ԴԱՏԱՐԱՆՆ ԸՄԲՈՇԽՆԵՑ ՆԱԵՎ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀՈՎՎԻ ՙՍՐԲԱԶԱՆ՚ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՐԱՆՆ ԸՄԲՈՇԽՆԵՑ ՆԱԵՎ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚
ՀՈՎՎԻ ՙՍՐԲԱԶԱՆ՚ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ


Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցն ընդդեմ ՙԻրավունք-մեդիայի՚ մտավ ապացույցների հետազոտման փուլ: Նշենք, որ նիստի ժամանակ, ցուցադրվեցին այն տեսաերիզները, որոնք դատարանին էին ներկայացրել հայցվոր եւ պատասխանող կողմերը:
Հայցվոր կողմը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ դերասանուհի եւ պոռնոսկանդալային պատմության մեջ հայտնված Անժելա Սարգսյանը ամենեւին էլ իրենց եկեղեցու անդամը չէ, եւ իրենց միակ ապացույցը դա ՙԿռվախնձոր՚ հաղորդումն է, որտեղ դերասանուհին չի ասում, որ նա ՙինչ որ աղանդավորական շարժման մեջ է գտնվում եւ ասում է, որ նա մկրտված է Հայ առաքելական եկեղեցում՚, սակայն միեւնույն ժամանակ ավելացնում, որ հաճախել է տարբեր կրոնական կազմակերպություններ:
Ինչեւէ, դատարանում ցուցադրվեցին նաեւ պատասխանող կողմի ապացույցները, եւ այդ տեսագրություններում ակնհայտորեն երեւում է Անժելա Սարգսյանի ներկայությունը ՙԿյանքի խոսքի՚ քարոզների ժամանակ (այդ թվում եւ ավագների ու հովիվների ժողովին), տարբեր տարիքներում, եւ ավելին` կա տեսագրություն, որտեղ նույնիսկ նրա ամուսինն է ներկա այդ ժողովներին: Բացի այդ, նույն այդ դերասանուհին բացառիկ հարցազրույց է տվել վերը նշված աղանդի 7x70 հեռուստաալիքով, որտեղ նա խոսում է, թե ինչ հաջողությունների է հասել ՙապաշխարելուց՚ հետո: Դե, նաեւ ցուցադրվեց, թե ինչպես Արթուր Սիմոնյանն անձամբ է հարցազրույց վերցնում ՙԱնժիկ ջան՚-ից...
Իսկ երբ ցուցադրվեցին տեսագրություններ, որտեղ ՙԿյանքի խոսքի՚ հոգեւոր առաջնորդ Արթուր Սիմոնյանն էր ելույթներ ունենում, եւ իբրեւ թե աղոթքներ ասում անհասկանալի լեզուներով, ինչը թարգմանողները ապացուցում են, որ դրանք առավելապես հայհոյանքներ են, դահլիճում նստած ՙԿյանքի խոսքի՚ ներկայացուցիչներն ու անդամները անհանգիստ շարժումներ էին կատարում եւ այնպիսի ուշադրությամբ էին նայում, կարծես նոր էին տեսնում մատներով կոտոշներ ցուցադրող իրենց հոգեւոր հորը: Պատասխանող կողմը ներկայացրեց նաեւ, թե ինչպիսի հանցավոր ու կեղտոտ անցյալ է ունեցել Արթուր Սիմոնյանը, որի մասին, ի դեպ, տեսաերիզում պատմում էր հենց ինքը: Վերջիններիս ակնհայտորեն զարմացրեց եւ, ինչու չէ, նաեւ հավանաբար զայրացրեց, երբ ցուցադրվեց տեսագրություն, որտեղ ՌԴ-ի ՙԿյանքի խոսքի՚ հոգեւոր հայրը սովորեցնում է, թե ինչպես կարելի է աղոթել զուգարանակոնքի վրա, որից հետո ցուցադրվեցին փաստեր, թե ինչպես մի աղջիկ, որը գտնվում է արդեն հայաստանյան ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության շենքի զուգարանում, աղոթում էր անհասկանալի լեզվով, իսկ երբ միջամտում են հարցնելով, թե` ՙԱրդյոք դուք ձեզ վատ եք զգում՚,- վերջինս պատասխանում է, որ` ՙՈչ, ես աղոթում եմ ուղղակի չեմ կարողանում չաղոթել, ես ինձ վատ չեմ զգում՚:
Իսկ վերջում դատավոր Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ հաջորդ նիստը, ուր կհրապարակվի վճիռը, տեղի կունենա հուլիսի 31-ին` ժամը 17:00-ին, նույն դահլիճում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում