ՀԱԿ-Ի ՙԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ՚

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ի ՙԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ՚

ՀԱԿ-ը կարծես` օգտվելով մյուս կուսակցություններում առկա արձակուրդային տրամադրությունից, փորձում է ամեն ինչ իրար խառնել եւ ստեղծված հեղինակային խառնաշփոթից բարիքներ քաղել: Հիմա էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ն աշնանը կփորձի մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Իսկ թե ինչպե±ս է վերաբերում ՀՀԿ-ն ՀԱԿ-ի այս գաղափարին, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
-Երեւում է, ՀԱԿ-ը փորձում է այն վստահությունը կամ այն հարգանքը, որ կար ժողովրդի մոտ ինչ-որ ձեւ վերականգնել, դա նաեւ գալիս է անգործությունից: Բոլորը գիտեն, որ ստեղծվեց մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով, այնուհետեւ Ազգային ժողովում ստեղծվեց մարտի 1-ի հետ կապված մոնիթորինգի ժամանակավոր հանձնաժողով, որը վերապահվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մոնիթորինգի արդյունքում բավականին որոշումներ ընդունվեցին նաեւ քայլեր կատարվեցին, որպեսզի մենք խուսափենք հետագա մարտիմեկերից: Հատկապես ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարվեցին, օրենսդրական բացերը լրացվեցին: Իսկ Լեւոն Զուրաբյանի այս հայտարարությունը, կարծում եմ, ընդամենը ժամանակի, այսպես ասած, ոչ միայն վատնում է, այլ փորձում են ժամանակ շահել: Փոխարենը թող լուրջ գործերով զբաղվեն: ՀԱԿ-ը տեսնում է, որ այն վստահությունը կամ հավատը, որը մեր ժողովուրդը կապում էր հենց ՀԱԿ-ի եւ իրենց առաջնորդի հետ, այսօր չկա: Եվ դրան հակառակ, իշխանության կատարած այսօրվա քայլերից երեւում է, որ այսօր իշխանությունները ոչ մի բան չեն կոծկում, այլ օրենքների, օրենսդրական դաշտի հստակեցման ճանապարհով փորձում են քայլ առ քայլ երկիրը հանել այս իրավիճակից, բարելավվել մեր առօրյան: Նաեւ այս խոսքերի հավաստիքն է Ազգային ժողովի ընտրություններըª հատկապես այն մասով, որ իշխանական թեւը ներկայացնող քաղաքական ուժին տվեցին առավել ձայներ, եւ հակառակ դրան ՀԱԿ-ի նկատմամբ հավատ ունեցող մեր ժողովուրդը, որը գնում էր ՀԱԿ-ի հետեւից, ընտրությունների ժամանակ այլեւս չկար: Դա երեւում էր նաեւ այն վերջին հանրահավաքներից, երբ այն բազմամարդ հանրահավաքներին այլեւս մասնակցում էին ընդամենը հարյուրավոր մեր հայրենակիցներ: Պետք է ասեմ, որ այդ ամենը գնահատելով` ՀԱԿ-ը փորձում է այս իրավիճակը շտկել, իր ձեռքից բաց թողնված շանսը վերականգնել: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ անցյալից դասեր ենք քաղում, իսկ այն քաղաքական ուժը, որը նայում է միայն հետ, դատապարտված է անհաջողության: Խորհուրդ կտայի ՀԱԿ-ին, որ նայեն առաջ եւ այնպիսի ժամանակավոր հանձնաժողովների փորձ անեն ստեղծել, որը կլինի քայլ առաջ, այլ ոչ թե քայլ հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում