ՙՙՎԵՐՋԻՆ ՏԻՐՈՒՀՈՒ՚ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՙՎԵՐՋԻՆ ՏԻՐՈՒՀՈՒ՚ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայտնի կավատ` ՙՎերջին տիրուհի՚ մականունով 45-ամյա Գոհար Կիրակոսյանը, ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է դեռեւս 2008թ.-ից: Նա կասկածվում է հայ աղջիկներին Թուրքիա տեղափոխելու եւ նրանց պոռնկությամբ զբաղվելու մեջ ներգրավելու համար: Նա ամուսնացել է Թուրքիայի քաղաքացու հետ, ապա ձեռք է բերել այդ երկրի քաղաքացիություն եւ ստացել Գոհար Կիլինչ ազգանունը: Ինչը եւ ոչ միայն փաստացիորեն զրկել է ՀՀ իրավապահ մարմիններին նրան Հայաստան բերման ենթարկելու հնարավորությունից, այլեւ նրա համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ մի շարք հայ կանանց եւ աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար` հաճախ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով:
Հարկ է նկատել, որ վերջերս Թուրքիայում նրա գործողություններից տուժած երկու աղջիկների հաջողվել է փախչել եւ հասնել Հայաստան: Իսկ թե ինչի մեջ է այս անգամ ներքաշել իր հերթական զոհերին Գոհար Կիլինչը, փորձեցինք պարզել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:
- ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011թ. հունվար-մարտ ամիսներին 1992թ. ծնված Մ-ին ծանոթը նախ` առաջարկել, այնուհետեւ համոզել է մեկնել Թուրքիա` վերջինիս ծանոթ ոմն Գոգայի մոտ բարձր աշխատավարձով որպես պարուհի աշխատելու համար:
Մ-ն Թուրքիա մեկնելու մտադրության մասին պատմել է իր ընկերուհուն` 1990թ. ծնված Հ-ին, ով նույնպես ցանկություն է հայտնել մեկնել Թուրքիա` աշխատելու:
2011թ. ապրիլին Մ-ն եւ Հ-ն ավտոբուսով մեկնել են Թուրքիա:
Թուրքիայի Անկարա քաղաքում Գոգան, նույն ինքը` Գոհար Շահենի Կիրակոսյանը (ներկայումս` նաեւ Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչը), վերցնելով վերջիններիս անձնագրերը, նրանց ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ` տիրանալով վաստակած գումարներին:
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 132 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նշեմ նաեւ, որ մինչ այս դեպքը, Գոհարի կողմից կատարված հանցագործությունների փաստով քննչական գործողություններ են կատարվել նաեւ Թուրքիայում, քանի որ նա փաստացի Թուրքիայի քաղաքացի է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում