ԲԱՅՑ ԻՆՉ ԳՆՈՎ ՀՅԴ-Ն ԿԼՌԵՑՆԻ ԻՐ ՙԱՆՀՆԱԶԱՆԴ՚ ՈՒ ՙԲԱԼԱՍԱՆՅԱՆԱՄՈԼ՚ ԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՅՑ ԻՆՉ ԳՆՈՎ ՀՅԴ-Ն ԿԼՌԵՑՆԻ ԻՐ ՙԱՆՀՆԱԶԱՆԴ՚
ՈՒ ՙԲԱԼԱՍԱՆՅԱՆԱՄՈԼ՚ ԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ


Վերջերս տարածված խոսակցությունները, թե Արցախում գործող ՀՅԴ յոթ կոմիտեներից չորսը որոշել են ԼՂՀ նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին ու ինչի արդյունքում օր օրի զարգանում են ՀՅԴ ներքին հակասությունները, պարզվում է ոչինչ չեն կարող փոխել կուսակցության ընդհանուր մարտավարության մեջ: Այս մասին ՙԻրավունքը՚ ՀՅԴ վստահելի աղբյուրներից ճշտեց հետեւյալը.
- Բացարձակապես, ոչ մի բան չի լինի, ինչ կա այդպես էլ կմնա, այսինքնª ոչ մի ՙմուտիլովկա՚ չի փոխի որեւէ բան, առավել եւս Դաշնակցության կարծիքը: Այդ ամենը միայն խոսակցություններ են ու վերջ: Պետք չէ մութ սենյակում սեւ կատու փնտրելª հատկապես, երբ այն չկա: Դաշնակցությունը միագիծ կառավարվող կուսակցություն է եւ, եթե որոշում են կայացրել, ապա մինչեւ վերջ այդպես էլ լինելու է: Որեւէ նոր բան Դաշնակցությունը չի որոշի, որ, օրինակ, այսուհետեւ Վիտալի Բալասանյանին պիտի պաշտպանի: Որոշումը կայացրել են, այդպես էլ կգնա մինչեւ վերջ:
Այնուամենայնիվ, թե ինչ գնով ՀՅԴ-ն կլռեցնի իր ՙանհնազանդ՚ ու ՙբալասանյանամոլ՚ կոմիտեներին ցույց կտա ժամանակն ու առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները:


ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿՆ ԷԼ Է ՃԱԿԱՏԻՆ ՕԵԿ ԴԱՋԵԼ

Շարունակվում են շրջանառվել այն լուրերը, թե ՙՕրինաց երկիր՚ կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը նեղացել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանից իրեն օրենսդիր կամ գործադիր ոլորտում որեւէ պաշտոն չվստահելու պատճառով: Մի±թե ՕԵԿ-ը կկորցնի իր բրենդային կուսակցին, այսինքնª Լավանդայի Արայիկին, չնայած ՕԵԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ վստահեցնում է, որ այս ամենը նույնիսկ ծիծաղելի է.
- Պետք է ասեմ, որ Արայիկ Հայրապետյանը կուսակցությունից չի հեռացել ու ոչ էլ նեղացել է: Ընդհանրապես որեւէ մեկը կուսակցությունից չի հեռացվել: Մեր կուսակցական կառույցներն աշխատում են, եւ այս շաբաթ ամփոփելու ենք մեր աշխատանքները, հատկապես անդրադառնալու ենք կուսակցություն ընդունվածներին եւ ողջ երկրով մեկ ձեւավորվող կառույցներին: Նշեմ նաեւ, որ ընդհանուր առմամբ Արայիկ Հայրապետյանը, ինչպես մյուս կուսակցականները, դուրս էին մնացել, որովհետեւ մենք լուծարել էինք կառույցները, բայց Ա. Հայրապետյանը դիմում է ուղարկել ՙՕրինաց երկիր՚ª որպես կուսակցության  անդամ նոր կարգով վերահաստատվելու համար:


ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚

Նախկին ԲՀԿ-ական, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերջին հույսը մնացել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հ. Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում, որպեսզի ԲՀԿ-ի ցուցակում լինելու բծից ազատվի: Իսկ թե այս հարցում ինչո±վ իրեն կօգնի նույն ընտրատարածքում առաջադրված ապագա մրցակից ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ՙԻրավունք՚-ի հետ զրույցում վերջինս նշեց.
- Գիտեք, չեմ մեկնաբանի պարոն Հովհաննիսյանի խոսքերը, որովհետեւ ամեն քաղաքական գործիչ ինքն է իր առջեւ դնում նպատակներ: Այս առումով չեմ մեկնաբանի, թե արժե± արդյոք կամ արդյոք դա կազատի± որեւէ բծից:
Այնուամենայնիվ, Ս. Սաֆարյանի միջոցով Հ. Հովհաննիսյանի բծերից ազատվելու ՙարդար՚ կամքը մնաց անհասկանալի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում