ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ակնկալիքները, որ ընդդիմադիրները համախմբվում են, եւ հատկապես լավատեսությունը ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության վերաբերյալ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ չի կիսում, առավել եւս Զուրաբյանի ասածներին չի արձագանքում.
- Այդպիսի հարցի չեմ պատասխանում: Նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ լավատեսության մասին է խոսքը: Ընդհանրապես չեմ արձագանքում որեւէ մեկին, իմ ՙկալիբրը՚ հերիքում է նրա համար, որ ես թույլ տամ ինձ արձագանքել: Եթե ես արձագանքում եմ, ապա միայն երկրի նախագահին, վարչապետին եւ այլն: - Պարոն Բագրատյան, իսկ ինչպե±ս եք վերաբերում ԲՀԿ-ի եւ ՙԺառանգության՚ փոխադարձ պիտակավորումներին: - Դուք գիտեք իմ սկզբունքը, ես ընդդիմության կամ ընդդիմությունների մասին լավ կամ վատ ոչինչ չեմ ասում: Իմ խնդիրը, եւ ցանկացած ընդդիմության խնդիրը, իշխանությունն է: Այնպես որ, պարոն Զուրաբյան, Ձեր լավատեսությունը Հ. Բագրատյանի համար ՙասնավանի՚ չէ: