ՙԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՈՐՈՇ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԴԵՆ ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ՚
Արխիվ 12-16ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ՚
Վերջին շրջանում մի անհասկանալի, դեռեւս, ներքին հակամարտություն է սկսվել ԱԺ ԲՀԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունների միջեւ: Զորօրինակª Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ իրենք չպետք է գործ ունենան ժառանգականների հետ, իսկ նորաթուխ ԲՀԿ-ական պատգամավոր եւ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ հայտարարել է, որ ԱԺ 4-րդ գումարման ՙԺառանգություն՚ կուսակցության անդամներն ավելի հեղինակավոր էին, իսկ ներկայիս պատգամավորները պարզապես պատվերներ կատարողներ են: Մի հետաքրքիր եւ կրկին դեռեւս անհասկանալի իրադրություն է տիրում ՀԱԿ եւ ԲՀԿ փոխհարաբերություններում այն առումով, որ կոնկրետ ՀԱԿ առաջնորդը ՙպրիզնատ՚ է գալիս ԲՀԿ-ին, որպես հավատարիմ գործընկեր, իսկ ահա ԲՀԿ-ն այդ մասին առայժմ լռում է. կամ չեզոք դիրք է բռնում: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԱԺ ԲՀԿ անդամ եւ ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ:
արո±ղ եք նշել, թե ի±նչ նկատի ուներ Ձեր կուսակից Էլինար Վարդանյանը, երբ ասում է, որ ՙԺառանգության՚ նախկին պատգամավորները ավելի հեղինակավոր էին, իսկ ներկաներըª պարզապես պատվեր կատարողներ:
- Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս անգամ չանցան խորհրդարան, ՙԺառանգության՚ ցուցակում, ավելի ճանաչված, ավելի ընդունված էին հանրության կողմից, ինչու չէ` նաեւ ավելի փորձառու էին, ավելի մեծ ավանդ ունեին օրենսդրական գործունեության մեջ, համեմատաբար նրանց, ովքեր այսօր անցել են խորհրդարան:
- Պատվեր կատարող ասելով տիկին Վարդանյանը նկատի է ունեցել ՙԱզատ դեմոկրատներին՚ եւ Ռուբիկ Հակոբյանի±ն:
- Գիտեք ինչ կա, առանձնապես շատ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ խորանալ, որովհետեւ ՙԺառանգության՚ որոշ ներկայացուցիչների պահվածքը, իմ անձնական կարծիքով, անցնում է կոռեկտության սահմանը: Անընդհատ թողնում է իրենց համար ցանկալի ինչ-ինչ փնտրտուքներով զբաղվելու տպավորություն: Ինչ նպատակով` եւս չեմ հասկանում: Միեւնույն ժամանակ կնշեմ, որ չեմ պատրաստվում վատաբանել, պատասխանել այդ թեմաներով: Կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, որ բոլորս ավելի շատ զբաղվեինք ռեֆորմներով, օրենսդրական նախաձեռնություններով, կառուցողական քննարկումներով, մարդկանց սպասելիքները բավարարելով, այլ ոչ թե պարապուրդի մատնվեինք եւ զբաղվեինք մյուս քաղաքական ուժերին վարկաբեկելու փորձերով:
- ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՙՀարսնաքարի՚ դեպքի հետ կապված ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով ԲՀԿ-ից քիչ են եղել ստորագրություններ, ընդամենը 7 հոգի, քանի որ նմանատիպ դեպքերի հետ առնչված մարդիկ շատ են ԲՀԿ-ում:
- Ես հասկացա, ծանոթ եմ նրա այդ հայտարարությանը, եւ Զարուհի Փոստանջյանի որոշ հայտարարություններ արդեն պրովոկացիոն բնույթի անհամությունների են վերածվում: Նույնիսկ, չեմ ցանկանում արձագանքել:
- Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, ինչո±ւ այդքան քիչ ստորագրություններ եղավ ձեր կուսակցության կողմից:
- Ես չեմ կարող կոնկրետ ասել ինչու: Կարող եմ հայտնել հավանական կարծիքս, որ բավականին թվով մարդիկ այս պահին Հայաստանում չեն գործուղումների պատճառով, որոշ մարդիկ պարզապես անձնական պատճառներով, արձակուրդում են պաշտոնապես: Վերջին հաշվով, մենք չենք ունեցել խմբակցության որոշում: Դրանից բխող հետեւանքներից կարող ենք ասել, որ յուրաքանչյուրն այդ քայլը կատարել է սեփական որոշման հիման վրա:
- Կարելի± է ասել, որ այդ ֆոնին, այսինքնª քիչ ստորագրություններ ունենալու հետ կապված, աշնանը պառակտում կմտնի ԲՀԿ ֆրակցիայում:
- ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցություն եւ պառակտում բառերն իրար հետ անհամատեղելի են:
- Պարոն Ուրիխանյան, տեղյակ եք արդյոք ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանի հերթական հայտարարությանը, ըստ որի ցանկանում են ստեղծել մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով: Այս առումով հնարավոր է, որ ԲՀԿ-ն միանա այդ նախաձեռնությանը:
- Այս պահին Հայաստանի Հանրապետությունում չլինելու պատճառով տեղեկացված չեմ այդ մասին: Ասեմ ավելին, որ քանի դեռ չկա ոչ մի առաջարկ, ոչ մի նախաձեռնություն, բնականաբար նույնիսկ այս կամ այլ հայտարարության մասին տեղեկացված լինելու պարագայում անգամ չեմ կարող ներկայացնել մեր կարծիքը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

