Աչքներս լույս.

Արխիվ 12-16

Աչքներս լույս. պատգամավորական մանդատը ստանալու մուրազը փորը մնացած ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առաջադրվում է Ռուբեն Հայրապետյանից ժառանգություն մնացած թիվ 1 ընտրատարածքում: Եվ նա տալիս է զարմանալի բացատրություն, որ դրանով ազատվում է ԲՀԿ համամասնական ցուցակում լինելու բծից: Այստեղ չեմ կարող չմեջբերել իմ գործընկեր Պետրոս Ղազարյանի դիտարկումը. ՙՀմայակ Հովհաննիսյանը կոմունիստ լինելու բիծը մաքրելու համար հարել է Դաշնակցությանը, այնուհետեւ, ՀՅԴ բծից ազատվելու ազնիվ մղումից ելնելով, դարձել է Դեմիրճյանի ՀԺԿ անդամ: Այնուհետեւ մտել է Գեղամյանի թիմի մեջ, այս բծից փորձել է ազատվել` անցնելով Սամվել Բաբայանի թիմ: Դրանից հետո բծերի դեմ պայքարին նոր թափ է հաղորդել Տեր-Պետրոսյանին սատարելով, հավանաբար արդյունքից բավարարված չլինելով, մտել է ԲՀԿ, այստեղ էլ միայն բծերի հանդիպելով` որոշել է բծերի դեմ անհավասար պայքարում ուժերը փորձել Ավանում՚: Ճիշտ է, Պետրոսի հետ դեպքերի 99 տոկոսում համաձայն չեմ լինում` վերջինիս լիբերաստական հայացքների պատճառով, բայց այս մի դիտարկումը ճշգրիտ է: Իրոք որ, քանի-քանի ՙբիծ՚ է իր վրայից մաքրել Հմայակը. երեւի թե, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ քաղաքագիտության մեջ նոր կատեգորիա է հայտնվել` քաղաքական բծավոր տիֆ:
Դիփ հիասթափվում ին ու հիասթափվում ին ՀԱԿ-ից: Նախկին կրակոտ ՀԱԿ-իստ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ հայտարարեց. ՙԿոնգրեսը վաղուց շարժումից վերածվել է գրասենյակի, իսկ գրասենյակն այս պահին սպասարկում է միայն իր շահերը, իր իսկ շահերը սպասարկելը դարձավ այն թիվը, որը, ամենայն հավանականությամբ, մինչեւ վերջին պահը չէր հերիքում պառլամենտ մտնելու համար եւ իշխանությունների թեթեւ ձեռքով դարձավ իրողություն՚: Չէ, միայն հիասթափությունը կարող է հանգեցնել նախկին թիմակիցներին այդպիսի դառը ճշմարտություններով այդ աստիճանի փչացնելուն: Ուստի` հիասթափություն մի ցանեք ձեր շուրջը, ահավոր պտուղներ կհնձեք:
Սակայն ՀԱԿ-ի եւ ոչ միայն ՀԱԿ-ի նկատմամբ ահավոր դաժան գտնվեց եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ. ՙԵթե անգամ ընդդիմությանը հաջողվի ունենալ այդ միասնական թեկնածուն, ըստ էության, տվյալ պահին դա որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի ընդհանուր զարգացման համար... Հաղթելու մասին խոսք չկա, այդպես է իրավիճակը՚: Լավ, անշուշտ, Բոստանջյանի ասածը 100 տոկոսով ճշմարտություն է: Բայց զարմանալի է, պարոն Բոստանջյան, մի±թե Ձեր մեղքը չեն գալիս միասնական թեկնածուի հավակնորդները, որ այդքան դաժան պատրանքաթափ եք անում դրանց` ե°ւ Վարդան Մինասիչին, ե°ւ Լեւոն Ակոպիչին, ե°ւ Րաֆֆի Ռիչարդովիչին, ե°ւ Արամ Զավենիչին, ե°ւ, ինչու չէ, միգուցե նաեւ` Վահան Էդվարդիչին...
Մեզ անսպասելիորեն զարմացրեց նաեւ երիտասարդ գրող ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԸ` մի հսկայական նյութ նվիրելով նրան, թե ինչ ահավոր տպավորություն է ստացել Վարդավառից. ՙՀանկարծ փողոցը դղրդում էր, ու լեղապատառ դիմացդ էր դուրս գալիս նուրբ շրջանակով ակնոցով ու գելից փախչող կխտարի դատապարտված հայացքով մի արտասահմանցի, նրա հետեւից` հայկական քյարթու ցուլ` ոտքերին 10 համար մեծ լղկած հողաթափեր, քամակից հազիվ կառչած կարճ շալվար, դույլը թրի պես առաջ գցած՚: Լավ, զարմանալիորեն ի±նչ աստիճանի պետք է մարդ կտրված լինի հարազատ հայկական արմատներից, որ այդքան ատի մեր ամենաուրախ տոներից մեկը` Վարդավառը... Չէ, շատ եմ վախենում Տրնդեզի հրից եւ Վարդավառի ջրից վախեցող հայից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում