջի վիրահատության համար պետք է դիմեն մինչեւ դպրոց գնալը:
- Պարոն Շուքուրյան, անդրադառնանք նաեւ բնածին խլությանը: Հայաստանում այն շա±տ է տարածված:
- Վիճակագրական տվյալներով` 1000 նորածին երեխայից 2-3-ի մոտ հանդիպում է նման արատ կամ հիվանդություն: Մեր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց եւս մեկ պետական` նորածին երեխայի աուդիոլոգիական սկրիլինգի ծրագիրը, որի օգնությամբ մենք բացահայտում ենք այդ դեպքերը, եւ հետագայում այդ երեխաներին կա°մ նշանակվում են լսողական ապարատներ, կա°մ նրանք գնում են վիրահատության` խխունջային ներպատվաստման: Այս ծրագիրը թույլ տվեց, որ մենք հաշվառման վերցնենք բոլոր նորածին երեխաներին: Ծրագիրը դեռեւս գործում է 4 հիմնական ծննդատներում, սակայն կա մշակված ծրագիր, եւ մենք դիմել ենք Առողջապահության նախարարության հաստատմանը, որ այն ավելի լայնացնենք: Հուլիս ամսվա ընթացքում պետք է եւս 7 երեխայի վիրահատենք:
- Կրկին վերադառնանք Ձեր ղեկավարած բաժանմունքի ստեղծման 20-ամյակին. Ի±նչ միջոցառումների եք պատրաստվում:
- Սպասում ենք մեր գործընկերներին Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Ավստրիայից: Կկազմակերպվեն դասախոսություններ, պրակտիկ դասընթացներ, վիրահատություններ, նախատեսվում են նաեւ կոնսուլտացիաներ Արցախում:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում