Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Աբովյան փողոցի ապամոնտաժված բուտիկների տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում:
Շինարարական աշխատանքների հետ կապված հասարակության շրջանում տարբեր վարկածներ էին շրջանառվում: Մի մասը պնդում եւ մինչեւ օրս էլ համոզված են, որ, ի վերջո, այդտեղ վեր է հառնելու մի նոր սրճարան, մի մասն էլ համոզված է, որ ստորգետնյա հասարակական զուգարան է լինելու: Շինարարական աշխատանքների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: -Պարոն Սարուխանյան, այս օրերին ընթանում են շինարարական աշխատանքներ Աբովյան փողոցում, ի վերջո, ի±նչ է կառուցվում: - Այո°, Աբովյան փողոցում այսօր էլ կան շինարարներ, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ այնտեղ ինչ-որ բան է կառուցվում: Այնտեղ ընդամենը գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Արդյունքում այդ օբյեկտը տնտեսվարողի համաձայնությամբ վերջում վերածվելու է հանրային նշանակության օբյեկտի եւ կծառայի հանրությանը, որպես հասարակական զուգարան: Այսինքնª շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Աբովյան փողոցում սրճարան է կառուցվում առավել եւս ստորգետնյա, չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետարանի այս պարզաբանումով հանդերձ նկատենք, որ նախօրեին հենց այս ՙօբյեկտում՚ շինարարություն իրականացնողներն էին բերաններից մի կեսբերան ՙթռցրել՚, թե կառուցվում է սրճարան: Եվ ավելինª որոշ աղբյուրներ հիշեցնում են, որ ժամանակին այս հատվածում շինարարություն էր իրականացնում Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն): Խոսքն այն ժամանակներում էլի հասարակական զուգարանի մասին էր, սակայն կրկին շրջանառվում էին տարօրինակ նույն լուրերը, թե դրա անվան տակ կառուցվում է սրճարան: Եվ հենց այդ ժամանակահատվածում էր, որ նա հայտնի պատճառներով հապշտապ հեռացավ Հայաստանից. այնքան արագ, որ հետո այդ նույն օբյեկտի շինարարությունն իրականացնողները սկսեցին բողոքել, թե. ՙԽուճուճը ՙթռել՚ է` իրենց չվճարելով՚: Եվ հիմա էլ, նկատենք, որ խոսքը, ըստ էության, շինարարական նույն սխեմայի մասին է... Մի խոսքով` այս խմորը, կարծում ենք, դեռ շատ ջուր կվերցնի: